Արա Աբրահամյանի պատասխան քայլը Ռուսաստանին

Ռուսաստանի հայերի միության նախագահ, Եվրասիական գործընկերության համաժողովի նախաձեռնող Արա Աբրահամյանը, ում միջոցներով այսօր՝ 7 տարվա աշխատանքներից հետո, բացվեց Սուրբ Խաչ ուղղափառ եկեղեցին տեղեկացրեց, որ սա թվով 9-րդ եկեղեցին է, որ կառուցում է: «Հիմա ես Ամերիկայի հայկական եկեղեցին եմ կառուցում, պետք է նա վերջացնել, ընթացքում է, այնտեղ հիմա հաճախակի եմ լինում։ Իմ տան դիմաց էլի կառուցում եմ եկեղեցի, բայց իմ համար, այնտեղ մի քիչ ավելի մեծ է՝ 9-ը 12-ի վրա»։ Արա Աբրահամյանի համոզմամբ՝ ռուսական ուղղափառ եկեղեցի կառուցելը պատասխան քայլ Ռուսաստանին. «Ռուսաստանի իշխանությունները բոլորն ընդառաջում են, հող են հատկացնում, միջոցներ են հատկացնում, հարկերից հանում են, որպեսզի մենք կարողանանք կառուցել ոչ միայն եկեղեցի, այլև՝ եկեղեցուն կից դպրոց, մշակույթի դպրոց, որպեսզի մենք կարողանանք պահպանել մեր լեզուն, մեր սովորությունները, մեր «տրադիցիան», մեր կուլտուրան։ Շատ կարևոր է, որ մենք էլ ցույց ենք տալիս մեր եղբայրական մոտեցումը ռուս ժողովրդին, որ մենք էլ կարողանում ենք ինչ-որ բան կառուցել և իրենց նվիրել»։ Այնուհետև լրագրողները հարց ուղղեցին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գործունեության մասին և հետաքրքրվեցին, թե ում է տեսնում վարչապետ 2018 թվականից հետո: Ի պատասխան Արա Աբրահամյանը նշեց. «Մենք օտար երկրի քաղաքացի ենք, ի՞նչ գործ ունենք այնտեղից ասենք, թե իրենք էստեղ ինչ անեն, ոնց անեն: Մենք ցանկանում ենք նրանց, ովքեր ղեկավարում են, ում հայ ժողովուրդն ընտրել է»:

դիտվել է 68 անգամ
Լրահոս
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ Կրկնակի վերանորոգված ճանապարհին ասֆալտի կարկատաններ կան. լրագրող Առեղծվածային դեպք՝ Երևանում․ հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մարմինը Ռոնալդուի անսպասելի քայլը միքստ-գոտում Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը․ ադրբեջանագետ Պարզվել են գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղածների ինքնությունները Հրազդանում «Opel Astra»-ն բшխվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրшվոր Սևան-Գեղամավան ճանապարհին ծանր վթար է գրանցվել Մեսսին գրում է ԱԱ-ների նոր պատմություն Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը Իսրայելի գլխավոր ձեռքբերումը Նեթանյահուն աջակցում է Հայոց ցեղասպանության ճանաչմանը Տարադրամի փոխարժեքները` այսօր Դարպասների ճաղերից այն կողմ Արարատն է․ Լիլիթ Գալստյան Դավթաշենում Mazda-ն վրաերթի է ենթարկել հեծանվորդի՝ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թոռանը Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել Խոշոր հրդեհ Թաիրովում Եղանակը՝ առաջիկա օրերին ANCA-ն կոչ է անում թույլ չտալ Թուրքիայի վերադարձը F-35 ծրագրին և արգելափակել նոր ռազմական գործարքը Փամբակ գետում վերսկսվել են անհետ կորածի լայնածավալ որոնողական աշխատանքները Վթարային ջրանջատումեր կլինեն 19-ամյա վարորդը բախվել է արգելապատնեշին․ կա վիրավոր Էդուարդ Սպերցյանը 25 մլն եվրոյով Կրասնոդարից տեղափոխվում է Տիրադավերից Վազգեն Միրզախանյանը փաստացի լքել է Մերձբալթյան թեմը ու գտնվում է Հայաստանում Թրամփը հասկացրել է, որ կարող է հրաժարվել «Անքորիջի պայմանավորվածություններից»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am