«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողներին տեղեկացրեց, որ չէր ցանկանա, որ իր և Արտաշես Գեղամյանի միջև տեղի ունեցածին քաղաքական հնչեղություն հաղորդվեր:
«Միջադեպից հետո մեր առաջին հանդիպմանը հաջորդած իրադարձությունները, մասնավորապես, երբ որ ՀՀԿ խմբակցությունը դրա շուրջ փորձում է հանդուրժողական մթնոլորտ ստեղծել և հստակ գնահատականներ չտալ տեղի ունեցածին, ստիպում է արձանագրել, որ տեղի ունեցածի մեջ շատ ավելի լուրջ քաղաքական բովանդակություն կա։ Դա բանավեճի մեջ սիստեմատիկ պարտվողների բարդույթի արտահայտումն է»,-ասաց Փաշինյանը՝ նշելով, որ եթե սա մարտահրավեր է, «Ելք» դաշինքն ընդունում է այդ մարտահրավերը։
Ըստ նրա՝ Գեղամյանի այս պահվածքը ցույց է տալիս, որ ԵՏՄ-ից դուրս գալու հարցում իրենք ճիշտ էին, և իշխանությունն այդ բանավեճում պարտված է։
Այնուհետև լրագրողներից մեկը հիշեցմանը, որ ժամանակին Սերժ Սարգսյանը Արտաշես Գեղամյանին համեմատել էր դատարկ դհոլի հետ, արդյոք այդ դհոլը հիմա լցվե՞լ է և ձայնը պակասե՞լ, Փաշինյանը նկատեց. «Բա որ Սերժ Սարգսյանը Գեղամյանին դատարկ դհոլ էր ասում, էդ ժամանակ քաղաքական կոռեկտությունը մոդա չէ՞ր։ Կամ որ Սերժ Սարգսյանն իր հաճախորդներին հաճախորդ էր ասում, քաղաքական կոռեկտությունը մոդա չէ՞ր»:
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը