Հայոց դշխուհիներն ու Սամվել Ալեքսանյանի բերած քաղցկեղը

Մինչ հայրենի մոլոպոլիսների սանձազերծած հերթական գնաճը դատավճիռ է դառնում Հայաստանի շարքային մահկանացուների համար, հայրենի էլիտան իր կանանցով խրախճանքի է բռնվել ժանտախտի ժամանակ: Ցուցադրում են նախ իրենց գեղցի նախասիրությունները, ցոփ ու շենշող հարսանիքներ, ճռճռան ու աչք ծակող ճոխություններ, հետո էլ միմյանց գովում են ՝ ի տես հանրության, ասես հեռավոր գյուղի դշխուհիներ, որոնք կտրված են աշխարհիս բանուգործից, հոգսուցավից, ասես աշխարհն իրենց շուրջ է պտտվում ու չկա այդ աշխարհում իրականությունը տեսնող, զգացող գեթ բանական մի մարդ, այն իրականությունը, որը տգեղ ու գաղջ է դարձել հենց այդ դշխուհիների, նրանց հայրերի, որդիների ու ամուսինների շնորհիվ: Ահավասիկ երկու օր էլիտան իրարանցման մեջ է, հիանում են մեծն Սամվել Ալեքսանյանի աղջկա Աստղիկի հաջողություններով, որն արձանագրելու էր գնացել անգամ Սերժ Սարգսյանը, ինչպես նաեւ իր եւ Հայաստանի ողջ տնտեսության քավորությունը վերցրած Սամվել Կարապետյանը: Սա քիչ էր եւ Կարապետյանի կինը՝ Էթերի Կարապետյանն է  Instagram-ի էջում գրառել. «Մեր խելացին։ Իզուր չէ քո անունը Աստղիկ։ Առաջինը յոթ հարազատ եղբայրներից ու քույրերից։ Քո ընտանիքի ուղեցույց աստղ։ Շարունակիր իմ աղջիկ նույնքան ակտիվ կյանքի կոչել քո բոլոր համարձակ գաղափարները։Հպարտ եմ լինել նման աղջկա կնքամայրը»։ Ապագան, իհարկե, երիտասարդներին է, նրանք են մեծերի գործի շարունակողը  եւ պետք է խրախուսել, ոգեւորել, ճանապարհ բացել նրանց առաջ: Բայց չմոռանանք, որ ցանկացած երիտասարդ այն միջավայրի կրողն ու շարունակողն  է, որտեղ մեծացել է: Իսկ Աստղիկն  այն գործարարի դուստրն է, որը մինչեւ մահի գերեզման այդպես էլ չի խոստովանի, որ ինքը գործարար է, ինքը ոչինչ չունի, ամբողջը տանեցիներինն է՝ կնոջը, աղջկանը, ումը պատահի, բայց ոչ իրենը: Այն գործարարն է, որը դարձել է երկրի տնտեսության հերն անիծողներից, հզոր մոնոպոլիստներից մեկը, որը բիզնեսի ազատ դաշտ չի թողնում ,   ավելացնում է  ընկերությունների, ձեռնարկությունների թիվը, հետո էլ հասարակության առաջ արդարանում են , թե իր անունով ոչինչ չունի: Կար ժամանակ, երբ կեղծում էր միայն արտասահմանյան ապրանքանիշները, մանիպուլացիաներով շուկա գրավում, սակայն ախորժակն, ինչպես ասում են ուտելիս է բացվում, եւ հայրենական արտադրողները եւս դարձան նրան մրցակիցներ: Իրեն պատկանող Երեւան Սիթի-ներում ոչ հեռավոր անցյալում մանկական հագուստի բաժինը վարձակալությամբ զբաղեցրել էր հայրենական արտադրությամբ զբաղվող փոքրիկ ընկերություն, սակայն գործարարի աչքից չվրիպեց այդ ընկերության հաջողությունները ու հիմա Ալեքսանյանն իր ձեռքն է վերցրել նաեւ այդ բիզնեսը, հիմնել նման արտադրամաս ու շուկա է դուրս բերում իր գործարանի արտադրությունը՝ դուրս մղելով փոքր ձեռնարկությանը: Հատկապես, որ ինքը հարկային անհամեմատ շահեկան դիրքերում է, նա արտոնյալների ցանկում է, քանզի իշխանության կաթսան լցնողներից է, չհայտարարգրված բյուջեն ձեւավորողներից, այնինչ հարկային ոչ ստվերային դաշտում գործելու պարագայում  ոչ այդ կաթսան պահելու անժրաժեշտություն կլիներ, ոչ էլ նման վիճակ, ինչպես այսօր է: Ու այսքանից հետո հարց է առաջանում՝ ինչ պետք է ժառանգի Ալեքսանյանի դուստրը հայրիկից, թեկուզ բիզնես միջավայրում նա պետք է իրացնի իր այն գիտելիքները, որոնք ձեռք է բերել հարազատ միջավայրից: Անի Սահակյան

դիտվել է 94 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am