Սատանայի փաստաբանները՝ բարի կամքի ասպետների քղամիդ հագած...

Բացառիկ օպերատիվությամբ մի «մարտական» կարևոր գործողություն էլ սատանայի փաստաբաների ձեռամբ իրականացվեց...

Որպես բարի կամքի դրսևորում Հայաստանն այսօր որոշում կայացրեց ադրբեջանցի զինծառայողին հանձնել ադրբեջանական կողմին։ Ընդ որում,՝ որոշման կայացմանը մեկ մարդու նման ներգրավված ուժային կառույցների ղեկավարները՝ սատանայի փաստաբանները, միանգամից վերածվեցին ադրբեջանական մոլորյալ զինվորի իրավապաշտպանական խմբի։ Յուրաքանչյուրն իր հանձնարարությունը ստացավ վերին օթյակից և անխոս կատարեց։

Հընթացս, բնականաբար եղան քավության նոխազներ, բայց դա երկրորդական-երրորդական նշանակություն ունի․ կարևորն այն է, որ սատանայի հանձնարարությունը կատարվեց։ Եվ կատարվեց մարտի 5-ի օրը։

Առաջանցիկ հայտարարության հեղինակը ՔԿ-ն էր, ըստ որի՝ փետրվարի 28-ին ժամը 5․10-ի սահմաններում Սյունիքի մարզի Տեղ գյուղում հայտնաբերված զինծառայողը, պարզվում է՝ բնավ էլ քրեական հոդվածներով չի անցնում։ ՔԿ-ն, մոլորյալ գառան կերպարանքով ներկայացնելով ալիևյան բանակի զինվորին, ձևակերպեց վերին հրահանգը, թե՝ տղան խնդիրներ է ունեցել ծառայակիցների հետ, այդ պատճառով մոլորվել է։ Այստեղ միջանկյալ մի դիտարկում անհնար է չանել․ պարզվում է՝ ադրբեջանցի զինվորները ծառայակիցների հետ խնդիրներ ունենալիս՝ ՀՀ սահմանն են անցնում, չէ՞ որ այն անվտանգ է, իսկ մեր զինվորները՝ անհասկանալի կերպով՝ միանգամից ինքնասպան են լինում։

Ինչեւէ, ՔԿ-ն միջնորդություն ներկայացրեց հսկող դատախազին՝ թշնամու զինվորի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու մասին։

Իհարկե, սատանայի այս փաստաբանն էլ առանց խոսքի բավարարել է միջնորդությունը, կատարելով՝ սատանայի կամքը։ Բարի կամքը ու դադերեցրել հետապնդումը։ ԱԱԾ-ն էլ շտապես բավարարել սատանայի մեկ այլ բարի կամք ու հայտարարել է, թե թշնաու դիվերսանտին հանձնում են տերերին։

Այս պատմությանն ուղղակի հաստատում է, որ Հայաստանի անվտանգության համար պատասխանատու թիվ 1 ուժային կառույց ԱԱԾ-ն չի գիտակցում իր դերն ու նշանակությունը որպես պետության ազգային անվտանգության ծառայություն։ Այն ուղղակի իրեն սատանայի կամքը կատարողի դեր վերապահելուց այն կողմ չի պատկերացնում։ Այլապես, ո՞նց կարող էր ԱԱԾ-ն ադրբեջանցի դիվերսանտին իր պետությանը հանձնելու մասին տեքստ հրապարակել։ Ընդ որում, այն ներկայացնելով որպես բարի կամքի դրսևորում։

Ոչինչ, հերն էլ անիծած, որ որբի գլուխ դարձած երկրի անտեր մնացած բազմաթիվ զինվորներ ադրբեջանական բանտերում են արդեն չորս տարի: Նրանք էլ հո ալիևի պես տեր չունե՞ն։ Նրանց անտերությու՛նն է բաժին ընկել։ Վերից վար․․․

