Պերմյակովին ուղեկցել է տաքսիստը, վերջինս նրան շաուրմա ու «կոլա» է հյուրասիրել. Aravot.am

Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի տարածքում շարունակվում է Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի դատավարությունը: Aravot.am-ի փոխանցմամբ՝ մինչ այս պահը հարցաքննվել են երկու վկաներ, մեկը սահմանապահ զորքերի ուղեկալի վարորդ Արա Աթոյանն է, մյուսը սահմանապահ զորքերի հրամանատարի տեղակալ Սերգեյ Մերլզիկինը: Վերջինս ասաց, որ անձամբ մասնակցել է Պերմյակովի որոնողական աշխատանքներին, 2015թ. հունվարի 12-ի գիշերը հայտնի է դարձել, որ ռազմաբազայի հերթապահ մասից մարդ է փախել: Մոտակա ուղեկալից վերցրել են ամենալավ որսորդական շանը ու սկսել են Պերմյակովի որոնողական աշխատանքները: Ռազմաբազայի տարածքում Պերմյակովից նմուշ են գտել նրա սաղավարտը ու ոտնահետքերով գնացել են: Հասել են սեփական մի տուն, որի դռները փակ էին, չեն կարողացել ներս մտնել, սակայն այստեղ եղել է Պերմյակովի 18 ոտնահետք: Հրամանատարի տեղակալը իր գնահատականը հնչեցնելով, ասաց, որ իր կարծիքով՝ Պերմյակովը այս տարածքում չի կողմնորոշվել: Այնուհետ ըստ վկայի՝ հաջորդ օրը ռուս սահմանապահ ուղեկալի կապիտան Խաչատրյանի հետ կապ է հաստատել, որն իրեն զեկուցել է, թե լապտերի շողք է տեսնում Բայանդուրի ուղեկալում, այնուհետև զեկուցել է, որ անհայտ մարդ է մոտենում փշալարերին: «Ես հրամայեցի թաքնվել ու աննկատ մոտենալ ազդանշանային համակարգին: Դրանից հետո Խաչատրյանը զեկուցեց, թե ինչ է տեղի ունենում: Նա ասաց, որ քաղաքացիական հագուստով մարդ է մոտենում, որը նման է Պերմյակովին»,- պատմել է վկան: Վերջինս ասաց, որ դրանից հետո Պերմյակովին տարել են իր աշխատասենյակ, կատարել են ճանաչողական զննում, ստուգել են փաստաթղթերը, նրա մոտ եղած իրերը, անգամ բժշկական ստուգում անցկացրել, ու հենց իր աշխատասենյակում փաստաթուղթ ստորագրելով՝ Պերմյակովին հանձնել են ռազմաբազայի հրամանատար Ռուզինսկուն: Ավետիսյանների փաստաբանները հետաքրքրվեցին, թե տեղյա՞կ էր արդյոք վկան, որ առանց հայ իրավապահների իրավունք չունեին որոնողական աշխատանքներ կատարելու: Հրամանատարի տեղակալը պարզաբանեց, որ դա իր խնդիրը չէր, քանի որ Պերմյակովը ռազմաբազայից էր փախել, ուստի և ոստիկաններին այդ մասին պետք է տեղեկացներ ոչ թե օգնության գնացածը, այլև այն կառույցը, որից դիմել էր փախուստի: Ըստ վկայի, հայ ոստիկանները երկու խմբով իրենց են միացել այն փակ տան դիմաց, որտեղ գտել էին Պերմյակովի ոտնահետքերը: Սերգեյ Մերլզիկինն ասաց, որ հայ ոստիկաններից գնդապետի, մայորի կոչում ունեցող անձինք նույնպես եղել են իր առանձնասենյակում՝ Պերմյակովին ճանաչողական զննության ենթարկելիս: Փաստաբանների հարցին՝ դուք անձամբ տեսե՞լ եք Շիրակի ոստիկանապետին կամ Գյումրիի ոստիկանապետին, վկան ասաց՝ ոչ, նրանք չէին եկել: Վերջինս Պերմյակովի որոնողական աշխատանքներն առանց հայ իրավապահների սկսելը բացատրեց նաև նրանով, որ շան հետ կատարվող որոնողական աշխատանքներն առանձնահատուկ են, այդ պահին չեն թողնում շատ մարդկանց, որպեսզի շունը չկորցնի հոտի հետքը: Փաստաբանների հարցին՝ ձեր առանձնասենյակում ռազմաբազայի ներկայացուցիչների և հայ իրավապահների միջև խոսակցություններ չծավալվեցի՞ն  այն մասին, թե որ կողմին պիտի հանձնեն Պերմյակովին, վկան ասաց՝ «կներեք, ես ուրիշների խոսակցությունները չեմ լսում»: Հարցին՝ գիտեի՞ք, որ դասալիք Պերմյակովը սպանություն է կատարել, վկան պատասխանեց, որ «Շանթ» հեռուստաընկերությունից է լսել: Փաստաբանները նրան հիշեցրին, որ իր ծառայակիցները դատարանում ցուցմունք են տվել այն մասին, որ Պերմյակովի փախուստից անմիջապես հետո հեռուստատեսությամբ տեսել են Վալերի Պերմյակովի նկարը և գիտեին, որ նա է սպանություն կատարածը, այդ ինչպե՞ս է, որ վկան նման պաշտոն զբաղեցնելով և որոնողական աշխատանքների մեջ ներգրավված լինելով՝ երկու օր շարունակ տեղեկություն չի ունեցել, որ Պերմյակովը սպանության մեջ կասկածվում է:   Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում Լուսանկարը` PAN Photo-ի

դիտվել է 66 անգամ
Լրահոս
«Փաստ». Նույնական խոսույթների «անատոմիան». իշխանությունն ընդդեմ Հայաստանի Հանրապետության հիմքերի «Իրավունք». «Հլը տես հենց Գյումրու հրապարակում ինչ քյալլա ենք ուտելու Նիկոլին ճամփելուց հետո» «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը ՔՊ-ին սատարող պաշտոնյայի ընկերությունը միլիոնների պայմանագրեր է կնքել. «Հրապարակ» Մայիսի 28-ի զորահանդեսը՝ քաղաքական ցուցադրություն. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը. «Ժողովուրդ» «Գնա ղուրբան եղի Առուշին». Ինչն է հունից հանել Փաշինյանին. «Իրավունք» Ո՞ւմ թեկնածությունը կառաջադրվի Ռուսաստանի հայերի միության նախագահի պաշտոնում. «Փաստ» Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am