Նավալնիի մորը վերջնագիր են ներկայացրել
Նավալնիի մորը վերջնագիր են ներկայացրել՝ նրան 3 ժամ ժամանակ են տվել պատասխանելու համար:
«Մեկ ժամ առաջ քննիչը զանգահարել է Ալեքսեյի մորը և վերջնագիր տվել նրան։ Կամ նա համաձայնում է գաղտնի հուղարկավորությանը՝ առանց հրապարակային հրաժեշտի 3 ժամվա ընթացքում, կամ Ալեքսեյին կթաղեն գաղութում,- այս մասին հայտնել է ընդդիմության դաշնակից Կիրա Յարմիշը:
Նա հրաժարվել է բանակցել Քննչական կոմիտեի հետ, քանի որ նրանք իրավասու չեն որոշել, թե ինչպես և որտեղ պետք է հուղարկավորեն որդուն։