Կարո՞ղ էր Հայաստանը բարձրացնել մեր զինծառայողների վերադարձի խնդիրը։ Իհարկե, կարող էր։ Կարող էր, բայց՝ չարեց։ ԱԱԾ-ն ճիշտ հակառակն արեց, քննչական կոմիտեն իր իսկ հայտարարությանը չկարողացավ անգամ տեր լինել, ուր մնաց թե՝ ի շահ մեր զինվորի մի բան կարողանար անել։

Ս․թ․ փետրվարի 28-ին՝ ժամը 05։15-ի սահմաններում, Սյունիքի մարզի Տեղ համայնքի հատվածում ՀՀ ՊՆ զինծառայողների կողմից հայտնաբերված Հայաստան-Ադրբեջան պետական սահմանը հատած ադրբեջանական զինված ուժերի զինծառայող Ռուսլան Էլդանիս-Օղլու Փենախովի հանձնումն ադրբեջանին ՀՀ ուժային կառույցների խայտառակությունն է։ Ընդ որում, մարտի հինգին, Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը։

Բայց սատանայի կարևոր փաստաբաններից մեկը մի տեսակ ստվերում մնաց։ Թեպետ, սահմանախախտ ադրբեջանցու քրեական վարույթը դադարեցնելու հսկողությունը, այդ համատեքստում վերջնական գնահատականը, որոշումը հետապնդումը դադարեցնելու մասին հենց նրա՛նն է։ ՀՀ գլխավոր դատախազինը։

pastinfo.am

դիտվել է 838 անգամ
Լրահոս
Զերծ մնալ քարոզչական հայտարարություններից․ ԿԸՀ Վեհափառը Նորվիչի թեմակալ առաջնորդի հետ հանդիպմանը կարևորել է միջեկեղեցական գործակցությունը Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն Խոշոր ավտովթար՝ «Չայնիի» ոլորաններում. 4 վիրավորներից մեկն անչափահաս է Ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաներից մեկը մահացել է Բոլորս շարունակելու ենք պայքարել հանուն Գագիկ Ծառուկյանի և մյուս բոլոր քաղբանտարկյալների նկատմամբ քաղաքական հետապնդումների դադարեցման․ Աբովյան Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է COP17 համաժողովի ԵՀԽ էկումենիկ պատվիրակությանը Դիլիջանում ՔՊ վստահված անձը սպառնալիքներ է հնչեցրել հանձնաժողովի անդամների հասցեին Մարտունիում միջքաղաքային երթուղին սպասարկող նոր սպրինտերները՝ ընտրական տեղամասի մոտ ԱՄՆ-ից Հայաստան երրորդ արտաքսման չվերթը տեղի է ունեցել հուլիսին Սա ստորությnւն է, ես տղամարդ եմ. Նեյմարը հեռացվել է խաղադաշտից Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին պատմական կամրջի վերականգնման մրցույթը Գետափի ընտրատեղամասը պատշաճ կահավորված չէ, սենյակում ցուրտ է Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է Հրապարակվել են ժամը 14:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները 75 ընտրատեղամասում արձանագրվել է 117 խնդիրների և հնարավոր ընտրախախտումների վերաբերյալ գրանցում Հրապարակվել են ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները 4 ընտրական տեղամասերում քվեարկության մեկնարկի ժամանակ ուղիղ հեռարձակումը խափանված է եղել․ ԿԸՀ Գորիսի բնակիչների համար Երևան-Գորիս երթուղով անվճար ուղևորափոխադրումներ են իրականացվում․ «Ականատես» Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է թվով 53 խախտում, կոնֆլիկտային իրավիճակի 2 դեպք Մոր քառասունքից էին վերադառնում. երեկ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին Կոչ ենք անում իրավապահներին ապահովել թափանցիկություն ՏԻՄ ընտրություններից առաջ իրականացվող գործողություններում․ «Ականատես» Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 25-ին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է անձրև
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am