ՏԵՂԵԿԱՆՔ № 38՝ Նիկոլ Փաշինյանին ընտրածների համար

Շարունակում ենք ներկայացնել Նիկոլ Փաշինյանի տված խոստումներն ու իրական պատկերը

 

15.04.2018թ․, ելույթ՝ Հանրապետության հրապարակում

Խոստում - Այսօր ՀՀ քաղաքացիները գտնվում են գերության մեջ: Այսօր ՀՀ տասնյակ, եթե ոչ հարյուր հազարավոր քաղաքացիներ բառի բուն իմաստով զրկվում են բանկային ժամկետանց տոկոսների տակ: Մենք կարծում ենք, որ միանշանակ եւ աներկբա պետք է զրոյացնել բոլոր ժամկետանց տուգանքները բոլոր սպառողական եւ գյուղատնտեսական վարկերի: Առանց բացառության՝ բոլոր։

Իրական պատկեր - 25․03․2020թ․ Ազգային ժողովում հարց ուղղվեց Նիկոլ Փաշինյանին վարկային արձակուրդ հանրությանը տրամադրելու համար, քանի որ կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների պարագայում մարդիկ չեն աշխատում, որ վարկերը վճարեն, հայտնվել են դժվար իրադրության մեջ։ ԲՀԿ խմբակցության պատգամավորը Փաշինյանին կոչ արեց որոշում կայացնել վարկային արձակուրդ տրամադրել, տոկոսների սառեցում, չեզոոքացում, քանի որ կան 500 հազար սպառողական վարկեր, որոք մարդիկ չեն կարողանում վճարել։

Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Ուղիղ ասեմ՝ դեմ եմ նման որոշումներին։ Հեշտ է ասելը եկեք ազատենք, հարկերից ազատենք, վարկերից ազատենք, սնունդ բաժանենք, կոմունալները չվերցնենք։ Հեշտ եք ասու՞մ, տենց ասելով չէ։ Պետք է խոսքի արժեքին էլ հետևել։ Նստում, ասում են՝ հարկերը թողեք, վարկերը թողեք, էս օգնեք, ձե՞ռ եք առնում: Նենց տպավորություն է, որ դուք բաժանողն եք, մենք էլ թույլ չենք տալիս: Ես դեմ եմ նման բաների։ Գնացեք ձեր շրջապատի, միջավայրի հարստությունը բաժանեք մարդկանց վաբշե, հերիք ա»:

 

13.10.2018թ․, ելույթ՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի երդմնակալության արարողությանը

Ելույթ - Այսօրվա իրադարձության առանցքային մասն այն է, որ ՀՀ քաղաքացիներն են կայացրել որոշում, թե ով պետք է լինի Երևանի քաղաքապետ։

Իրական պատկեր - թեև քաղաքացիներն էին որոշել ով լինի քաղաքապետ, բայց 22․11․2021թ․ ՔՊ որոշմամբ Հայկ Մարությանը զրկվեց Երևանի քաղաքապետի պաշտոնից և ՔՊ-ն նոր քաղաքապետ նշանակվեց Հրաչյա Սարգսյանին․ շուրջ մեկ տարի անց նա հրաժարական տվեց քաղաքապետի պաշտոնից, և պաշտոնակատար նշանակվեց Տիգրան Ավինյանը, ում քաղաքացին քվե չէր տվել։ 2023թ․ սեպտեմբերի 17-ին կայացած Երևանի ավագանու ընտրություններում 14 ուժերից և ոչ մեկը բացարձակ մեծամասնություն չհավաքեց։ Ավագանի անցան 5 ուժ։ 32,57 տոկոս հավաքած «Քաղաքացիական պայմանագիր» և 11․32 տոկոս հավաքած «Հանրապետություն» կուսակցության ձայները միասին ևս բավարար չէին Երևանում իշխանություն ձևավորելու համար։ Եվ միայն 9,68 տոկոս հավաքած «Հանրային ձայն» կուսակցության՝ ավագանու նիստին մասնակցության շնորհիվ Ավինյանը կարողացավ ընտրվել քաղաքապետ։

Այսինքն, ի հեճուկս Նիկոլ Փաշինյանի՝ 2018թ․ հայտարարության՝ Երևանի քաղաքապետ ընտրվեց մարդ, որին քաղաքացիները ձայն չէին տվել։ Ավելին, ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը դատարան է ներկայացրել հայց Տիգրան Ավինյանի՝ քաղաքապետի պաշտոնն ապօրինի ստանձնելու կապակցությամբ, քանի որ հանդիսավոր նիստը տեղի է ունեցել առանց քվորումի ապահովման։

 

13.10.2018թ․, ելույթ՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի երդմնակալության արարողությանը

Ելույթ - ՀՀ քաղաքացիների ամենամեծ պահանջը խաբված և անարգված չլինելն է:

Իրական պատկեր - 21․02․2024թ․ Գեղարքունիքի մարզի Մարտունու քաղաքի բնակիչները փակել էին կենտրոնական փողոցը և բողոքի ակցիա էին անում՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանն իրենց խաբել է։ Մասնավորապես, կառավարությոնը որոշեկ է հարկել արտագնա աշխատանքի մեկնողներին։ Նրանք պետք է եկամտահարկ մուծեն ՀՀ պետական բյուջե։ Հարկային պարտավորությունները կազմում են մինչև 400 հազար դրամ և ավելի։ Նրանք նշում էին, որ արտագնա աշխատանքի են մեկնում, քանի որ կառավարությունը չի կարողանում աշխատանքով ապահովել, իսկ հեղափոխության ժամանակ սատարել են Նիկոլ Փաշինյանին, ընտրել են, իսկ հիմա՝ խաբվել։

Հայաստանում մշտապես տարբեր թեմաներով բողոքի ակցիաներ են իրականացնում քաղաքացիները և հայտարարում, որ հավատացել են Նիկոլ Փաշինյանի խոստումներին և խաբվել։

Yerevan.Today-ը, այլ լրատվամիջոցներ ևս, հազարավոր փաստեր են ներկայացրել այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն տված խոստումները չի կատարել (չնչին բացառություններով), այլև շատ հաճախ բոլորովին հակառակն է արել։ Այդ մասին է նաև «Տեղեկանք՝ Նիկոլ Փաշինյանին ընտրածների համար» շարքը։

 

25.01.2020թ․, մամուլի ասուլիս

Նիկոլ Փաշինյանը կարդաց «100 փաստ Նոր Հայաստանի մասին»․ 91-րդը հետևյալն էր․ «Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ երկրի գործող ղեկավարը Քննչական կոմիտեի հրավերով ներկայացել է նախաքննության մարմնի գրասենյակ և քննիչի աշխատասենյակում հարցաքննվել»:

Իրական պատկեր - 15․01․2020թ․ Նիկոլ Փաշինյանը հրավիրվել էր Քննչական կոմիտե՝ պաշտոնատար անձանց գաղտնալսման գործով։ Քննիչ Կամո Սահակյանի հետ սելֆի էր արել: Հետո այդ քննիչի պաշտոնը բարձրացվեց՝ նշանակվելով քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական եւ քրեագիտական գլխավոր վարչության պետ:

Նիկոլ Փաշինյանը թեև հետո չհարցաքննվեց՝ խուսափելով դատարան գնալուց, սակայն դատարան գնալու առիթները բազմաթիվ են եղել։ Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը աշխարհի միակ վարչապետն է, որի դեմ ավելի քան 30 դատական հայց է ներկաայացվել վիրավորանքի, զրպարտության, անմեղության կանխավարկածը խախտելու, աշխատանքից ազատելու մասով։ Անգամ հայց է ներկայացվել դավաճանության մասով՝ 44-օրյա պատերազմնից հետո։

 

16.05.2020թ․, մամուլի ասուլիս

Նիկոլ Փաշինյանը կարդաց «100 փաստ Նոր Հայաստանի մասին»․ 92-րդը հետևյալն էր․ «Ազգային ժողովը հաստատել է անձի կամ անձանց խմբի նկատմամբ բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը քրեականացնող օրենսդրական կարգավորումը։ Այսուհետև բռնության կոչեր տարածողները կամ բռնությունը հրապարակայնորեն արդարացնողները կդատապարտվեն տուգանքով կամ ազատազրկմամբ, մինչև 1 տարի ազատազրկում է նախատեսվում»։

Իրական պատկեր - մամուլը ընդարձակ վերլուծություն էր ներկայացրել այն մասին, որ վերջին 4 տարում դատարան է հասել բռնության կոչերի վերաբերյալ 38 քրեական գործ: Այդ գործերից 36-ը (94.7%) վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա աջակիցներին ուղղված կոչերին են վերաբերում: Մյուս 2 գործերը ընդդիմադիրներին ուղղված կոչերի վերաբերյալ են: Անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված կոչերի հիմքով գործերը կազմում են ընդհանուրի 68․4%-ը:

Այս ընթացքում հազարավոր են ընդդիմադիրների վերաբերյալ բռնության կոչերը, սակայն Նիկոլ Փաշինյանը և իրավապահ համակարգը անհանդուրժող են հենց այն կոչերի նկատմամբ, որը վերաբերում է Նիկոլ Փաշինյանին և թիմին, իսկ մյուսների վերաբերյկալ բռնության կոչերը մնում են անպատասխան։

 

Շարունակելի

 yerevan.today

դիտվել է 350 անգամ
Լրահոս
COP17-ի ամբողջ թալանը՝ փաստերով․ ու՞ր է անհետացել 30 մլն․ դոլարը․ Սուրեն Սուրենյանց (video) #ՈՒՂԻՂ․ «ՀՐԱՏԱՊ․ Ալիևը հիմա մտնում է Բաքվի բերդ՝ թեյ խմելու»․ Նաիրա Զոհրաբյան (video) Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատում կլինի Ռուսաստանը հարվածել է Կիևի մետրոյի կայարանին․ մեկ մարդ է զոհվել 10 միլիոն եվրո ներդրում է կատարել հանքային ջրերի արտադրության ոլորտում Ռուսական S7 ավիաընկերության ինքնաթիռը տшգնապի ազդանշան է տվել. օդանավում կարող է գտնվել մինչև 189 ուղևոր Նիկոլն իր թերթում գրում էր, ով է մեղավոր, որ ինքն այսպիսինն է, ու․․․ (video) Կապվել է կնոջս հետ ու պահանջել, եկել եմ, նոր իմացել եմ էդ ամենի մասին․ Գևորգ Սուջյան Կիևը երկու տարի առաջ կարող էր ավելի շահավետ պայմաններով գործարք կնքել. Թրամփ Ռեփերի նախկին կնոջը ներառել են հարկային «սեւ ցուցակում» Գլխատել է իր երկու ազգականուհիներին Տիեզերական արդարություն կա Մակրոնի գլխին եկածի մեջ․ Մարինե Մանուչարյան «Անշրջելի խաղաղությունից» մինչև 2031 թվական․ ի՞նչ է փոխվել Փաշինյանի օրակարգում. Սուրենյանց Եկել է ժամանակը․․․ մի Արտաշատով կարող ենք փոխել ամբողջ երկրի վիճակը․ Արծվիկ Մինասյան (video) Փարիզում ինչ իրեր են գողացել Մեսսիից Ես ուզում եմ ամենայն հստակությամբ հայտարարել. անկարգnւթյուններ անողների և բոլոր նրանց նկատմամբ, ովքեր դիմում են բռնnւթյան, մենք կլինենք անկոտրում. Մակրոն Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան Ադրբեջանից Հայաստան արտահանումը գերազանցել է 23 միլիոն դոլարը, իսկ Հայաստանից Ադրբեջան՝ ընդամենը 96,500 Ժողովու՛րդ, դուք ՔՊ-ին այլընտրանք ունեք․․․ Քրիստինե Վարդանյանը՝ Դեղձուտ գյուղի բնակիչներին (video) Երասխ, Սուրենավան և Արմաշ գյուղերի ջրամատակարարումը կդադարեցվի Բաքվում գերության մեջ հայտնված հայերը խոշտանգումների և դաժան վերաբերմունքի են արժանանում Ալիևների՝ տասնամյակներով կառուցած համակարգի ապագան բավական մշուշոտ է. թյուրքագետ Առաջին խոչընդոտները ԵՄ շուկայում․ հայկական թեյի խմբաքանակը վտանգավոր է ճանաչվել ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես, խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Նարեկ Կարապետյան Դե արի ու մի ասա՝ արա՛, այ չզոհվա՛ծ, դու..․ Հովհաննես Իշխանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am