Թիվ 130 դպրոցի ուսուցիչներն անվստահություն են հայտնել տնօրենին. վերջինիս դեմ քրեական գործ է հարուցվել. aysor.am

Երևանի Նաիրի Զարյանի անվան թիվ 130 դպրոցի ուսուցիչները անվստահություն են հայտնել տնօրենին։ Դպրոցի 63 ուսուցիչներից շուրջ 50-ը գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարան և ԿԳՄՍՆ՝ խնդրելով կասեցնել առերևույթ չարաշահումների և յուրացումների մեջ մեղադրվող տնօրեն Նվարդ Հովսեփյանի լիազորությունները։

«Մեր ուսուցչական կազմի 80 տոկոսի անունից այսօր տնօրեն Նվարդ Հովսեփյանին անվստահություն հայտնելու մասին գրություն ենք ուղարկել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին և ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին։ Գրության մեջ մանրամասն շարադրել ենք պատճառները»,-Aysor.am-ի հետ զրույցում ասաց դպրոցի ուսուցչուհի Հասմիկ Աբրահամյանը՝ հավելելով, որ դպրոցի 63 ուսուցիչներից շուրջ 50-ը ստորագրել է տնօրենին անվստահություն հայտնելու փաստաթուղթը, որն իրենք նախաձեռնել էին նախորդ շաբաթ՝ տնօրենի կողմից դպրոցում ոստիկանական ուժեր կենտրոնացնելուց հետո։

Ուսուցչի խոսքով՝ այժմ դպրոցում իրավիճակը հանգիստ է, քանի որ ոստիկաններով շրջող և ուսուցիչների «քթից բերել» սպառնացող տնօրենն արձակուրդում է և չի գնում դպրոց։

«Այս պահին տնօրենի լիազորությունները կատարում է փոխտնօրեն Գայանե Գրիգորյանը։ Երկուշաբթի օրվանից դասերն ամբողջ ծավալով վերականգնել են, նորմալ, հանգիստ աշխատում ենք՝ առանց ինտրիգների, մեր մասնագիտական ու մարդկային արժանապատվությունը վիրավորող արատավոր բարքերի։ Վերջին մեկուկես տարում այսքան ներդաշնակ վիճակ չի եղել դպրոցում՝ թե՛ բարոյահոգեբանական մթնոլորտի, թե՛ կարգապահության տեսանկյունից»,- հավելեց ուսուցչուհին։

Aysor.am-ի հետ զրույցում փոխտնօրեն, տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գայանե Գրիգորյանը հրաժարվեց մեկնաբանություն տալ՝ ասելով, որ իրենց ասելիքը հստակ շարադրել են, թե՛ հրապարակային հայտարարություններում, թե՛ պատկան մարմիններին ուղղված գրություններում։

«Գործն այժմ իրավապահների ուշադրության կենտրոնում է։ Ես ավելացնելու ոչինչ չունեմ։ Դպրոցում իրավիճակը հանգիստ է, մենք վերադարձել ենք բնականոն աշխատանքի»,- ասաց նա։

Նշենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեից Factor.am-ին հայտնել էին, որ ՀՀ գլխավոր դատախազությունից Հակակոռուպցիոն կոմիտե է փոխանցվել Նաիրի Զարյանի անվան թիվ 130 հիմնական դպրոցին առնչվող երկու քրեական վարույթ, որոնք միացվել և քննվում են մեկ վարույթում։

«Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ Նվարդ Հովսեփյանի լիազորություններն առաջիկա օրերին, ամենյան հավանականությամբ, կկասեցվեն:

դիտվել է 316 անգամ
Լրահոս
Սկանդալից հետո ադրբեջանցի մարզիկը ցմահ որակազրկվել է Ահազանգ. մետրոյի կայարաններից հեռացրել են ժետոնով մուտքի հնարավորությունը, հերթեր են Աշոտ Փաշինյանը կորցրել է դրամապանակը․ «Հրապարակ» Տիգրան Ավինյանը Սամվել Ալեքսանյանի փեսային 70 միլիոնով հողամաս է վաճառել ԱԺ կողմից տրված պարգևավճարները խորհրդարանական ընդդիմությունը՝ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները, ամբողջ ծավալով կուղղեն բարեգործությանը և սոցիալական աջակցությանը Հուլիսի 5-ին, ժամը 19։30-ին տեղի կունենա հավաք Սուրբ Աննա եկեղեցու բակում Պուտինը խոսել է Միութենական պետության զարգացման մասին Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ երկխոսության․ Պուտին Երևան-Սևան ճանապարհին բախվել են «Land Rover»-ը և «Volkswagen»-ը Մածուն մերելն էլ որ սովորես․․․ էլ մեզ զենք պետք չի Ինչո՞ւ է Գնել Սանոսյանի մտերիմ-համագյուղացին լքել յուղալի պաշտոնն ու նավը․ Yerkir.am Թուրք հասարակության 76.5%-ի կարծիքով, Ռայիսիի ուղղաթիռի կործանումն ուղղորդված էր «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում տեսակցել եմ Սրբազան պայքարի շրջանակներում կալանավորված շուրջ մեկ տասնյակ քաղաքացիների. Տիգրան Աբրահամյան Երևանում հարկադիրը բնակարանից վտարել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողի կնոջն ու 7-ամյա երեխային Քաղաքացին փորձել է կամրջից նետվել Ողջի գետը․ ինքնասպանության փորձը կանխվել է «Խաղաղության պայմանագրի մշակման հարցում ԱՄՆ վճռականությունը գնահատանքի է արժանի». Ալիև Դիլիջան-Վանաձոր ճանապարհին բախվել են «Mercedes»-ն ու «Opel»-ը․ կա 6 վիրավոր, այդ թվում՝ անչափահասներ Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են «Mercedes» և «Nissan»-ը․ 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Աբխազիան հայտարարություն է տարածել՝ իր բողոքը հայտնելով Վրաստանում Արարատ Միրզոյանի հայտարարությունների կապակցությամբ Հանրահավաքներին ու բողոքի ակցիաներին մասնակցելու համար կալանավորված մի շարք անձանց հնարավոր չէ տեսակցել, արգելք է սահմանված Ռուսաստանը լրջորեն է վերաբերվում Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու պատրաստակամության մասին Դոնալդ Թրամփի հայտարարություններին․ Պուտին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Հուլիսի 4-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հուլիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am