ՀՀ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանն այսօր կազմակերպված «Կուսակցականացված դպրոցներ. սերունդներ կրթո՞ղ, թե՞ կուսակցություններին ծառայող կրթօջախներ» թեմայով քննարկման ժամանակ նշեց, որ խնդիրն ավելի խորքային է և միայն հանձնաժողովի տիրույթում չէ:
«Սա հսկայական վարչական ռեսուրս է, մասնավորապես՝ հանրակրթությունը, և ճանապարհ՝ հասնելու երեխաների ծնողներին և ապահովելու իրենց քվեն։ Իրենց նպատակը ՀՀԿ անդամների մեծ թիվը չէ, այլ որոշակի պարտավորություններ փոխանցել այդ մարդկանց, և ամեն ընտրական փուլին ընդառաջ՝ գործադրել այդ ողջ հսկայական մեխանիզմը և ստանալ ձայները։ Սրա դեմ պետք է պայքարել հասարակության մասնակցությամբ, որովհետև այն, ինչ տեղի է ունենում, երկկողմանի է, գործարք է։ Դպրոցի ուսուցիչը կամ տնօրենը կարող են ծնողին առաջարկել կամ ստիպել՝ իր ձայնը տալ տվյալ ուժին, բայց ծնողը միշտ կարող է չտալ իր ձայնը։ Այս հարցի լուծումը որևէ քաղաքական ուժից կախված չէ, եթե դա ՀՀԿ-ն չէ, այլ կախված է հասարակությունից»։
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը