Այսօր՝ մարտի 5-ին, «Եռաբլուր» պանթեոնում, լրագրողների հետ զրույցում Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը նշեց, որ Սյունիքում կուտակումներ չկան, ՀՀ զինված ուժերը ուշի-ուշով հետևում են հակառակորդի ուժերին․
«Օպերատիվ իրադրությունը հարաբերական կայուն է։ ՀՀ զինված ուժերը ներկա դրությամբ զբաղեցրած բնագծում կատարում են իրենց առջև դրած խնդիրները, եթե կասկածում եք՝ այցելեք ու համոզվեք»,- ասաց նա։
Հարցին, թե արդյոք Հայաստան-Հունաստան-Ֆրանսիա-Հնդկաստան քառակողմ համագործակցությունը հնարավոր համարում է, որի մասին նախօրեին խոսեց Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասը, Ասրյանը պատասխանեց.
«Համագործակցության շրջանակներում պաշտպանական գերատեսչություններ իրականացնում են իրենց առջեւ դրված խնդիրները, իսկ թե պաշտպանության նախարարների հանդիպման ընթացքում ինչ հարցեր են քննարկվել, ես դրանք եւս դասում եմ գաղտնի հարցերի շարքին, ու ձեր հարցին կպատասխանենք համապատասխան հարցադրման դեպքում, մամուլի քարտուղարի միջոցով»:
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը