«Եղբայր, որտե՞ղ ես…». Թուրք զինվորականների և ԻՊ-ի ղեկավարի միջև հեռախոսազրույցները

Հրապարակվել են Թուրքիայում Սիրիայի հետ սահմանը վերահսկող թուրք բարձրաստիճան զինծառայողների «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման տարածաշրջանային առաջնորդի հետ ցնցող հեռախոսային խոսակցությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»–ը` վկայակոչելով թուրքական «Ջումհուրիեթ» թերթը, այդ հեռախոսազրույցները ի հայտ են եկել Անկարայի 3-րդ ծանր հանցագործությունների դատարանում ընթացող Թուրքիայի տարածքում ահաբեկչական գործողություններ իրագործած ԻՊ-ականների քրեական գործով դոսյեում: 43 էջանոց հեռախոսային ձայնագրության մեջ Սիրիայի սահմանում պատասխանատու թուրք սպաները խիստ ջերմ խոսակցություններ են վարում ԻՊ-ի` Թուրքիային սահմանակից տարածքների գծով «էմիր», Անկարայում ահաբեկչություն իրագործած Իլհամի Բալի անունով ահաբեկչի հետ սերտ կապերի մեջ գտնվող Աբու Ալի մականունով Մուստաֆա Դեմիրելի հետ: Նրանք եթերում իրար «եղբայր» են դիմում: Դեմիրելի հետ շփման մեջ գտնվող թուրք զինվորականների մեջ կապիտանի, լեյտենանտի եւ սերժանտի կոչումով սպաներ, ինչպես նաեւ ավելի բարձր կոչումներով զինվորական անձնակազմ կա: Հեռախոսազրույցներից պարզ է դառնում թուրք զինվորականների եւ ԻՊ-ի մարտիկների միջեւ գործողությունները համակարգելու, միմյանց տեղեկացնելու հստակ տարրեր: Նրանք քննարկում են զենքով եւ պայթուցիկով բեռնված ավտոմեքենան թուրքական կողմ անցկացնելու, եւ թուրքական կողմից այլ սպառազինություն սահմանն անցկացնելու հարցեր: Այս աղմուկը համընկել է Թուրքիայի ընդդիմության կողմից կառավարության հասցեին հնչած այն մեղադրանքների ֆոնին, որ Անկարան գաղտնի աջակցում է Ալ Կաիդայի հետ սերտ կապերի մեջ գտնվող «Ջեբհաթ ան Նուսրա» (Նուսրայի ճակատ) խմբավորմանն ու այլ արմատական խմբավորումներին: Թուրքիայի կառավարությունն այդ մեղադրանքները հերքել էր` հայտարարելով, թե դրանք մաքսանենգների միջեւ խոսակցություններ են: Դրա հետ կապված` անցյալ տարի բրիտանական Daily Mail թերթը Սիրիայի հյուսիսում Քոբանի ավանի ուղղությամբ ընթացող մարտերի ժամանակ սահմանում ԻՊ-ի ահաբեկիչների` թուրք զինվորականների հետ զրույցը ցուցոդրող տեսանյութ էր հրապարակել: Ուշագրավ է, որ Թուրքիան այլես չի թաքցնում ԻՊ-ի հետ իր համագործակցությունը: Ավելին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի առաջարկով փետրվարի 27-ից Սիրիայում զինադադարի նախօրեին պաշտպանել է «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական կազմակերպությանը: Զինադադարի առնչությամբ ունեցած ելույթում Էրդողանը դժգոհություն է հայտնել այն բանով, որ «Ջեբհաթ ան-Նուսրա» կազմակերպությունը չի մտցվել զինդադարի պլանի մեջ: Սիրիայում զինադադարի մասին ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ ձեռք բերված համաձայնությունը չի տարածվում ԻՊ-ի եւ «Ջեբհաթ ան-Նուսրա» կազմակերպությունների վրա:  

դիտվել է 33 անգամ
Լրահոս
«Փաստ». Նույնական խոսույթների «անատոմիան». իշխանությունն ընդդեմ Հայաստանի Հանրապետության հիմքերի «Իրավունք». «Հլը տես հենց Գյումրու հրապարակում ինչ քյալլա ենք ուտելու Նիկոլին ճամփելուց հետո» «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը ՔՊ-ին սատարող պաշտոնյայի ընկերությունը միլիոնների պայմանագրեր է կնքել. «Հրապարակ» Մայիսի 28-ի զորահանդեսը՝ քաղաքական ցուցադրություն. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը. «Ժողովուրդ» «Գնա ղուրբան եղի Առուշին». Ինչն է հունից հանել Փաշինյանին. «Իրավունք» Ո՞ւմ թեկնածությունը կառաջադրվի Ռուսաստանի հայերի միության նախագահի պաշտոնում. «Փաստ» Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am