Արթուր Պետրոսյան. «Հենրիխը օգնում է թիմին և թիմը պետք է օգնի Հենրիխին»

Հոկտեմբերի 8-ին «Աստանա Արենա» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի հետխաղային մամուլի ասուլիսը։ -Պարոն Պետրոսյան, Ձեր տպավորությունները խաղից և խնդրում եմ մասնրամասնել, թե ինչ կատարվեց թիմի հետ երկրորդ խաղակեսում, միանգամայն տարբեր խաղակեսեր տեսանք, ի՞նչ տեղի ունեցավ։ -Իմ կարծիքով շատ հետաքրքիր խաց ստացվեց, մասնավորապես խաղի մեկնարկը, փոխադարձ գրոհներով։ Կարելի է ասել, որ թիմերը շատ սխալներ թույլ տվեցին պաշտպանությունում։ Առաջին խաղակեսում մենք տիրում էինք նախաձեռնությանը, գոլ խփելու շատ հնարավորություններ ունեինք, ցավոք չկարողացանք երկրորդ գոլը խփել։ Իսկ երկրորդ խաղակեսում մեր տղաները մի փոքր հոգնել էին, հարկադրված փոփոխություն կատարեցինք և խաղը չստացվեց։ Կարծում եմ, որ Ղազախստանի հավաքականն իր խաղով արժանի էր մեկ միավոր վաստակելու։ Չնայած հանդիպման վերջին վայրկյաններին մենք կարող էինք կորզել հաղթանակը, բայց, իմ կարծիքով, այսօր Ղազախստանի հավաքականը արժանի չէր պարտության։ -Ձեր կարծիքով, այսօրվա հանդիպումից հետո, Դուք կարողացա՞ք արդարանալ ձեր երկրպագուների առջև 1:6 հաշվով պարտությունից հետո։ -Համենայնդեպս, այսօր բոլոր տղաները պայքարում էին, աշխատում էին դաշտում, որպեսզի առավելագույն արդյունքի հասնեն։ Չեմ կարող ասել, բավարարված են երկրպագուները թե ոչ, բայց ես տղաներին ասել եմ, որ այսօր իրենք արել են ամեն ինչ դրական արդյունքով խաղն ավարտելու համար։ -Երկրորդ խաղակեսի սկզբից Ղազախստանը սկսեց խաղալ չորս պաշտպանով երեքի փոխարեն և խաղակեսի առաջին 15-20 րոպեները ձեր ֆուտբոլիստները ձախողվեցին։ Այնուհետև Դուք փոփոխություններ կատարեցիք։ Արդյո՞ք Դուք ուշ նկատեցիք, որ Ղազախստանը փոխեց դասավորությունը։ -Ոչ, մեր համար մեծ նշանակություն չուներ Ղազախստանի դասավորության փոփոխությունը։ Ինչպես արդեն նշեցի, երկրորդ խաղակեսում մենք չկարողացանք վերահսկել խաղը, իսկ երկրպագուներն արեցին ամեն ինչ, որպեսզի Ղազախստանը նետվի գրոհելու։ Պետք է հասկանալ, որ տնային պարտությունը 1:6 հաշվով հենց այնպես չի անցնում։ -Ղազախստանը և Հայաստանը զբաղեցրեցին խմբում վերջին երկու տեղերը։ Արդյո՞ք այս թիմերն իսկապես ամենաթույլն էին խմբում։ -Ըստ երևույթի` այո, քանի որ կարծում եմ, որ վիճակագրությունը չի խաբում։ -Ո՞վ Ղազախստանի կազմում ավելի շատ խնդիրներ ձեզ պատճառեց։ -Չեմ ցանկանում որևէ մեկին առանձնացնել։ Թիմային խաղը շատ լավ ստացվեց, մասնավորապես երկրորդ խաղակեսում, ագրեսիվ էին խաղում, լավ էին տեղաշարժվում և բարձրից փոխանցումները շատ խնդիրներ էին առաջացնում մեր համար։ -Ինչու՞ ամբողջ խաղին մասնակցեց Սարգիս Ադամյանը, գո՞հ եք արդյոք իր խաղից և ինչու՞ իր հնարավորությունը չստացավ Տիգրան Բարսեղյանը։ -Ինչպես ես ասել էի, մեկ հարկադրված փոփոխություն կատարեցինք և չէինք կարող ռիսկի դիմել, քանի որ կարող էինք պարտվել։ Ես գոհ եմ Ադամյանի