ՏԵՂԵԿԱՆՔ № 35՝ Նիկոլ Փաշինյանին ընտրածների համար

Շարունակում ենք ներկայացնել Նիկոլ Փաշինյանի տված խոստումներն ու իրական պատկերը

08․05․2018թ․, ելույթ՝ Ազգային ժողովում

Խոստում - Դառնալով Հայաստանի դիվանագիտական կորպուսի աշխատանքին՝ հարկ եմ համարում ընդգծել, որ լրջորեն պետք է վերանայվի ոչ կադրային դեսպանների եւ գլխավոր հյուպատոսների նշանակման ավանդույթը: Դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները պետք է հաշվետու լինեն նաեւ խորհրդարանին:

08.05.2019թ․, մամուլի ասուլիսում Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց «100 փաստ Նոր Հայաստանի մասին», որի 69-րդ կետը հետևյալն էր․ «Փոխվել է դեսպաններ նշանակելու մոտեցումը։ Վերջին մեկ տարվա ընթացքում դիվանագիտական համակարգում ոչ մի քաղաքական նշանակում չի արվել, և դեսպանների պաշտոնում նշանակվել են միայն պրոֆեսիոնալ դիվանագետներ՝ հիմնականում պահպանելով ռոտացիայի սկզբունքը։ Սա, իհարկե, չի նշանակում, որ տեսականորեն բացառվում են քաղաքական նշանակումները դեսպանների պաշտոնում, բայց դրանք միջազգայնորեն ընդունված շրջանակներից երբեք դուրս չեն գա»։

Իրական պատկեր – Թե որքանով են Նիկոլ Փաշինյանի կառավարման շրջանում նշանակված դեսպանները պրոֆեսիոնալներ, կադրային դեսպաններ, անդրադարձել ենք «ՏԵՂԵԿԱՆՔ № 14»-ում։ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան է ՔՊ-ական, Նիկոլ Փաշինյանի անգլերենի ուսուցիչ Լիլիթ Մակունցը, ավարտել է ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետը, Գերմանիայում դեսպան է ՔՊ-ական, նախկին պատգամավոր, գերմաներենին տիրապետող Վիկտոր Ենգիբարյանը, Իսպանիայում դեսպան է մեկ այլ ՔՊ-ական նախկին պատգամավոր՝ իսպաներենին տիրապետող Սոս Հակոբյանը, Ռուսաստանի Դաշնությունում՝ մի քանի ամիս պաշտպանության նախարար աշխատած Վաղարշակ Հարությունյանը և այլն:

Հայաստանի անկախ Հանրապետության դիվանագիտական պատմության մեջ 2023թ․ դեկտեմբերին տեղի ունեցավ աննախադեպ դեպք՝ Հայաստանի քաղաքներից մեկում կոալիցիոն կառավարումը խզելու պատճառով, նեղ քաղաքական խնդիրներից ելնելով, պաշտոնանկ արվեց դեսպան։

Մասնավորապես, 2023թ․ դեկտեմբերի 29-ին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր ստորագրեց, որով Միսակ Բալասանյանը, հետ կանչվեց Իրաքում ՀՀ դեսպանի պաշտոնից։

Միսակ Բալասանյանն Իրաքում դեսպան էր նշանակվել 2023թ. սեպտեմբերին։ Նա Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդին է։ ՏԻՄ ընտրություններից հետո «Բալասանյան» դաշինքը հաղթող էր ճանաչվել Գյումրիում։ Նրանք կոալիցիոն հուշագիր ունեին «Քաղաքացիական պայմանագրի» հետ, բայց 2023 թվականի դեկտեմբերին ՔՊ-ն խզեց հուշագիրը, որից հետո Սամվել Բալասանյանի որդին հետ կանչվեց դեսպանի պաշտոնից: Նշենք, որ Միսակ Բալասանյանը ևս կադրային դիվանագետ չէր։

 

14.11.2018թ․, Ելույթ Ազգային Ժողովում

Խոստում - Այսօր առավոտյան ոստիկանության պետը զեկուցել է, որ հիմա ոստիկանությունը ցուցակների վրա աշխատում է, այդ թվում՝ նաև թաղման բյուրոների հետ համագործակցությամբ, քանի որ նախկինում, պարզվում է, մահացած անձանց վերաբերյալ տեղեկատվությունը ստացվել է այլ կառույցներից, և թաղման բյուրոների հետ աշխատանք չի եղել: Այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են: Հարցը եթե այն է, որ կունենանք կատարյալ ցուցակներ, կատարյալ ցուցակը չափելի չէ, բայց որ ձգտում ենք կատարելության և այդ ուղղությամբ աշխատանք է արվում, դա միանշանակ է:

08.05.2019թ․, մամուլի ասուլիսում Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց «100 փաստ Նոր Հայաստանի մասին», որի 64-րդ կետը հետևյալն էր․ «Աշխատանք է տարվել դպրոցներն ու ուսումնական այլ հաստատությունները ապաքաղաքականացնելու ուղղությամբ, ինչի արդյունքում մեկ համապետական ընտրության և ՏԻՄ ընտրությունների ժամանակ ուսումնական հաստատությունները չեն ներգրավվել ընտրական գործընթացներում, չեն նկատվել ուսումնական հաստատություններում ցուցակագրման, քարոզչության, ուղղորդման և նմանատիպ այլ դեպքեր»։

Իրական պատկեր - Ընտրացուցակները մաքրելու խոստումից 5 տարի անց՝ 2023թ․ սեպտեմբերին կայացած Երևանի ավագանու ընտրություններում բազմիցս հայտնաբերվեցին ընտրացուցակների ուռճացման դեպքեր։ Մասնավորապես, մեկ բնակարանի հասցեով գրանցվել էին 100-ից ավելի ընտրողներ, որոշ դեպքերում՝ դրանք ազգությամբ հնդիկներ էին, որոնց իրավունք էր տրվել մասնակցել ընտրություններին։

Դեպքեր հայտնաբերվեցին, երբ ընտրացուցակներում տեղ էին գտել մահացած անձանց անուններ, իսկ որոշ դեպքերում բացահայտվեցին տվյալներ, երբ ընտրողները գրանցվել էին գերեզմանոցում:

Ինչ վերաբերում է դպրոցներն ու բուհերը ապաքաղաքականացնելուն, ապա «ՏԵՂԵԿԱՆՔ № 1»-ում մի շարք փաստեր են ներկայացված բուհերը քաղաքականացնելու մասով, թե ինչպես են գործող իշխանության անդամներն ու ՔՊ կուսակցության ներկայացուցիչները ղեկավարում բարձրագույն ուսումնական հաստատությունների հոգաբարձուների խորհուրդները։

ՏԵՂԵԿԱՆՔ № 5՝-ում փաստեր են ներկայացված, թե ինչպես է Հայաստանի գործող իշխանությունը ուսուցիչներին, աշակերտներին և ծնողներին ներգրավել նախընտրական քարոզչության մեջ։

08․09․2023թ․ Երևանի ավագանու ընտրություններոմ ՔՊ թեկնածու Տիգրան Ավինյանի՝ Երևանի Նոր Նորք վարչական շրջանում քարոզարշավի ժամանակ ակտիվիստ Արթուր Չախոյանը ուղիղ եթերում մոտենում էր քարոզարշավի մասնակիցներին և հարցնում, թե ով որ հիմնարկից է։ Բազմաթիվ մասնակիցներից ընդամենը մի քանիսն էին, որոնք ասում էին՝ պարզապես բնակիչներ են, մնացածը պետական հիմնարկներից էին։ Կարճ ժամանակում հաշվել էր շուրջ 800 հոգու, որոնք բերվել էին ցուցակներով՝ գրադարաններից, մշակույթի կենտրոններից, Տորք Անգեղ սպորտդպրոցից, մանկապարտեզներից, դպրոցներից և այլն։

 

08․04․2018թ․, ելույթ Ֆրանսիայի հրապարակում

Խոստում - Կա «Քաղաքացիական ծառայության մասին» օրենք, և մենք ամեն ինչ անելու ենք, որ ամեն մի իշխանություն չգա ու իր բաջանաղին չմտցնի պետական կառավարման համակարգ:

01․05․2018թ․, Ելույթ Հանրապետության հրապարակում

Խոստում - Ուզում եմ հստակ ընդգծել, որ մենք ոչ միայն չենք պատրաստվում կադրային ջարդ իրականացնել, այլև, ընդհակառակը, ցանկանում ենք համախմբված տեսնել պետական կառավարման համակարգում առկա լավագույն ներուժը, մեկտեղել մեր ջանքերը հայրենիքի շենացման և հզորացման գործում:

19.04.2019թ․ ֆեյսբուքյան շփում քաղաքացիների հետ

Խոստում - Ես խոստացել եմ, որ չեմ գալիս կադրային ջարդ անելու։ Այս խոստումը 100 տոկոսով լիարժեք կատարվել է։ Մենք կառավարման համակարգում մեկ միլիմետր անգամ չենք շեղվում դրանից։ Այսօր պետական կառավարման համակարգի 97 տոկոսը նույն մարդիկ են։ Սա շատ դեպքերում մեզ համար խնդիր է։ Մեզ դրա համար քննադատում են, բայց մենք համարում ենք, որ սա ճիշտ ճանապարհ է, որովհետեւ իսկապես մեր հեղափոխությունը սոցիալիստական մեծ հեղափոխությունը չի։

Իրական պատկեր - Իշխանափոխությունից և 2018թ․ դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններից հետո պետական բոլոր համակարգերում տեղի ունեցավ անկախ Հայաստանի պատմության ամենից խոշոր կադրային ջարդը, պաշտոնից հեռացվեցին, հրաժարականներ գրեցին ստորին, միջին և բարձր օղակներում հզարավոր աշխատողներ՝ իրենց տեղը զիջելով անփորձ, «գործից անտեղյակ» հիմնականում երիտասարդ ՔՊ-ականներին։

