Պարոն Բեգոյան, մի փոքր զգույշ խոսեք. Ավինյան (video)

Նոր Նորք վարչական շրջանում ուսումնասիրվել է 50 հա տարածք, որի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ 5 հա տարածքը տրամադվել է Երևանի կենդանաբանական այգուն՝ իր տարածքների ընդլայնման համար: Առնվազն 36 հա տարածք համարվում է համայնքային սեփականություն և ըստ Երևանի գլխավոր հատակագծի ներառված է կանաչապատման ենթակա տարածքների ցանկում։ Այս մասին այսօրվա Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական խորհրդակցության ընթացքում զեկուցեց «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը։

«Նշված 36 հեկտար տարածքում հայտնաբերվել են մի քանի տասնյակ ինքնակամ կառուցված շինություններ, այդ թվում բնակելի տներ, հասարակական շինություններ, ավտոտնակներ և այլ օժանդակ շինություններ: Համայնքային տարածքի մոտ 7 հեկտար տարածքն ինքնակամ կերպով սահմանազատված, ցանկապատված է, ինքնակամ շինություններով զբաղեցված է այդ տարածքի շուրջ 4 հեկտարը:

Գայի պողոտայի սկզբնամասում 1900 քմ տարածք, ըստ քաղաքի հատակագծի կանաչապատման ենթակա է, բայց անհասկանալի է, թե ինչպես է այդ հատվածը մասնավորեցվել: Դրա շարունակվող մասում, շուրջ 2 հեկտարի վրա առկա են ցանկապատված, փոքր կառուցված տնակներ: Այդ հատվածում ցանկապատված է շուրջ 10 տարածք, որոնցից 4-ում առկա են տնակներ: Այդ 4-ում ապրում են բնակիչներ, դրանցից մեկում ամբողջ ընտանիքով են ապրում և նրանց բնակության հարցը պետք է լուծվի»,- հայտնեց նա:

«Պարո՛ն Բեգոյան, Ձեր այդ հայտարարությունից հետո կպարզվի, որ բոլորում ընտանիքներով դարերով ապրել են։ Մի փոքր զգույշ լինենք այդ հայտարարություններում, որովհետև խոսում ենք ինքնակամ շինությունների մասին, համայնքից զավթված հողերի մասին, խոսում ենք քոլիկների մասին՝ կանաչ տարածքում, որն անընդունելի է: Սոցիալական ծրագրերը հետո կքննարկենք»,- արձագանքեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավաինյանը:

Տիգրան Ավինյանը հանձնարարեց տարածքից մեկ շաբաթվա ընթացքում վերացնել բոլոր «քոլիկները»։

դիտվել է 347 անգամ
Լրահոս
Ձեզ ստիպե՞լ են, իշմար տվեք․ Արուսյակ Ջուլհակյանը բորբոքվեց Արամ Վարդևանյանի խոսքից (video) «Իշխանափոխություն․ Նիկոլին պատանդ են վերցնում, փոխանակում Բաքվի գերիների հետ»․ Հայկ Նահապետյան (video) «Մի հատ ձեզ հյուրի պես պահեք», «Ձեզ կարգի հրավիրեք»․ լեզվակռիվ Եղոյանի ու Էդգար Ղազարյանի միջև (video) ՇՏԱՊ․ Ֆրանսիան Հայաստանին «խուրդում է» Թուրքիային․ ասեմ՝ ինչպես․ Հայկ Նահապետյան (video) «Ինչի՞ ցույց չեն տալիս ադրբեջանցուն ինչպես են բռնում, իսկ Ծառուկյանին գետնին գցելը ցուցադրում են» (video) Մոսկվա այցից առաջ Մեդվեդևը «մերկացրեց» Փաշինյանին․․․ (video) Գարեգին Բ-ի տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ Ո՞ր դեպքում Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը կփոխվի․ ինչո՞վ են փորձում ճնշել նախագահին (video) Պետական դավաճանություն է․ Խուդոյանը՝ եկեղեցու դեմ Փաշինյանի արշավի մասին (video) Առեղծվածային դեպք՝ Տավուշի մարզում. պարզվում են Դիլիջանում հայտնի ուսուցչուհու մահվան հանգամանքները #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Անգեղակոթի գյուղապետը կոչ է արել ինքնպաշտպանության․ Նաիրա Զոհրաբյան (video) Այսօր Ս. Փոկաս հայրապետի և առաքյալներին հետևող Երանոսի հիշատակության օրն է Անբարոյականություն․գիտե՞ք՝ ինչ խայտառակություն են տարածում զինված ադրբեջանցուց պաշտպանված կնոջ մասին (video) ՌԴ ԶՈւ-ն էլեկտրական ենթակայան է խnցել Խարկովի մարզում. ՊՆ Բացառիկ մանրամասներ․ինչպես են ռուսները կանգնեցրել ադրբեջանցիների հարձակումը Սյունիքի վրա․ Նահապետյան (video) Մայր Աթոռին հատկացված շինությունները Հայոց Հայրապետի անձնական ունեցվածք ներկայացնելը մանիպուլիացիա է Ալիևի նացիստական թեզն ու զավթողական ֆանտազիաները ևս խաղաղության ցուցի՞չ են․ ադրբեջանագետ Խոշոր ավտովթար՝ Երևանում. Ազատության պողոտայում բախվել են «Tesla»-ն ու 2 «Kia»-ները. կան վիրավորներ Աննախադեպ բան է եղել․․․ պիտի անընդհատ բարձրաձայնել սրա մասին․ Աննա Գրիգորյան (video) Եթե մայրս Սեդրակին տեսնի, էս գործը կփլվի՞․ Լևոն Քոչարյան (video) Ո՞վ ես դու, Սուրեն Պապիկյան․ Աննա Գրիգորյանի կոշտ խոսքը՝ Շաքիի դեպքի մասին (video) Շաքիում ադրբեջանցու կրակոցից վնասված կնոջ ոտքի ոսկորը փշրվել է, ոտքը պահպանելու խնդիրը դեռ կա ԵԽԽՎ-ում Փաշինյանն ամբողջությամբ «մերկացվել է»․ Լևոն Քոչարյանը մանրամասնում է (video) Ծրագրվել է սպանություն՝ տնային կալանքի տակ գտնվող քրեական հեղինակություն համարվող անձի կողմից. ՆԳՆ ԱՄՆ-ն բրիտանական ռազմաբազայից դուրս է բերել իր բոլոր B-1 մարտական ռմբակոծիչները. WSJ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am