Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Սամվել Բաբայանի եւ մյուսների գործով դատաքննությունը,որի ընթացքում նախատեսվում է, որ կհարցաքննվեն գործով այն ամբաստանյալները, որոնք մեղադրվում են փողերի լվացման մեջ:
Ամբաստանյալներ Ժորա Զաքարյանը, Անդրանիկ եւ Կարեն Քոչարյաններն այսօր հրաժարվեցին ցուցմունք տալ: Դատավորը հրապարակեց նրանց նախաքննական ցուցմունքները:
Ժորա Զաքարյանը իր նախաքննական ցուցմունքում նա պատմել էր, որ գործընկերը՝ Անդրանիկ Քոչարյանն իրեն մի քանի անգամ թղթադրամներ է տվել՝ դրանց վրա առկա կարմիր բծերը վերացնելու համար:Ըստ Ժորա Զաքարյանի նախաքննական ցուցմունքի՝ ինքը տեղյակ չի եղել, թե ինչպես են 5 հազար եվրոն տեղափոխել Հայաստան, նա նաեւ չի ընդունել առաջադրված մեղադրանքը, նա նաեւ ասել է՝ տեղյակ չի եղել՝ այդ թղթադրամները կապ ունեն Սամվել Բաբայանի հետ:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Սամվել Բաբայանը դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն, ինչպես նաև՝ փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք:
Գործով որպես ամբաստանյալ անցնում են նաեւ Սանասար Գաբրիելյանը, Արմեն Պողոսյանը, Կարեն եւ Անդրանիկ Քոչարյանները, Ժորա Զաքարյանն ու Դավիթ Հարությունյանը:
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը