Մանրամասներ և լուսանկարներ՝ Արագածոտնի մարզում տեղի ունեցած ողբերգական վթարից

Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում Քուչակ-Եղիպատրուշ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում Honda մակնիշի 75 AN 575 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջված վիճակում հայտնվել ձորակում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Արագածոտնի Մռավյան գյուղի բնակիչ, 76-ամյա Մայիս Հակոբյանը և Երևան քաղաքի բնակիչ, 22-ամյա Նորայր Անտոնյանը տեղափոխվել են Ապարանի բժշկական կենտրոն, որտեղ Մ. Հակոբյանը մահացել է: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի և դասակի հրամանատար Արմեն Պողոսյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Բենիկ Սարգսյանի գլխավորությամբ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի, վարորդի և վիրավորի ինքնությունը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 14 անգամ
Լրահոս
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ Կրկնակի վերանորոգված ճանապարհին ասֆալտի կարկատաններ կան. լրագրող Առեղծվածային դեպք՝ Երևանում․ հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մարմինը Ռոնալդուի անսպասելի քայլը միքստ-գոտում Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը․ ադրբեջանագետ Պարզվել են գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղածների ինքնությունները Հրազդանում «Opel Astra»-ն բшխվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրшվոր Սևան-Գեղամավան ճանապարհին ծանր վթար է գրանցվել Մեսսին գրում է ԱԱ-ների նոր պատմություն Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը Իսրայելի գլխավոր ձեռքբերումը Նեթանյահուն աջակցում է Հայոց ցեղասպանության ճանաչմանը Տարադրամի փոխարժեքները` այսօր Դարպասների ճաղերից այն կողմ Արարատն է․ Լիլիթ Գալստյան Դավթաշենում Mazda-ն վրաերթի է ենթարկել հեծանվորդի՝ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թոռանը Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել Խոշոր հրդեհ Թաիրովում Եղանակը՝ առաջիկա օրերին ANCA-ն կոչ է անում թույլ չտալ Թուրքիայի վերադարձը F-35 ծրագրին և արգելափակել նոր ռազմական գործարքը Փամբակ գետում վերսկսվել են անհետ կորածի լայնածավալ որոնողական աշխատանքները Վթարային ջրանջատումեր կլինեն 19-ամյա վարորդը բախվել է արգելապատնեշին․ կա վիրավոր Էդուարդ Սպերցյանը 25 մլն եվրոյով Կրասնոդարից տեղափոխվում է Տիրադավերից Վազգեն Միրզախանյանը փաստացի լքել է Մերձբալթյան թեմը ու գտնվում է Հայաստանում Թրամփը հասկացրել է, որ կարող է հրաժարվել «Անքորիջի պայմանավորվածություններից»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am