«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ուշագրավ հայտարարություն է արել: Խոսելով Սերժ Սարգսյանի հետ կայանալիք հանդիպման մասին՝ նա նշել է. «Ղարաբաղյան կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացն այսօր վերսկսվում է առանց որեւէ նախապայմանի: Հայաստանը տարբեր տեսակի նախապայմաններ առաջ քաշելով՝ ցանկանում էր խափանել բանակցությունների վերսկսումը, բայց այժմ ստիպված է հրաժարվել այդ քաղաքականությունից»: Հիշեցնենք, որ ապրիլյան պատերազմից հետո Վիեննայում եւ Սանկտ-Պետերբուրգում Սարգսյան-Ալիեւ երկու հանդիպումների ժամանակ պայմանավորվածություն էր ձեռք բերվել շփման գծում մշտադիտարկման եւ միջադեպերի հետաքննության մեխանիզմի հաստատման ուղղությամբ: Բայց Ադրբեջանը համառորեն հրաժարվում էր պայմանավորվածությունը կատարելուց: Ու հիմա, ըստ Ալիեւի, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները եւ ՀՀ-ն համաձայնել են ամեն ինչ սկսել զրոյից: Նշենք, որ հայկական կողմը երեկ չէր արձագանքել Ալիեւին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վաղը Սոչիում տեղի կունենա ԱՊՀ երկրների ղեկավարների հավաք, որին, ենթադրվում է, որ կմասնակցեն նաեւ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը»:
Առավել մանրամասը` թերթի այսօրվա համարում
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը