Այսօր՝ փետրվարի 29-ին, «ՀՀ անկախության հռչակագրի պաշտպանության հրամայականը և ազգային կենսունակ պետության տեսլականը» թեմայով հմաժողովի ժամանակ ելույթ է ունեցել ՀՀ նախկին վարչապետ, քաղաքական գործիչ Վազգեն Մանուկյանը։ Նա հիշեցրեց, որ ամեն ժողովուրդ ինքն է որոշում իր նպատակները նման փաստաթղթերում, և հայ ժողովուրդը նույնն է արել՝ Հռչակագրում հղում կատարելով ՄԱԿ կանոնադրության դրույթներին։
«Հռչակագիրը չի խանգարել մեզ զարգանալ, դիվանագիտական հարաբերություններ հաստատել և, անգամ, բանակցություններ վարել Թուրքիայի հետ, երբեք չի դարձել խոչընդոտ այլ երկրների հետ հարաբերությունների համար, և ոչ ոք նման պահանջներ չի ներկայացրել․․․ Մեր հակառակորդը պահանջներ է դնում կամ պատերազմ է սկսելու ոչ թե այն պատճառով, որ ինչ-որ մի Հռչակագրում կամ սահմանադրությունում ինչ-որ բան գրված է, այլ որովհետեւ մենք թույլ ենք, մեր պետությունը թուլացրել է մեր իշխանությունը և պահում է իրեն թույլի պես ու մենք անընդհատ նահանջի վիճակում ենք գտնվում։ Ուրիշի թելադրանքով սահմանադրություն փոխելով՝ մենք դառնում ենք եզակի ազգերից մեկը ու ընկնում ենք սարսափելի, ամոթալի վիճակի մեջ»,-ասաց Վազգեն Մանուկյանը։
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը