Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:55-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարաման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան պողոտայի թիվ 68 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով, այնուհետև թիվ 8 և թիվ 13 հրշեջ-փրկարարական ջոկատներից՝ 1-ական մարտական հաշվարկ և թիվ 8 հրշեջ- փրկարարական ջոկատից՝ ավտոսանդուղք: Ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը, Էլեկտրոցանացի և «Գազպրոմ Արմենիա» ընկերության Երևանի աշխատակիցները: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մինչ հրշեջ-փրկարարաների ժամանումը բնակարանի բնակիչները հարևանների հետ տեղի ուժերով բնակարանից դուրս են բերել 77-ամյա Ռուբիկ Հ.-ին, ով գիտակցության չգալով մահացել է, իսկ տեղում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկները առաջին օգնություն են ցուցաբերել նույն տան բնակիչ 42-ամյա Աշոտ. Հ.-ին: Ժամանել են նաև Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը և հետքննչական բաժանմունքից հետաքննիչը: Հրշեջների աշխատանքները տեղում ղեկավարում էր ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ, օրվա պատասխանատու, Փրկարար ծառայության գնդապետ Հովհաննես Խանգելդյանը: Թե ի՞նչն է եղել հրդեհի պատճառը, դա պարզ կլինի մի շարք փորձաքննություններ կատարելուց հետո:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը