Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։25-ի սահմաններում Մայակովսկի գյուղի վարչական տարածքում բախվել են 28-ամյա Մարտին Հակոբյանի վարած Ford մակնիշի 35 DZ 840 համարանիշի և 40-ամյա Գոռ Սարգսյանի վարած ВАЗ 21213 մակնիշի 35 ԼZ 136 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան, իսկ բախման հետևանքով Нива-ն կողաշրջվել է։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ավագ տեսուչ Լևոն Զազյանն ու տեսուչ Ալեքսան Հակոբյանը։ Փաստի առթիվ ՃՈ ավագ հետաքննիչ Վահե Հարությունյանի կողմից նյութեր են նախապատրաստվում, ով վթարի վայրում ղեկավարում է աշխատանքները։ Օպերատիվորեն ժամանել են նաև «Ռոսգոստրախ» և «Նաիրի ինշուրանս» ընկերությունների ներկայացուցիչները։ Հետաքննիչի հանձնարարականով վարորդները ենթարկվել են բժշկական փորձաքննության։ Պարզվել է, որ նրանք ավտոմեքենան վարել են սթափ վիճակում։
Ծանուցում.Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը