Հարցաքննված ոստիկանը պնդում է, թե ցուցարար Վ. Պետրոսյանին անձամբ է փողոցի երթևեկելի հատվածն ազատելու պահանջ ներկայացրել

2017 թ. հոկտեմբերի 6-ին ՀՀ Վարչական դատարանում հարցաքննվեցին ցուցարար Վահրամ Պետրոսյանի գործով որպես վկա ներգրավված ոստիկանները: Հիշեցնենք՝ ՀՀ Ոստիկանությունը պահանջում է պատասխանատվության ենթարկել Վ. Պետրոսյանին ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180.1-րդ հոդվածի 11-րդ և 15-րդ կետերի պահանջներով: Իսկ Վ. Պետրոսյանն ու վերջինիս ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տ. Սիրադեղյանը հակընդդեմ հայցով պահանջում են ոչ իրավաչափ ճանաչել ՀՀ Ոստիկանության՝ հավաքը ցրելու, իրեն ձերբակալելու, ֆիզիկական ուժ գործադրելու գործողությունները: Դատական նիստին ներկա էին հայցվոր և հակընդդեմ պատասխանող ՀՀ Ոստիկանության ներկայացուցիչ, ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի իրավախորհրդատու Սոնա Մելիքյանը, պատասխանող և հակընդդեմ հայցվոր Վահրամ Պետրոսյանը, վերջինիս ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը։ Դատական նիստի ընթացքում հարցաքննվեցին ՀՀ Ոստիկանության ՊՊԾ գնդի ծառայողներ Էդգար Ռշտունին և Գագիկ Ավագյանը։ Է․ Ռշտունին իր ցուցմունքում նշեց, որ 2016 թ․ մարտի 24-ին, ռադիոկապով հրահանգ ստանալով, Մաշտոցի պողոտայում կազմակերպված հավաքի վայր են գնացել: Նշեց, որ հիշում է Վ. Պետրոսյանին, վերջինիս անձամբ պահանջ է ներկայացրել ազատել փողոցի երթևեկելի հատվածը։ Վկան հայտնեց, որ հավաքի ընթացքում իր կողմից ինչպես ընդհանրական, այնպես էլ անհատական պահանջ է ներկայացվել հավաքի մասնակիցներին։ Նա մանրամասն տեղեկություններ չէր հիշում Վ․ Պետրոսյանի ձերբակալության վերաբերյալ, սակայն, նշեց, որ պահանջից բացի՝ այլ բան չի ներկայացվել հավաքի մասնակիցներին։ Է․ Ռշտունին չկարողացավ հիշել իր կողմից կազմված զեկուցագրում նշված այլ անձանց տվյալները։ Ոստիկանության ՊՊԾ գնդի մյուս ծառայող Գ․ Ավագյանն իր ցուցմունքում հայտնեց, որ մանրամասները չի հիշում, հիշում է, որ գալով հավաքի վայր՝ լսել է, թե ինչպես Է․ Ռշտունին գոռում, որ հավաքի մասնակիցներն ազատեն փողոցը։ Նա նշեց, որ անձամբ պատասխանողին պահանջ ներկայացնելը չի տեսել, ինքը ձերբակալություններ չի իրականացրել։ Վկաների ցուցմունքից հետո պատասխանողի ներկայացուցիչը միջնորդեց գործով ևս երկու անձի որպես վկա ներգրավվելու մասին։ Նա նշեց, որ ենթադրյալ պահանջը ներկայացվելու պահին Վ․ Պետրոսյանի հետ միևնույն տարածքում են գտնվել հավաքի երկու այլ մասնակիցներ, ովքեր կարող են ցուցմունք տալ պահանջ ներկայացված լինելու կամ չլինելու վերաբերյալ։ Հայցվոր կողմն առարկեց միջնորդության դեմ։ Դատարանը որոշեց միջնորդությունը մերժել՝ բավարար համարելով գործում առկա ապացույցները։ Դատարանն անցավ դատական վիճաբանությունների փուլին։ Ամփոփելով դատավարության ընթացքը՝ ՀՀ Ոստիկանության ներկայացուցիչը խնդրեց հայցը բավարարել, իսկ հակընդդեմ հայցը մերժել, իր հերթին Վ․ Պետրոսյանի ներկայացուցիչը խնդրեց ամբողջությամբ մերժել ՀՀ Ոստիկանության հայցը և ամբողջությամբ բավարարել հակընդդեմ հայցը։ Դատարանը գործի քննությունը համարեց ավարտված: Դատական ակտը կհրապարակվի 2017 թ․ հոկտեմբերի 27-ին՝ ժամը 17։30-ին։ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Լիտվայի նախագահն աջակցություն է հայտնել «Հրապարակ». ՀՀ խորհրդարանը կղեկավարվի Թուրքիայի, ՀՀ կառավարությունը՝ Ադրբեջանի կողմից Խնամակալության մարմինները վերցրել են ԱՄՆ տրանսպորտի նախկին նախարարի 4-ամյա երկվորյակներին Գերմանիան ու Ֆրանսիան իմացել են իրենց մրցակիցներին ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆում Տարադրամի փոխարժեքներն այսօր Հարցը տեխնոլոգիան չէ, այլ՝ պետական կարգավորման որակը. Տիիգրան Ջրբաշյան ՀԱՊԿ-ի շուրջ ճգնաժամին հետևում է նաև ԵԱՏՄ-ի շուրջ ճգնաժամը․ Տիգրան Աբրահամյան «Հիմարնե՛ր, խաղեր չտաք, Ռուսաստանը ձեզ չի հանդուրժելու». Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) «Անահիտ Ավանեսյա՛ն, դու Աստծուց գոնե վախ ունե՞ս․․․ մարդիկ մա*անում են, եթե․․․»․ Վահե Մովսիսյան (video) Ինչո՞ւ ՔՊ–ին վերաբերող հրապարակումներ չեղա՞ն. հարց Գալյանին (video) 58 հազար քաղաքացիներ տուժել են, որովհետև… Օրբելյանի պատկերավոր ելույթը՝ ՍԴ-ում (video) Ես ո՛չ դրա 10․000 թոշակն եմ ուզում, ո՛չ էլ ասֆալտը․ հայրենիքս եմ ուզում, հայրենիքս․ հարցում (video) Ռուսաստանից նոր ծանր պատժամիջոցներ են սպասվում․ ինչպես են խաբում ժողովրդին․ Հայկ Ֆարմանյանը՝փաստերով (video) «Քրիստոնեական համերաշխություն» կազմակերպությունը կոչ է արել ազատ արձակել Ավետիք Չալաբյանին Խոշոր ավտովթար Լոռու մարզում․ «Սատանի կամրջի» մոտ ինքնաթափը կողաշրջվել է երկաթուղային գծերի վրա «Եվրոպական շուկաների» հեքիաթը փլուզվեց․ ՀՀ-ից ԵՄ պտուղ-բանջարեղեն չի արտահանվել․ թվեր․ yerevan.today Ձուկ չեն արտահանել, բայց 2 ընկերություն ռուսական պատժամիջոցների տակ է հայտնվել․ «Ազատություն» «ՀայաՔվեն» պահանջում է անհապաղ ազատ արձակել Ավետիք Չալաբյանին Դեռ լույսը կարգին չբացված` ներխուժում են մարդկանց տներ, որտեղ կան ընտանիքի անդամներ. «Փաստ» Տնտեսությունն ու արտաքին քաղաքականությունը հումորի թեմա չեն. էական վտանգների դեմ հանդիման. «Փաստ» Հստակեցումներ կարվեն արտադպրոցական ծրագրերի իրականացման գործընթացում. ի՞նչ գործնական խնդիրներ կան Իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներին. «Փաստ» Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զոհվածների թիվն ավելացել է Քաղաքապետարանն անհիմն պարզաբանում է տվել Նիկոլ Փաշինյանը «մոլորության» մեջ է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am