գործողություններից, իրեն այսօր միայն չհաջողվեց գոլ խփել, քանի որ նա դարպասը գրավելու երեք հնարավորություն ուներ։ -Այսօր Հենրիխ Մխիթարյանը խաղում ամբողջ ուժով, թե՞ խնայում էր ուժերը։ -Ես 100%-ով համոզված եմ, որ հավաքականում Հենրիխը չի խնայում իր ուժերը։ Հենրիխը օգնում է թիմին և թիմը պետք է օգնի Հենրիխին։ – Դուք ասել եք, որ որոշում կկայացնեք վերջին հանդիպումից հետո։ Արդյո՞ք այս արդյունքը կստիպի Ձեզ որոշում կայացնել, թե ինչ-որ ժամանակ է հարկավոր, որպեսզի Դուք կողմնորոշվեք։ -Ես պետք է հանդիպեմ ՀՖՖ նախագահի հետ, միայն այդ հանդիպումից հետո ես կկարողանամ որոշում կայացնել։ -Ինչպիսի՞ն եք տեսնում ներկա կազմի հեռանկարը։ Սա թիմի առավելագույն հնարավորություններն են, թե՞ ավելացնելու տեղ կա։ -Եթե սա մեր առավելագույն մակարդակն է, ապա հաջորդ ընտրական փուլում մենք անելիք չունենք։ Ես ասել եմ Լեհաստանի խաղից հետո և կրկնեմ, որ մեզ նոր ֆուտբոլիստներ են պետք, որովհետև այսօրվա կազմի 80%-ն խաղում է հավաքականում երկար տարիներ և գալիս է ժամանակը, երբ պետք է ինչ-որ բան փոխել։ Կարծում եմ հիմա ամենալավ պահն է ինչ-որ փոփոխություններ կատարելու, որովհետև այս խաղով մենք ոչ մի հնարավորոթյուն չենք ունենա մյուս ընտրական մրցաշարում։ Այսօր դուք տեսաք երկու ֆուտբոլիստի, որոնք առաջին անգամ էին խաղում հավաքականի կազմում և հուսով եմ, որ այսպիսի դեպքեր հաճախ են լինելու։ -Այսօր Ղազախստանը հանդես եկավ գրեթե պահեստային կազմով, իսկ Երևանում խաղում էր հիմնական կազմը։ Կարո՞ղ եք համեմատել այսօրվա հավաքականը, Երևոնաում հանդես եկած թիմի հետ։ -Ինձ ավելի դուր եկավ այսօրվա հավաքականը։ Ես համաձայն չեմ, որ դա պահեստային կազմն էր։ -Խորհրդային Միության տարիներին հայկական ֆուտբոլը բարձունքի վրա էր։ Ինչու՞ հիմա շոշափելի անկում է արձանագրվել։ -Ինչպես գիտեք մեր առաջնությունում հանդես է գալիս ընդամենը վեց թիմ, ֆուտբոլիստների պակաս կա, մեր հայրենակիցներից շատերն ապրում են արտերկրում։ Կարծում եմ, որ ֆուտբոլի մակարդակը համապատասխնում երկրի կենսամակարդակին։ -Մոսկվայի «Լոկոմոտիվում» խաղում է Կորյանը և շատ այլ օրինակներ էլ կան։ Իրենք չե՞ն ուզում խաղալ Հայաստանի հավաքականում։ -Գիտեք այստեղ խնդիր կա։ Այն ֆուտբոլիստը, որը խաղում է Հայաստանի հավաքականում և Ռուսաստանում, միանգամից դառնում է լեգիոներ։ Այդ պատճառով էլ այդ ֆուտբոլիստի մոտ խնդիր է առաջանում, կկարողանա նա արդյոք խաղալ իր թիմի հիմնական կազմում։ Սա մեծ խնդիր է և հուսով եմ, որ գոնե աշխարհի առաջնությունից հետո այն լուծում կստանա։ -Հայաստանը միշտ լավ հարձակման գիծ է ունեցել, բայց այսօր խփել է ընդամենը մեկ գոլ։ Ինչպե՞ս եք գնահատում Ղազախստանի պաշտպանների խաղը։ -Ես արդեն ասել եմ, որ թե մեր և թե Ղազախստանի պաշտպանները շատ սխալվեցին, մասնավորպաես խաղի մեկնարկում։ Գոլ խփելու երեք հնարավորություն մենք ունեինք, երեք` նրանք։ Կարող եմ ասել, որ այնուամենայնիվ, հարձակման գիծն իր գոլերը խփում է, որովհետև միայն Ռումինիայում մենք չկարողացան գոլ խփել, մյուս խաղերում առնվազն մեկ գոլ եղել է։ ffa.am

դիտվել է 71 անգամ
Լրահոս
«Նիկոլն Աննային բերման ենթարկեց, որ․․․»․ Հովհաննես Շահինյան (video) Դուք մտածում էիք՝ Ադրբեջանը մեր կողմի՞ց է․ Արցախի կորուստը մեզ համար կատաստրոֆիկ է․ ռուս քաղաքագետ (video) «Նիկոլն ո՞վ ա, հա՞յ ա ասում են՝ տատը թուրք ա. ինքն ինձ պետք ա՞, որ հանդիպեմ». մասիսցի (video) «Նիկոլը զզվացնելու է ու իրենից զզվել են․ ի՞նչ եղավ Նիկոլի խորոված փարթիին»․ Էդիկ Անդրեասյան (video) Բյուրեղավանում արձանագրվել են աղիքային վարակիչ հիվանդության դեպքեր ԱԱԾ ղեկավարը պետք է ունենա անկախության հստակ երաշխիքներ. ԱԱԾ պահեստազորի սպաների միության առաջարկները 8% վարկանիշ ունեցող առաջնորդը չի հաղթում. առաջիկա ընտրություններում Փաշինյանը կա՛մ պետք է պարտվի և պատասխանատվության ենթարկվի, կա՛մ ապահովի, որ ընտրություններն ազատ և արդար չլինեն․ The Washington Times «Թե քաղաքական, թե հասարակական մակարդակում համերաշխության առաջնահերթությունը անհրաժեշտություն է. այստեղ է, թերևս, կարևոր համաներման գաղափարը». Հակոբ Բադալյան «Դու ո՞վ ես, ինչի՞ էկար, արա՛, դե տանջում ես մեզ՝ շան բաժին ես մեզ սարքել»․ կարծիքներ՝ Մասիսից (video) Արևմուտքը կորցնում է առաջատար դիրքերն աշխարհում. Պուտին Ռուսաստանը պետք է հասկանա՛՝ Թուրքիան վտանգավոր է նաև մեզ համար․ ռուս քաղաքագետը մանրամասնում է (video) Հարկերից ամբողջությամբ հնարավոր է ազատել, բայց ո՞ր բիզնեսը․․․ մանրամասնում է Ռոբերտ Քոչարյանը (video) Կոչ ենք անում ձեզ գործել համարժեք՝ դադարեցնել երեսպաշտությունը և պաշտպանել ժողովրդավարությունը. Եվրոպական քաղաքական ընտանիքների անդամ 6 կուսակցությունները համատեղ դիմել են ԵՄ ղեկավարությանը Ռուբեն Վարդանյանին տեղափոխել են Ումբակի քրեակատարողական համալիր. Մանրամասներ Ռուսաստանն արգելել է Հայաստանից ներմուծված «Ջերմուկ» հանքային ջրի խմբաքանակի վաճառքը «Զելենսկու հնարավոր այցից ամենաշատը անհատապես տուժում է Փաշինյանը». Վահե Հովհաննիսյան Թրամփը դժգոհ է պատերազմն ավարտելու վերաբերյալ Իրանի վերջին առաջարկից. Reuters Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ. եղանակի տեսություն Աջակցում ենք Իրանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը․ ՌԴ ՊՆ նախարար Եթե ընտրություններ են՝ Նիկոլի հանցագործություններից չպիտի՞ խոսենք, անարդարությունն ու անարդարադատությունը պիտի մոռանա՞նք. Կարեն Վրթանեսյան Ինձ ճանաչողներից շատերը հաճախ էին հարցնում՝ «ո՞նց ես ապրելու առանց Արցախի…»․ Հասրաթյան Արցախցին նույն հայն է, ուղղակի քեզանից ու քո թիմից գենետիկորեն ավելի բարձր. Աշոտ Երկաթ Իրանը Հորմուզի նեղուցով անցնելու նոր կարգի մասին օրենք է պատրաստում Հայ ժողովու՛րդ, դուք հասկանու՞մ եք՝ ուր է ձեզ տանում այսօրվա իշխանությունը (video) Թրամփը դժգոհ է Իրանի ծրագրից
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am