Խոպանչիների կառավարություն․ Վահե Հովհաննիսյան

Կա վարկած, որ արտագնա աշխատողների հարկման թեման բարձրացվում է ԵԱՏՄ հանդեպ Հայաստանում բացասական տրամադրություններ գեներացնելու համար։ Վերջում ասվելու է՝ մեղավորը ԵԱՏՄ-ն է։ Բայց սա ուղղակի վարկած է։ Այս մասին իր հրապարակած հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի համակարգող Վահե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով արտագնա աշխատողների հարկման և դրանից վերջինների դժգոհությունների վերաբերյալ վարչապետ Նիկոլի Փաշինյանի՝ այսօր կառավարության նիստում արած հայտարարություններին

«Քանի որ «խոպանչիների հարկի» թեման այսօր փառահեղ մեկնաբանվեց կառավարության նիստում, և հասարակությունն այն քննարկում է տարբեր տեսանկյուններից, փորձեմ մեկ տեսանկյուն էլ ես առաջարկել։

Կա վարկած, որ արտագնա աշխատողների հարկման թեման բարձրացվում է ԵԱՏՄ հանդեպ Հայաստանում բացասական տրամադրություններ գեներացնելու համար։ Վերջում ասվելու է՝ մեղավորը ԵԱՏՄ-ն է։ Բայց սա ուղղակի վարկած է։

Ինչ խոսք, արդար և խիստ հարկահավաքությունը կենսունակ պետության պարտադիր պայմանն է։ Բայց դրա զուգահեռ թեման բյուջեի վերահսկողությունն է։ Յուրաքանչյուր անհատ հարկատու, ու հասարակությունը՝ որպես հավաքական հարկատու, իրավունք ունեն հարցնելու. իսկ բյուջեի ափռցփռ ծախսերը՝ մեկ աղբյուրից գնման ճանապարհով, հասարակության հետ ճշտվե՞լ են։ Խոսքը ահռելի թվերի, բազմաթիվ միլիարդների մասին է, որոնք անվերջ կոռուպցիոն ենթատեքստեր է պարունակում։ Դեգեներատ միջոցառումների համար միլիոնավոր դոլարներ ծախսելիս ո՞ւմ եք հարցրել։ Ավինյանի երդմնակալության վրա ծախսված մոտ հարյուր միլիոնը քաղաքացու հետ ճշտվե՞լ է։ Բարձրաստիճան պաշտոնյաների համար անվերջ գնվող թանկարժեք մեքենաները, առանձնատների և կաբինետների թանկարժեք վերանորոգումները, և այլն, և այլն։ Մեր երկրում մնացե՞լ է արդյոք բյուջեի վերահսկման որևէ մեխանիզմ։

Սա շատ կարևոր է պահ է։ Եթե մենք հարցին չնայենք այս տեսանկյունից, ապա «խոպանչիների հարկը» չի լի լինելու վերջինը, և միայն նրանց չի ասվելու՝ եթե հարկ չեք տալիս, ապա «մեր» ճանապարհներով մի քայլեք, երթևեկեք։ «Մենքը» ո՞վ է, «մերը» ո՞րն է։ «Մեր» սարքած Լաչինի ու Քարվաճառի ճանապարհներով երբ գնում էիք Շուշի՝ երդմնակալության արարողություն կազմակերպելու, դո՞ւք չէիք սարքել ճանապարհները, էդ պատճառո՞վ էդքան հեշտ հրաժարվեցիք մեր երկրից։

Ցանկացած աբսուրդ հարկատեսակ կարելի է հնարել ու արդարացնել նույն տրամաբանությամբ։ Օրինակ.

«Հղիների հարկ». ինչո՞ւ պետք է մեկ հոգին՝ մայրը, երկու հոգու ծանրությամբ քայլի մեր մայթերով, չէ՞ որ «մեր» ասֆալտը մաշվում է։ Կամ ինչո՞ւ մեկ հոգին երկու հոգու փոխարեն պետք է մեր թթվածինը շնչի, ջուրը խմի։

Արցախցիների վրա կարելի է դնել տուրիստական նոր «city tax»։ Բա ինչո՞ւ պետք է «մեր» փողոցներով քայլեն, «մեր» 29800 ք/կմ–ի վրա ապրեն։

«Չմեծարման հարկ». նա, ով հրաժարվում է Մեծարգո վարչապետ ասել, պետք է հարկ մուծի։

«Հայրենիքի հարկ». ով շարունակում է Արարատը մերը համարել, երազել նրա մասին կամ նայել նրա կողմ, լրացուցիչ կհարկվի։

«Հիշողության հարկ». ցեղասպանության մասին հիշելը, Արցախի մասին հիշելը, Ամարասը, Գանձասարը հիշատակելը ևս հարկման ենթակա է։

Երբ պետությունը կորցնում է իր կենսագործունեության տրամաբանական ընթացքը, ապա ամեն աբսուրդ բան հնարավոր է, և ոչ միայն հարկերի մասով։ Վերջում՝ մի շատ վտանգավոր երանգի մասին, որը դեռևս աննկատ մնաց՝ ներհասարակական նոր բաժանման, նոր բարիկադի նոտան՝ արտագնա հայ, այստեղ ապրող հայ, «մեր ու ձեր» ճանապարհ և այլն։ Իրենց հայտնի ռեպերտուարի մեջ են։

Հ.Գ. Այնուամենայնիվ, խոպանը մի կողմ. սոցիալական թեմաները կարևոր են, սակայն ես չեմ բացառում, որ այս կապիկություններն արվում են իրականում Ֆրանսիայում արած վտանգավոր հայտարարություններից հանրության ուշադրությունը շեղելու համար։ Երեկվանից հետո Նիկոլի հայտարարությունների շնորհիվ Հայաստանը հայտնվել է բոլորովին նոր, ծայրահեղ վտանգավոր վիճակում, և բոլոր ընդդիմադիր ուժերն այսօր պարտավոր են կենտրոնանալ և վերջապես իրենց դրսևորել որպես քաղաքական միավորներ։ Մենք պարտավոր ենք ադեկվատ արձագանքել նոր իրողություններին։ Սրա մասին ավելի մանրամասն՝ առաջիկայում»,- գրել է Հովհաննիսյանը։

դիտվել է 652 անգամ
Լրահոս
ԲԱՑ ՆԱՄԱԿ` ՀՀ գլխավոր դատախազ՝ Ա. Վարդապետյանին Վրաերթի ենթարկված 43-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է ՀՀ գործող վարչախմբի՝ տարածքների զիջումը բարդ վիճակ է ստեղծել ՀՀ պետականության համար Գյումրիի քաղաքապետը ծանր վիճակում տեղափոխվել է Երևան Որոշումը միայն պաշտոնապես մոբիլիզացված մեքենաների մասին է․ մնացածին կառավարությունը տեր չէ Նորատուսի անտառում ծառերի սպանդ է իրականացվել Բալասանյանների շնորհիվ Մարալիկում և Ախուրյանում իշխանությունը "զավթած" քայլիստները Բալասանյաններից խլու՞մ են Գյումրին Կենտրոնի թաղապետի և Ավինյանի խորհրդականի՝ մտերիմի ընկերությունը, 3 մլրդ դրամի տենդեր է հաղթել Կրակոցներ են հնչել Արարատի մարզում․ կրակողին վնասազերծել են Ոստիկանությանը հանձնարարություն է տրվել՝ Սամվել Բալասանյանին ՔԿ ներկայացնելու «Բարի և չար» սրբազանների արանքում չմոռանանք, թե ինչի համար ենք «հավաքվել» Երեւանում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած և զոհ Ավետ Պողոսյանը՝ ՀՌՀ անդամի թեկնածու Արարատ Միրզոյանը և Ռեջեփ Էրդողանը կհանդիպեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց պաշտպանության կարգավիճակը երկարաձգվել է Երևանում ծառը կոտրվել և ընկել Է կայանված մեքենաների վրա Հովիկ Աղազարյանի որդուն պատկանող ընկերության մեքենաները Քննչական կոմիտեն արգելում է արտահանել Իշխանության յուրացման նախապատրաստության մեջ մեղադրվող Արմեն Մնացականյանին ապօրինի պահում են ՔԿՀ կարանտինային բաժանմունքում․ փաստաբանն ահազանգում է Գերասիմ Վարդանյանի կալանքի սահմանադրականության հարցի հետ կապված դիմումը ՍԴ-ն ուղարկել է Վենետիկի հանձնաժողով․ Փաստաբան Արարատի մարզի 46–ամյա բնակիչը ձերբակալվել է՝ 34–ամյա համագյուղացու սպանության, վերջինիս եղբոր նկատմամբ սպանության փորձ կատարելու մեղադրանքով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 18-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 17-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 17-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 17-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am