«Ուրախ եմ,որ Ագրամունտը, ի վերջո, չդիմացավ ճնշումներին և հրաժարական տվեց: Ով էլ լինի ԵԽԽՎ հաջորդ նախագահը, բնականաբար, հետևություններ կանի: Սա մեկ օրվա պատմություն չէ: Ադրբեջանը բավականին լուրջ ճնշումների տակ է:Ինչ կանի Ադրբեջանը, նրա խնդիրն է. դուրս կգա ԵԽԽՎ-ից, թե` ոչ, մեզ ոչ սառն է, ոչ տաք: Մենք այդ կառույցների անդամ ենք, մենք պարտավոր ենք կատարել մեր պարտականությունները: Մենք պետք է կարողանանք մեր պատկերացրած արժեքային համակարգին մոտ լինել: Այս հրաժարականից հետո հետևություններ կանեն եվրոպական տասնյակ ու տասնյակ օրենսդիրներ»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
Լրագրողները նրանից հետաքրքվեցին` 2018 թվականին Սերժ Սարգսյանի` վարչապետ առաջադրվելու մասին:
«Միշտ խուսափել եմ «եթե»-ներով հարցերին պատասխանելուց, դա անլուրջ է: Կա օրենսդրություն, կա Հանրապետական կուսակցություն, որին, ըստ մեր համաձայնագրի, պատկանում է վարչապետի թեկնածու առաջադրելու իրավունքը, և երբ այդ իրավունքը կիրացվի, մենք այդ մասին կխոսենք։ Հիմա այդ մասին խոսելը ժամանակավրեպ է», - նշեց Վարդանյանը։ Նա խորհուրդ տվեց համբերատար լինել՝ նշելով, որ կգա ժամանակը, երբ բոլոր հարցերի պատասխանները պարզ կլինեն։
Հարցին, թե արդյո՞ք իրեն այդ մասին ինչ-որ բան հայտնի է, Վարդանյանը պատասխանեց. «Ինչ-որ մի բանը» շատ մեղմ է ասված։ Ես շատ բան գիտեմ»։
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը