ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի համար շաբաթվա կարևոր իրադարձությունը ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանի՝ դատարանում տարած փոքրիկ հաղթանակն էր:
« Մհեր Ենոքյանն արդեն 21 տարի է, ինչ կրում է պատիժը:21 տարվա ընթացքում Մհեր Ենոքյանը դատարանում ունեցավ փոքրիկ հաղթանակ, ինչը պայմանավորված է տվյալ դատավորի մարդ լինելով: Ես հավատում եմ, որ ի վերջո Մհեր Ենոքյանի ճակատագրում փոփոխություն կլինի: Սա ուշագրավ միջադեպ է, փոփոխությունների սկիզբ է»,- ասաց նա:
« Մհեր Ենոքյանի` դատարանում տարած հաղթանակը ազդանշան է, որ ՀՀ պետաիրավական համակարգում փոփոխությունների հիմք է դրվում:Ցմահ դատապարտյալը նույնպես ասում է, որ սա դատական համակարգի անկախացման սկիզբն է»,- շարունակեց նա՝ նկատելով, որ լրատվամիջոցներն այս հարցին ուշադրություն չդարձրեցին:
Աղվան Վարդանյանը նշեց, որ առաջիկա ՏԻՄ ընտրություններին Դաշնակցությունը մասնակցելու է:
«Նոյեմբերի 5-ին 8 մարզերում` 34 համայնքներում տեղի են ունենալու խոշորացված համայնքների ընտրություններ: Բնականաբար, մենք մասնակցելու ենք, առավելապես մասնակցելու ենք ավագանինների ընտրությանը: Եթե չեմ սխալվում 3-4 խոշորացված համայնքներում ունենք համայնքապետի թեկնածուներ, մյուս տեղերում 2,3, 4 ավագանու թեկնածուներ ենք առաջադրել և մեր մարզային կառույցներն այսօր զբաղված են այդ աշխատանքներով»,- հայտարարեց նա:
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը