«10 հեկտար դեղձի այգի ունեմ, երևի քանդեմ՝ ինքնաթիռի полоса սարքեմ». Ռաֆայել Երանոսյանի արձագանքը՝ Փաշինյանի հայտարարությանը. aravot.am

Aravot.am-ը դերասան, հումորիստ Ռաֆայել Երանոսյանից հետաքրքրվել է՝ ինչպե՞ս է վերաբերվում Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ շոու բիզնեսի ներկայացուցիչները պետք է հարկեր վճարեն, եթե Հայաստանի սահմաններից դուրս համերգներ, ելույթներ են ունենում, այլապես ինքն առաջարկում է մերձդաշտյա ճանապարհներով, եղեգները հնձելով հասնել օդանավակայան, որպեսզի ասֆալտը չմաշվի:


Ռաֆայել Երանոսյանը հարցը լսելով՝ ասել է, որ ինքը վաղուց հարկատու է, հարկ է վճարում: Երբ լրատվամիջոցը մանրամասնել է, թե կոնկրետ ինչի մասին է խոսքը, Երանոսյանը ծիծաղել է.

«Տեղյակ չեմ, ոչ մի բանի չեմ հետեւում, ուզում եմ հանգիստ ապրել… Հաստա՞տ ասել է նման բան, թե՞ խաբում եք: Ստենդա՞փ եք պատմում, ներկայացման սցենա՞ր եք առաջարկում…»: Երբ Երանոսյանին հիշեցրել են, որ նրա գործընկերներից Անդրանիկ Հարությունյանը այդ թեմայով անգամ հումորային հոլովակ է նկարել և հրապարակել իր էջում, նա ասել է. «Ես Անդոյի հետ չեմ շփվում շատ վաղուց… Բայց այդ ամեն ինչն իսկապես ծիծաղելի է, ես պատասխան չունեմ, անկեղծ… Հետաքրքիր է՝ իսկապես ձեր ասածներն իրականությո՞ւն են…»: Փաշինյանի նշած՝ մերձդաշտյա ճանապարհներով, եղեգները հնձելով, առանց ասֆալտը մաշելու օդանավակայան հասնելու մասին էլ Երանոսյանն ասել է․. «Ես ապրում եմ Արմավիրի մարզում, մեր մոտ ասֆալտ չկա, ես դաշտերով կգնամ…: Միակ բանն այն է մնում, որ ներկայացումներ շատ դնեմ, շատ աշխատեմ, սեփական ուղղաթիռն առնեմ… Ի դեպ, 10 ՀԱ դեղձի այգի ունեմ, երևի քանդեմ полоса (թռիչքուղու գոտի) սարքեմ: Իսկ եթե հարկ վճարելու մասին է խոսքը, կրկնում եմ՝ միշտ վճարել եմ ու վճարելու եմ: Բայց միևնույն է, այս ամեն ինչը ծիծաղելի է, պատասխան չեմ կարող տալ…»:

Նա հավելել է, որ հենց հիմա իր նոր՝ «Փահլևան» ներկայացմանն է պատրաստվում, որի պրեմիերան կկայանա ապրիլին․ «Ես անպայման սրա մասին կգնամ տղերքին՝ մեր սցենարական խմբին կասեմ ու սրան կանդրադառնանք»:

