Մալաթիայում տղամարդը կնոջ հրացանով կրակել է իր աղջկան փախցրած հարևանի տան վրա

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ ավարտվել է Սամվել Մ.-ի գործով քննությունը: 51-ամյա Սամվելին մեղադրանք էր առաջադրված ուրիշի գույքը դիտավորյալ վնասելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185 հոդվածի 1-ին մասով: Ըստ մեղադրանքի՝ 2017 թվականի մայիսի 29-ին, ժամը 21-ի սահմաններում Սամվել Մ.-ն իմացել է, որ հարևան Մհերը առևանգել է իր դստերը: Զայրացած Սամվելը տանից վերցրել է կնոջ անունով հաշվառված 12 մմ տրամաչափի որսորդական ողորկափող հրացանը՝ լիցքավորված՝ «խորանարդներ պարունակող փամփուշտով»: Սամվելը հետը վերցրել է խորանարդներով լիցքավորված ևս երեք փամփուշտ, ուրիշի գույքը դիտավորությամբ վնասելու դիտավորությամբ բարձրացել է իրենց շենքի 7-րդ հարկ, որտեղ ապրում էր դստերն առևանգած Մհերը: Սամվել Մ.-ն զայրույթից շփոթել է Մհերի բնակարանի մուտքի դուռը և իր դստերը վերադարձնելու պահանջով որսորդական հրացանից մեկ անգամ կրակել է նույն հարթակում բնակվող մեկ ուրիշ հարևանի՝ Արմանի բնակարանի մուտքի դռան շրջանակի աջ անկյունային հատվածին: Այնուհետև, չհանգստանալով, Սամվելն իջել է շենքի բակ, հրացանը լիցքավորել է խորանարդներ պարունակող ևս մեկ փամփուշտով, նորից շփոթել է ու դստերն առևանգած Մհերի պատուհանի փոխարեն կրակել է դարձյալ Արմանի բնակարանի պատուհանին՝ վնասելով այն: Սամվել Մ.-ի զայրույթի ու շփոթմունքի պատճառով հարևան Արմանին պատճառվել է 45 հազար դրամի գույքային վնաս: Դատարան էր դիմել տուժող Արմանը՝ հայտնելով, որ ինքը հաշտվել է ամբաստանյալի հետ, խնդրում է նրան քրեական հետապնդման չենթարկել: Ամբաստանյալը ևս հայտնել է, որ հաշտվել է տուժողի հետ: Դատարանը հաշտության հիմքով կարճել է քրեական գործի վարույթը, դադարեցրել է Սամվել Մ.-ի քրեական հետապնդումը:

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ Կրկնակի վերանորոգված ճանապարհին ասֆալտի կարկատաններ կան. լրագրող Առեղծվածային դեպք՝ Երևանում․ հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մարմինը Ռոնալդուի անսպասելի քայլը միքստ-գոտում Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը․ ադրբեջանագետ Պարզվել են գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղածների ինքնությունները Հրազդանում «Opel Astra»-ն բшխվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրшվոր Սևան-Գեղամավան ճանապարհին ծանր վթար է գրանցվել Մեսսին գրում է ԱԱ-ների նոր պատմություն Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը Իսրայելի գլխավոր ձեռքբերումը Նեթանյահուն աջակցում է Հայոց ցեղասպանության ճանաչմանը Տարադրամի փոխարժեքները` այսօր Դարպասների ճաղերից այն կողմ Արարատն է․ Լիլիթ Գալստյան Դավթաշենում Mazda-ն վրաերթի է ենթարկել հեծանվորդի՝ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թոռանը Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել Խոշոր հրդեհ Թաիրովում Եղանակը՝ առաջիկա օրերին ANCA-ն կոչ է անում թույլ չտալ Թուրքիայի վերադարձը F-35 ծրագրին և արգելափակել նոր ռազմական գործարքը Փամբակ գետում վերսկսվել են անհետ կորածի լայնածավալ որոնողական աշխատանքները Վթարային ջրանջատումեր կլինեն 19-ամյա վարորդը բախվել է արգելապատնեշին․ կա վիրավոր Էդուարդ Սպերցյանը 25 մլն եվրոյով Կրասնոդարից տեղափոխվում է Տիրադավերից Վազգեն Միրզախանյանը փաստացի լքել է Մերձբալթյան թեմը ու գտնվում է Հայաստանում Թրամփը հասկացրել է, որ կարող է հրաժարվել «Անքորիջի պայմանավորվածություններից»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am