ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից խոշտանգում կատարելու եւ բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքերի առթիվ:
ՀՔԾ-ից հայտնում են, որ ՀՀ քաղաքացի` ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Ա. Շ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել, որ 2017 թվականի սեպտեմբերի 6-ին, գողության փորձի կասկածանքով բերման ենթարկելու համար, իր տուն են այցելել ՀՀ ոստիկանության Գուգարքի բաժնի մի քանի ոստիկաններ:
Ա. Շ.-ն հայտնել է, որ երբ հրաժարվել է ենթարկվել բաժին ներկայանալու վերաբերյալ ոստիկանների պահանջին, նրանցից մեկը ձեռքերով եւ ոտքերով հարվածներ է հասցրել իր մարմնի տարբեր մասերին՝ դիտավորությամբ պատճառելով մարմնական վնասվածքներ:
ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձի կողմից խոշտանգում կատարելու նշված դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 1-ին մասով:
Եվս մեկ քրեական գործ էլ հարուցվել է «Արմավիր» ՔԿՀ կալանավոր Է. Մ.-ի նկատմամբ բռնություն գործադրելու ենթադրյալ հանցագործության դեպքի առթիվ: Մասնավորապես, ըստ քրեական գործի նյութերի, 23.08.2017թ.-ին Է. Մ.-ն գողություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Աշտարակի բաժին, որտեղ ոստիկանության աշխատակիցները ծեծի ու բռնության են ենթարկել վերջինիս: Միաժամանակ կալանավորի շահերի պաշտպանը դիմումով հայտնել է, որ ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելու հետեւանքով Է. Մ.-ի ծնոտը կոտրվել է, եւ վերջինս կալանավայրում չի կարողանում օգտվել սննդից:
Այսպիսով, ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով:
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը