Վաշինգտոնը խառնեց Մոսկվայի ու Բաքվի խաղաքարտերը ԼՂ սահմաններում

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը ողջունում է Պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հայտարարությունն այն մասին, որ ԱՄՆ–ն աջակցում է Արցախում «հնարավորինս արագ և հանգամանալից» ականազերծման աշխատանքներն ավարտին հասցնելուն։ Պետքարտուղար Թիլերսոնը հաստատել է Պետդեպի աջակցությունն առաջարկով, որը ներկայացրել էր Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը և դեմոկրատ Էլիոթ Էնգելը։ Օրենսդիրները կոչ են արել հետ քաշել դիպուկահարներին շփման գծից, ընդլայնել սահմանին մշտադիտարկումը և կրակահերթի հայտնաբերման համակարգեր տեղակայել։ Թիլերսոնն աջակցություն է հայտնել Կոնգրեսականներ Բրեդ Շերմանի և Դևիդ Չիչիլլինի հարցումներին, և նրա գրավոր պատասխանը հրապարակվել է այս շաբաթ։ «Պետդեպարտամենտը պաշտպանում է դիպուկահարներինհետ քաշելու, ԵԱՀԿ հետաքննության մեխանիզմներ գործարկելու և շփման գծին ու հայ–ադրբեջանական սահմանին հաղորդիչներ տեղակայելու առաջարկները։ ԱՄՆ–ը Մինսկի խմբի գործընթացի մասնակից է, որն ուղղված է վստահությանմիջոցների ամրապնդմանը, որը մեր կարծիքով կկրճատի բռնության թիվը հակամարտության գոտում»,– ասել է Թիլերսոնը։ Պաշտոնական Ստեփանակերտը ողջունեց ԱՄՆ Պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հայտարարությունն այն մասին, որ ԱՄՆ–ն աջակցում է դիպուկահարներին շփման գծից հեռացնելու, սահմանին մշտադիտարկումն ընդլայնելու և կրակահերթի հայտնաբերման համակարգեր տեղակայելու առաջարկությունը։Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Արցախի Հանրապետության նախագահի մամլո քարտուղար Դավիթ Բաբայանը: «Թիլերսոնի կողմից մատնանշված խնդիրները շատ կարևոր են նախ և առաջ այն առումով, որ Միացյալ նահանգները շարունակում է ակտիվ մնալ ադրբեջանա-ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում և փարատում է բոլոր այն մտահոգություններն ու շահարկումները, որ ԱՄՆ-ն կարող է դադարեցնել իր մասնակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում»,- «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Դ. Բաբայանը: ԱրցախիՀանրապետությաննախագահիմամլոքարտուղարիկարծիքով, եթեգործընթացնայդպեսզարգանա, ապաայնկարող է լավհիմքստեղծելբանակցություններումհաջողություններունենալուհամար: Ստեղծվել է մի իրավիճակ, երբ Մոսկվան ու Բաքուն, կարծես մոռացության են մատնում սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների կիրառման պահանջը: Մինչդեռ նույնը չի կարելի ասել ԱՄՆ-ի դեպքում: Փաստացի մինչև տարեվերջ Սարգսյան-Ալիև հանդիպումից առաջ պաշտոնական Վաշինգտոնը կրկին բարձրացնում է սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների կիրառման պահանջը, որը մի պայման է, որը պաշտպանում է հայկական կողմը, ավելին՝ ներկայացնում է որպես նախապայման՝ բանակցությունների վերադառնալու համար: Ահա, այսպես, փաստացի, Վաշինգտոնը խառնում է Մոսկվայի և Բաքվի միասնական խաղաքարտերը: Թամար Բագրատունի

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am