Մամուլը և Yerevan.Today-ը նույնպես բազմիցս անդրադարձ կատարել է «խնամի-ծանոթ-բարեկամ» սկզբունքով նշանակումներին։

Մասնավորապես, Հեղափոխությունից հետո պատգամավոր դարձան Նիկոլ Փաշինյանի եղբորորդին և աներորդին, քավորի եղբայրը։ Իսկ քավորն այժմ աշխատում է որպես Տավուշի մարզպետ։ Նիկոլ Փաշինյանի կնոջ ազգականներից միայն եղբայրը չէ, որ պաշտոն ստացավ, բարեկամները դարձան ՊԵԿ նախագահի տեղակալ, դատախազ, Գյումրու քաղաքապետի տեղակալ և այլն։

Yerevan.Today-ի «Կարճ ասած» հաղորդման՝ 21․03․2022թ․ թողարկման ժամանակ ներկայացվել են բազմաթիվ փաստեր «ազգուտակով պաշտոնյա» թեմայի շրջանակներում։

Նշել ենք այն մասին, թե ինչպես են ընտանյոք հանդերձ, բարեկամ-ընկերների ու խնամիների հետ միասին ՔՊ-ական պաշտոնյաներն աշխատում պետական կառավարման համակարգում։

Եվս մի շարք փաստեր ներկայացված են նույն հաղորդման 19․10․2023թ․ թողարկմանը։

Հավելենք, որ Նիկոլ Փաշինյանը դառնալով վարչապետ՝ նշում էր․ «Արդյունավետ է այն իշխանությունը, որը առաջին հերթին կարողանում է սահմանափակել իր ընկերներին, բարեկամներին, մերձավորներին»։

 

27․11․2018թ., նախընտրական քարոզարշավ Վանաձորում

Խոստում - Երեկ մի ներդրող մոտեցավ և ինձ ասաց, որ Կոտայքի մարզում ադամանդագործության ոլորտում ադամանդի մշակման մեծ գործարան ունի ու հիմա մեծ ներդրում է անում, և 2 հազարի չափ նոր աշխատատեղ է ստեղծվելու:

Իրական պատկեր – Կոտայքի մարզում 2000-ի չափ նոր աշխատատեղեր ունեցող ադամանդի գործարան 2018 թվականից հետո չի բացվել։

 

 

Շարունակելի

 

yerevan.today

դիտվել է 557 անգամ
Լրահոս
Ավտոմեքենայի և մոպեդի բախում՝ Երևանում․ 45-ամյա մոպեդավարը հոսպիտալացվել է Ինչպես կազդի գազի թանկացումը սպառողի և տնտեսության վրա. Արամյանը հաշվարկներ է ներկայացրել Զերծ մնալ քարոզչական հայտարարություններից․ ԿԸՀ Վեհափառը Նորվիչի թեմակալ առաջնորդի հետ հանդիպմանը կարևորել է միջեկեղեցական գործակցությունը Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն Խոշոր ավտովթար՝ «Չայնիի» ոլորաններում. 4 վիրավորներից մեկն անչափահաս է Ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաներից մեկը մահացել է Բոլորս շարունակելու ենք պայքարել հանուն Գագիկ Ծառուկյանի և մյուս բոլոր քաղբանտարկյալների նկատմամբ քաղաքական հետապնդումների դադարեցման․ Աբովյան Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է COP17 համաժողովի ԵՀԽ էկումենիկ պատվիրակությանը Դիլիջանում ՔՊ վստահված անձը սպառնալիքներ է հնչեցրել հանձնաժողովի անդամների հասցեին Մարտունիում միջքաղաքային երթուղին սպասարկող նոր սպրինտերները՝ ընտրական տեղամասի մոտ ԱՄՆ-ից Հայաստան երրորդ արտաքսման չվերթը տեղի է ունեցել հուլիսին Սա ստորությnւն է, ես տղամարդ եմ. Նեյմարը հեռացվել է խաղադաշտից Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին պատմական կամրջի վերականգնման մրցույթը Գետափի ընտրատեղամասը պատշաճ կահավորված չէ, սենյակում ցուրտ է Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է Հրապարակվել են ժամը 14:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները 75 ընտրատեղամասում արձանագրվել է 117 խնդիրների և հնարավոր ընտրախախտումների վերաբերյալ գրանցում Հրապարակվել են ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները 4 ընտրական տեղամասերում քվեարկության մեկնարկի ժամանակ ուղիղ հեռարձակումը խափանված է եղել․ ԿԸՀ Գորիսի բնակիչների համար Երևան-Գորիս երթուղով անվճար ուղևորափոխադրումներ են իրականացվում․ «Ականատես» Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է թվով 53 խախտում, կոնֆլիկտային իրավիճակի 2 դեպք Մոր քառասունքից էին վերադառնում. երեկ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին Կոչ ենք անում իրավապահներին ապահովել թափանցիկություն ՏԻՄ ընտրություններից առաջ իրականացվող գործողություններում․ «Ականատես» Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 25-ին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am