ԱՄՆ-ն դադարեցրել է Թուրքիայում վիզաների տրամադրումը
ТАСС-ը հայտնում է, որ ԱՄՆ իշխանությունները դադարեցրել են Թուրքիայում ոչ միգրացիոն վիզաների տրամադրումը: Դեսպանատունն ու հյուպատոսությունները դադարեցրել են ոչ միգրացիոն վիզաների տրամադրման աշխատանքը՝ այցելուների թիվը նվազեցնելու համար,հայտնել է Թուրքիայի հանրապետությունում ԱՄՆ դեսպանատունը : Թուրքիայում այս շաբաթ ձերբակալել էին Ստամբուլի ԱՄՆ գլխավոր հյուպատոսության աշխատակից Մետին Թոփուզին։ Նրան մեղադրում են «սահմանադրության խախտման համար»։ Իշխանությունները կարծում են, որ Թոփուզը կապ է ունեցել գյուլենական ոստիկանապետերի հետ։
