Ալիևի «խորամանկ» քայլը

Մինչ խոսակցությունները Սարգսյան-Ալիևառաջիկա հանդիպման կազմակերպման մասին ավելի ու ավելի են ինտենսիվանում, Բաքուն անցնում էավանդական մեթոդներն աշխատեցնելուն: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդես է եկել ելույթներով և պահանջել է միջազգային հանրությունից պատժամիջոցներ կիրառել Հայաստանի դեմ.«Եթե Հայաստանի դեմ պատժամիջոցներ կիրառվեին, լուրջ պատժամիջոցներ այդ երկրի նկատմամբ, որը կոպտորեն խախտում է միջազգային իրավունքի նորմերը և հումանիտար նորմերը, հնարավոր է, որ հակամարտությունը վաղուց լուծված լիներ: Հայաստանի նկատմամբ միջազգային հանրության նման չափավոր քաղաքականությունը նրանց մոտ այնպիսի պատկերացում է ստեղծում, որ իրենք կարող են շարունակել անօրինական մնալ մեր հողերում»,- Եվրախորհրդի պատվիրակության հետ հանդիպմանն ասել է Ալիևը: Նա կոչ է արել ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ ուժեղացնել Հայաստանի վրա ճնշումը: Ապա, Ալիևը, ոչ ավել, ոչ պակաս, կարծիք է հայտնել, թե՝ «կարծես թե Հայաստանը վերադառնում է բանակցությունների սեղանին, և դա շատ կարևոր է»: Ալիևը, իր ասածը հիմնավորում է այսպես, թե, իբր իր աղբյուրներից ստացած տեղեկությունների համաձայն՝ այդ թվում և Եվրոպայից՝ ՀՀ իշխանություններին հորդորել են, թե այդպես այլևս չի կարող շարունակվել: Ու, ինչպես միշտ՝ նույն երգը «օկուպացված տարածքների», «տարածքային ամբողջականության սկզբունքի» մասին: Ի՞նչն է Ալիևի նման «աշխույժ» ելույթներով հանդես գալու պատճառը: Դա առավել քան հասկանալի է: Ակնհայտ է, որ, եթե կա մեկը, որին բանակցությունների սեղանին են վերադարձնում՝ դա հենց Ալիևն է, որը վերջին տարիներին ամեն ինչ արել է, որպեսզի ոչ միայն խաղաղ բանակցություններով ոչինչի չհասնի, այլև՝ բանակցություններում ձեռքբերված պայմանավորվածությունները տապալի: Հիմա, ենթարկվելով միջնորդներին ճնշումներին՝ հենց նա է ստիպված վերադառնալ բանակցությունների սեղանին, մինչդեռ ներկայացնում է ճիշտ հակառակը: Ինչու՞... Այստեղ էլ է ադրբեջանական աճպարարությունը բավական պարզունակ: Որպեսզի Սարգսյան-Ալիև հաջորդ հանդիպման և բանակցությունների ձախողումը կրկին հայկական կողմի վրա բարդի: Այդ է պատճառը, որ նա հանկարծակի սկսել է խոսել, կարևորել առաջիկա հանդիպումը Սերժ Սարգսյանի հետ, իբր տպավորություն ստեղծելով, թե տրամադրված է հաջողություններ գրանցել ու մեծ հույսեր է կապում Սերժ Սարգսյանի հետ բանակցությունների հետ: Մինչդեռ ճիշտ հակառակն է. Ալիևը երբեք խաղաղ կարգավորման կողմնակից չի եղել, որովհետև դրա արդյունքում ստիպված է լինելու զիջումների գնալ: Բայց նա, ինչպես միշտ, հող է նախապատրաստում իր իսկ ձախողած բանակցությունները հայկական կողմի վրա բարդելու համար: Թամար Բագրատունի

դիտվել է 7 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am