Դեղին քարտ՝ Աղվան Հովսեփյանին

«Ժամանակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 9-ին Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանի Քննչական կոմիտե, որտեղ ունեցել է բավականին ուշագրավ ելույթ՝ հետաքրքիր շեշտադրումներով, որոնց համախառն գնահատմամբ հնարավոր է եզրակացնել, որ Սերժ Սարգսյանը դեղին քարտ է ցույց տվել Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանին: Սերժ Սարգսյանը բավականին, այսպես ասած, դիվանագիտորեն քողարկված շեշտադրումներով, սակայն բավական թափանցիկ ակնարկներով դժգոհել է Քննչական կոմիտեի գործունեությունից, նրբորեն ընդգծելով իրավապահ համակարգի աշխատանքի վրա դրա բացասական ազդեցությունը: Սարգսյանը կոչ է արել քննիչներին գործակցել դատախազության և ոստիկանության հետ, ինչով գործնականում Աղվան Հովսեփյանին ակնարկել է, որ նրա գլխավորած կառույցը տեսնում է ընդամենն իրավապահ համակարգի փաթեթում և չնայած Հովսեփյանի այսպես ասած համակարգային ստաժին՝ իշխանության համակարգի համատեքստում, ամենևին չի պատրաստվում նրան տալ առաջնայնություն: Եվ էլ ավելին, նկատի ունենալով Սարգսյանի մի շարք շեշտադրումներ ոչ միայն դատախազության և ոստիկանության հետ աշխատելու, պատասխանատվությունը դատախազների և դատարանների վրա չբարդելու մասին ակնարկները, այլ նաև վերջին օրերին Երևանում և Հայաստանի այլ քաղաքներում տեղի ունեցած աղմկոտ սպանություններն ու «քրեական ռազբորկաների» բացահայտման մասին խոսքերը, հնարավոր է եզրակացնել, որ նա Աղվան Հովսեփյանի գլխավորած կառույցին կամ ուղղակի Աղվան Հովսեփյանին մեղադրում է իրավապահ համակարգի ընդհանուր անարդյունավետության համար: Այդ առումով իսկապես ուշագրավ է, որ Սերժ Սարգսյանը որոշեց աղմկոտ սպանություններին և քրեական պատմություններին անդրադառնալ հենց Քննչական կոմիտեում, գործնականում դրա վրա դնելով բացահայտման պատասխանատվությունը: Բանն այն է, որ այդ սպանությունները հանրային մեծ քննադատության սլաք ուղղեցին ոստիկանությանը: Դրանք օբյեկտիվ արձագանք էին, թե նաև քաղաքական, ներգերատեսչական շարժառիթներով պայմանավորված թիրախավորումներ՝ օգտվելով առիթից, իհարկե դժվար է ասել, հնարավոր է թե՛ մեկը, թե՛ մյուսը, թե՛ այլ պատճառներ, բայց հարվածը միարժեք ընկավ ոստիկանության վրա: Ահա այդ իմաստով հատկանշական է, որ Սարգսյանն իր Քննչական կոմիտե այցով և այնտեղ այդ սպանություններին ու «ռազբորկաներին» իրավապահների արձագանքի մասով անդրադարձով փոխեց սլաքը և ոստիկանության վրայից այն տեղափոխեց հենց Քննչական կոմիտեի վրա: «Կասկածից վեր է, որ այս գործերով պետք է իրականացվի մանրակրկիտ, համակողմանի և անաչառ քննություն՝ կատարվածի բոլոր մանրամասները պարզելու, բոլոր հանգամանքները պարզելու, բոլոր մեղավորներին հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու համար: Ի վերջո, երկրում օրինականության վիճակը որոշվում է ոչ միայն հանցագործությունների քանակով, այլև դրանք իրավասու մարմինների կողմից բացահայտելու կարողությամբ»,- հայտարարում է Սերժ Սարգսյանը: Այդպիսով, Սերժ Սարգսյանը Աղվան Հովսեփյանին ցույց է տալիս դեղին քարտն ու գործնականում նրբորեն մեղադրում անգամ «միայնակ խաղի» և իրավապահ համակարգը հանրային ընկալումներում այսպես ասած սաբոտաժի ենթարկելու համար: Գործնականում, Սարգսյանը դրանով մի կողմից թուլացնում է Աղվան Հովսեփյանի ներիշխանական դիրքերը, մյուս կողմից՝ որոշակի քարտ-բլանշ տալիս դատախազությանն ու ոստիկանությանը, այսինքն՝ դատախազ Արթուր Գևորգյանին և ոստիկանապետ Վովա Գասպարյանին: Ներիշխանական ներկայիս վերադասավորումների և կառավարման նոր համակարգում նոր դասավորության, իշխանության նոր տրամաբանության ու ստատուս-քվոյի պայմաններին իրավապահ համակարգն ադապտացնելը, անկասկած, ռազմավարական խնդիր է, և Սերժ Սարգսյանն այդ առումով գործնականում ընդգծում է թերևս իր առաջնահերթությունն այդ խնդրի մասով: Համենայնդեպս, առայժմ Սարգսյանը հենվելու է դատախազության և ոստիկանության վրա: Դա համակարգային մոտեցում է, թե՞ Սարգսյանը առաջնահերթությունը որոշել է անձնային վերաբերմունքից ելնելով, այսինքն՝ Աղվան Հովսեփյանի, Արթուր Գևորգյանի և Վովա Գասպարյանի հանդեպ անձնական վերաբերմունքով, անվստահությամբ և վստահությամբ, դեռևս պարզ չէ: Համենայնդեպս, Աղվան Հովսեփյանին ցուցաբերված անվստահությունն ակնառու է, ինչը չի կարող չունենալ համակարգային ազդեցություն անկախ ամեն ինչից, քանի որ Հովսեփյանը Հայաստանի իշխող համակարգի առանցքային ֆիգուրներից է և նրան Սերժ Սարգսյանի մակարդակով գրեթե դիմահար տարբերակով հասցված հարվածն անկասկած հուշում է խորը տրանսֆորմացիաների մասին: Ըստ երևույթին, հաջորդ քայլով Աղվան Հովսեփյանը պետք է այսպես ասած նույն համակարգային մակարդակով հավատարմության և ենթակայության համոզիչ երդում տա Սերժ Սարգսյանին, որևէ ակտով, հակառակ պարագայում՝ հաջորդը կլինի երկրորդ դեղին և ինքնաբերաբար կարմիր քարտը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 49 անգամ
Լրահոս
Լիտվայի նախագահն աջակցություն է հայտնել «Հրապարակ». ՀՀ խորհրդարանը կղեկավարվի Թուրքիայի, ՀՀ կառավարությունը՝ Ադրբեջանի կողմից Խնամակալության մարմինները վերցրել են ԱՄՆ տրանսպորտի նախկին նախարարի 4-ամյա երկվորյակներին Գերմանիան ու Ֆրանսիան իմացել են իրենց մրցակիցներին ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆում Տարադրամի փոխարժեքներն այսօր Հարցը տեխնոլոգիան չէ, այլ՝ պետական կարգավորման որակը. Տիիգրան Ջրբաշյան ՀԱՊԿ-ի շուրջ ճգնաժամին հետևում է նաև ԵԱՏՄ-ի շուրջ ճգնաժամը․ Տիգրան Աբրահամյան «Հիմարնե՛ր, խաղեր չտաք, Ռուսաստանը ձեզ չի հանդուրժելու». Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) «Անահիտ Ավանեսյա՛ն, դու Աստծուց գոնե վախ ունե՞ս․․․ մարդիկ մա*անում են, եթե․․․»․ Վահե Մովսիսյան (video) Ինչո՞ւ ՔՊ–ին վերաբերող հրապարակումներ չեղա՞ն. հարց Գալյանին (video) 58 հազար քաղաքացիներ տուժել են, որովհետև… Օրբելյանի պատկերավոր ելույթը՝ ՍԴ-ում (video) Ես ո՛չ դրա 10․000 թոշակն եմ ուզում, ո՛չ էլ ասֆալտը․ հայրենիքս եմ ուզում, հայրենիքս․ հարցում (video) Ռուսաստանից նոր ծանր պատժամիջոցներ են սպասվում․ ինչպես են խաբում ժողովրդին․ Հայկ Ֆարմանյանը՝փաստերով (video) «Քրիստոնեական համերաշխություն» կազմակերպությունը կոչ է արել ազատ արձակել Ավետիք Չալաբյանին Խոշոր ավտովթար Լոռու մարզում․ «Սատանի կամրջի» մոտ ինքնաթափը կողաշրջվել է երկաթուղային գծերի վրա «Եվրոպական շուկաների» հեքիաթը փլուզվեց․ ՀՀ-ից ԵՄ պտուղ-բանջարեղեն չի արտահանվել․ թվեր․ yerevan.today Ձուկ չեն արտահանել, բայց 2 ընկերություն ռուսական պատժամիջոցների տակ է հայտնվել․ «Ազատություն» «ՀայաՔվեն» պահանջում է անհապաղ ազատ արձակել Ավետիք Չալաբյանին Դեռ լույսը կարգին չբացված` ներխուժում են մարդկանց տներ, որտեղ կան ընտանիքի անդամներ. «Փաստ» Տնտեսությունն ու արտաքին քաղաքականությունը հումորի թեմա չեն. էական վտանգների դեմ հանդիման. «Փաստ» Հստակեցումներ կարվեն արտադպրոցական ծրագրերի իրականացման գործընթացում. ի՞նչ գործնական խնդիրներ կան Իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներին. «Փաստ» Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զոհվածների թիվն ավելացել է Քաղաքապետարանն անհիմն պարզաբանում է տվել Նիկոլ Փաշինյանը «մոլորության» մեջ է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am