Ինչ վերաբերում է դերասան Անդրանիկ Հարությունյանին, որը Նիկոլ Փաշինյանի հայտարարության թեմայով հումորային հոլովակ է նկարահանել և հրապարակել ֆեյսբուքի իր էջում, ապա նա 2018 թվականի «թավշյա» հեղափոխության հռետորներից էր և իր հարցազրույցներում միշտ ասում էր, թե մարդիկ փողոցներում վերջապես ժպտում են, ու թե վերջին 20 տարում ինքը նման ժպտուն դեմքեր չի տեսել, նաևւ կոչ էր անում սատարել «թավշյա» հեղափոխությանը և հենց Փաշինյանին էր տեսնում վարչապետի պաշտոնում։ «2018թ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների 80 տոկոսը այդ կուսակցության կողքին է եղել, եթե դուք չեք եղել, ուրեմն 20 տոկոսի մեջ եք մտնում։ Բայց հիմա էդ 80 տոկոսին զանգում հատ-հատ հարցնո՞ւմ եք էն, ինչ ինձ հարցրիք ․․․ Կոպիտ ասած՝ կրա՞կն ենք ընկել (կրակ բառի փոխարեն կոպիտ բառ էր օգտագործվել), որ աջակցել ենք։ Բնականաբար, եթե իմանայինք էսօր էս է լինելու, չէինք անի, ո՞վ էր բայց պատկերացնում։ Էդքան բան․․․»,-Aravot.am-ին հետո ասել էր Անդրանիկ Հարությունյանը:

դիտվել է 1112 անգամ
Լրահոս
Մենք երկրորդ անգամ քրիստոնեություն ենք ընդունելու և դա լինելու է այս մոտ օրերի ընթացքում. Պողոսյան Մարդու որդին խաչի մատերիալից էր խոսում, որից վախենում է․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Բագրատ Սրբազանին կարելի ա շնորհակալ լինել գոնե նրա համար, որ տեսնում ես քպ-ականների պանիկան Նորին կայսերական գերազանցություն, Արքայից արքա, Օվկիանոսների, Երկրի և երկնքի տիրակալը Նիկոլ Փաշինյանին «Ֆլայ Արնա»-ի աշխատակիցներն ահազանգում են՝ չեն ստացել խոստացված աշխատավարձը «Գիտությունն ու կրոնը հակասության մեջ չեն»․ Բագրատ Սրբազանը՝ ՏՏ ոլորտի մասնագետներին Ուկրաինան մեկ օրվա ընթացքում 1 700 զինծառայող է կորցրել․ ՌԴ ՊՆ Թուրքիան պետք է արագ կարգավորի իր հարաբերությունները Հայաստանի հետ. Դավութօղլու Երևան-Իջևան ճանապարհին բախվել է 3 մեքենա․ 4 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Ողբերգություն. Կիրանց, մարդիկ քանդում և այրում են իրենց գույքը, որը Նիկոլը նվիրում է թուրքերին (տեսանյութ) Կապանի քաղաքապետի մեքենայի հրկիզման դեպքը բացահայտվել է Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել է 7 մեքենա․ 7 հոգի, այդ թվում՝ անչափահասներ, տեղափոխվել են հիվանդանոց «Մայր Հայաստանը» դեմ է սահմանազատման, սահմանագծման անվան տակ միակողմանի զիջումներին Իր տան լելոտ պատերն է մոռացել... Ով է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի նոր ռեկտորը «Սա էլիտար շարժում է, հրապարակում եղած մարդիկ հասկանում են՝ ինչու են դուրս եկել պայքարի». Մերուժան Տեր-Գուլանյան Ձերբակալվել է ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Վադիմ Շամարինը Միակողմանի զիջումը սահմանազատում չի կարելի որակել. Օնիկ Գասպարյան Լավ սարքել են, բայց չի գործում․ ԵՄ դեսպանը հասել է հայ-թուրքական սահման Հունիսից շենգենյան վիզայի արժեքը կբարձրանա 12,5 տոկոսով Covid-19-ի յուրացումների գործով 27 մեղադրյալից մնացել է 3-ը. «Հետք» ՇՏԱՊ․ Խաչատուր Սուքիասյա՛ն, հենց հիմա գնա Կիրանց․ մարդիկ իրենց տներն են վառում, այ․․․ Համբարյան (video) «Փաշինյանն ո՞վա, որ․․․ էշի պես բան ա․․․ ». հարցում (video) Նիկո՛լ, Սրբազանի նման մաքուր մարդը գալու է քո հետևից․ քաղաքացի (video) Ոչ մեկը չի կարող Սրբազանի առաջ պայման դնել․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 22-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մայիսի 22-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 22-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մայիսի 22-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 22-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am