ԱԺ ճեպազրույցների ժամանակ Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց,որ Ելք դաշինքն այս ՏԻՄ ընտրություններին չի մասնակցի և կպատրաստվի հաջորդ ՏԻՄ ընտրություններում թեկնածուներ առաջադրելուն. «ՏԻՄ ընտրություններին մասնակցելուց առաջ մեզ անհրաժեշտ են որոշակի, կառուցվածքային փոփոխություններ, կադրային հարցեր լուծել, մարզերում աշխատանք տանել: Ելքում ձևավորվել է աշխատանքային խումբ, որն այս բոլոր հարցերով կզբաղվի: Հույս ունենք հաջորդ ՏԻՄ ընտրություններին ակտիվ մասնակցել:Ուզում ենք փոփոխություններ բերել և գնալ հաղթանակի»,- ասաց Փաշինյանը:
Նա տեղեկացրեց,որ ԱԺ Ելք խմբակցությունը հանդես կգա նախաձեռնությամբ՝ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծելու պահանջով: «Սա քաղաքական հարց է և պետք է ստանա քաղաքական լուծում: Ես ուզում եմ մենք միջադեպը ճիշտ պատկերացնենք: Այդ սպասելի հարձակումից ես բավական հաջող պաշտպանվել եմ: Եվ այդ առումով իրավապահ մարմիններին դիմելու անհրաժեշտություն չկա »,- ասաց Փաշինյանը:
«Իմ տպավորությունն այնպիսին է, որ կաթիլ-կաթիլ Գեղամյանին՝ որպես անհեռանկար մի մարդու հրել են առաջին գիծ և ներքին պրովոկացիայի արդյունքում ստացել են ինչ-որ միջադեպ: Այս միջադեպի նպատակն այն է, որպեսզի Ելքի շաշտադրումները, տոնայնությունը փոխվի: Մենք շարունակելու ենք իրերը կոչել իրենց ունունով, երբեմն նաև իրենց ազգանունով»,- հավելեց Փաշինյանը:
«Սա բանավեճում պարտվածի ռևանշի փորձ է: ՀՀԿ-ն առաջին օրից պարտվել է բանավեճում: Եվ այդ ուժի մտավախությունն այն է, որ խորհրդարանական բանավեճում պարտվելը կվերածվի ներքաղաքական պայքարում պարտության: Ինչպես կասեր հայտնի Խաչիկյանը՝ դուք և ձեր նմանները խայտառակում եք Եվրասիական տնտեսական միությունը, որն առանց այն էլ խայտառակված է:Այս քննարկումներում Ելքը հասավ էությանը, որ ՀՀ-ն ԵՏՄ-ին չի անդամագրվել, այլ պատանդառված է ԵՏՄ կողմից:Ընդդիմադիրներին քաղաքական կոռեկտության դասեր են տալիս, ինչը տեղին չէ. «»,- հարցադրում արեց նա»,- ասաց նա:
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը