«Կոնվերս» բանկի մասնաճյուղերից մեկը թալանել են
Թալանել են «Կոնվերս» բանկի «Սայաթ Նովա» մասնաճյուղը: Հափշտակիչը բանկի մասնաճյուղում սպառնացել է պայթեցնել ինքն իրեն և, նախնական տվյալներով, մոտ 50- 60 հազար եվրո վերցնելով՝ հեռացել բանկից: Այս պահին ոստիկանության օպերատիվ խումբը դեպքի վայրում է, կատարվում են քննչական գործողություններ:
