Վահրամ Բաղդասարյանը կարծում է, որ «Ելք»-ի պահանջով էթիկայի հանձնաժողովի ձևավորումը հնարավորություն կտա ավելի մանրամասն հասկանալ, թե ինչ է կատարվել Արտաշես Գեղամյանի և Նիկոլ Փաշինյանի միջև։
«Կանոնակարգը չի արգելում նման նախաձեռնությամբ հանդես գալ, երկկողմ ասելիք կունենան և հարցը կքննարկվի», - ԱԺ ճեպազրույցների ժամանակ նշեց նա։
Բաղդասարյանը, իհարկե, դատապարտում է հարցերի լուծման նման տարբերակը, բայց նկատեց, որ միջազգային խորհրդարաններում նման դեպքեր շատ են լինում և որևէ պատգավոր դրանից ապահովագրված չէ։
Մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի այն արտահայտությունը, թե արդյոք քաղաքական կոռեկետությունը մոդա չէր, երբ ՀՀ նախագահը Արտաշես Գեղամյանին դատարկ դհոլ էր անվանել, Բաղդասարյանն ասաց.
«Եթե անցյալի գիրկն անցնենք, ապա նման կարկառուն ընդդիմադիր գործիչների օրինակներ կարող ենք բերել, որոնք գովերգում էին իշխանությանը և այսօր կարկառուն ընդդիմադիրներ են դարձել, բայց քաղաքականության մեջ երբեք չի կարելի ասել երբեք։ Քաղաքական ներկապնակը բավականին հարուստ է և ինչ որ մեկը չգիտի, թե մեկ կամ երկու տարի հետո ինքը քաղաքական որ կուրսում պետք է հայտնվի»։
Դիտարկմանը, թե ի՞նչ օրինակ կարող է բերել, երբ Նիկոլ Փաշինյանը գովերգել է իշխանությանը, Բաղդասարյանը նշեց.
«Ես նպատակ չունեմ անվանումներ շահարկելու։ Ես ընդհանուր երևույթի մասին եմ խոսում»։
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը