Հենրիխ Մխիթարյանը բացել է խաղի հաշիվը
Հայաստան - Ղազախստան աշխարհի առաջնության ընտրական փուլի եվրոպական գոտու մրցաշարի վերջին՝ 10-րդ տուրի խաղի 26-րդ րոպեին Մարկոս Պիզելլիի փոխանցմամբ թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը հարվածում է հակառակորդի դարպասին՝ այդպիսով իրագործելով խաղի 1-ին գոլը: Հայաստան - Ղազախստան խաղը ընթանում է 1-0 հաշվով, հօգուտ մեր հավաքականի:
