Ինչպես են նիկոլենք խաբում․ Անդրանիկ Թևանյանը չոր փաստեր է բերում (video)

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը իր ֆոյսբուքյան էջում գրում է․

«Երևանում տրանսպորտի գինը գրեթե եռակի թանկացնելու ծրագիրը Նիկոլ Փաշինյանի թիմը ներկայացնում է որպես բարեփոխում։ Ասում են, թե, իբր, մեկ ուղևորի փոխադրման ինքնարժեքը տատանվում է 200–ից 230 դրամի սահմաններում։ Թե ինչպես են ստացել այդ թիվը, չեն ասում։

Փոխարենն ուրիշ բան են ասում և իրենց այդ ասածով բռնվում է սուտը։ Սուտը և տրանսպորտի գինը թանկացելու իրական նպատակը։

Եվ այսպես, ՔՊԿ–ական չինովնիկը պնդում է, որ քաղաքային տրանսպորտի տարեկան սուբսիդիան կազմում է 7 միլիարդ դրամ։ Նա հնչեցրել է նաև տրանսպորտից օգտվողների թիվը (ավտոբուս, տրոլեյբուս, մետրո)՝ 635.000 ուղևորափոխադրում 1 օրում։ Այսինքն՝ տարեկան 231․775․000։

Որպեսզի պարզենք, թե 1 ուղևորի համար որքան գումար է սուբսիդավորում բյուջեն, պետք է 7 միլիարդը բաժանենք 231.775.000–ի։ Ստացվում է մոտ 30 դրամ։ Այսինքն՝ իրենց իսկ ներկայացրած թվերով՝ այսօրվա մեկ ուղևորափոխադրումը կազմում է 130 դրամ, որից 100–ը վճարում է քաղաքացին, իսկ 30 դրամը տալիս է բյուջեն։

Ստացվում է, որ տրանսպորտը թանկացնելը հետապնդում է բացառապես գերշահույթ ստանալու նպատակ։ Կամ իրենց իսկ սիրած բառերով ասած՝ քաղաքացուն թալանի մատերիալ սարքելու նպատակ։

Այնպես որ թող դեմագոգիայով չզբաղվեն։ Իրենք տրանսպորտի գինը թանկացնում են ճիշտ այն նպատակով, ինչով որ մյուս հարկերն ու տուրքերը, կարմիր կետագծերով ավտոկայանատեղիները և գույքահարկերը ավելացրեցին։

Նպատակը մեկն է՝ քաղաքացուն դարձնել «մուծվող», որպեսզի իրենք հարստանան՝ բյուջեն մսխելով։ Դրա համար էլ հարկատուին հռչակում են հերոս։ Իրենց պատկերացրած հերոսն առավոտից երեկո աշխատողն ու բյուջեին փող տվողն է։ Դե իսկ բյուջեն Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները տնօրինում են սեփական դրամապանակի պարունակության պես»։

դիտվել է 189 անգամ
Լրահոս
Այլանդակությունն ԱԺ-ում նոր է սկսվում․․․ Ռուբինյանը մաքրվում է Ալեն Սիմոնյանից․ Սուրեն Սուրենյանց (video) Թուրքական բեռնանավ է խորտակվել. կան զոհեր Ֆոն դեր Լայենը հայտնել է ԵՄ-ում գազի գնի 140%-ով աճի մասին «Արարատ Միրզոյանը խայտառակվել է Իրանում․․․ համապատասխան տեղն են ուղարկել»․ Շաքարյանց (video) Հենց հիմա երեք հարց ունեմ դիվերսանտի հետ կապված Նիկոլին․ Սուրեն Սուրենյանց (video) Մենք ԱԺ-ում չկանք, բայց կապիտուլյանտները կռվում են «Հանրապետական» բառի հետ ու պարտվում․ Մամիջանյան Բայրամովը TRIPP նախագիծը քննարկել է ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ավագ խորհրդականի հետ Հութիները հայտարարել են, որ իրենց վերահսկողության տակ են վերցրել երկրի նախագահական խորհրդի ղեկավարի տունը Զաքարե Զաքարյանի տեսակն ընդդեմ քպ-իզմի․ Շարմազանով Իրանի խորհրդարանում գրանցվել է Արաղչիի իմպիչմենթի վերաբերյալ նախագիծ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն արդարացվեց «MAZ» բեռնատարը վրաերթի է ենթարկել տղամարդուն և բախվել կայանված մեքենային․ արձանագրվել է նրա մահը Դա խայտառակ սադրանք էր. Արթուր Խաչատրյանը՝ ԱԺ տուրուդմփոցի մասին (video) #ՀԻՄԱ․Ադրբեջանցիները հատուկ օպերացիա՞ են իրականցրել Հայաստանում․ի՞նչ է սպասվում առաջիկայում․Չոբանյան (video) ՊԲ շտաբից ո՞նց է էդ քարտեզը հասել ադրբեջանցիքին․ անհետ կորածների հարազատները՝ ԱԺ-ի դիմաց (video) Իսրայելցի զինվորականները կբարձրացնեն ​​մարտական պատրաստության մակարդակը Ռուսաստանն անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի, եթե Լիտվայում ՆԱՏՕ-ի ռազմական բազա տեղակայվի․ Կրեմլ #ՈՒՂԻՂ․ Ո՞վ է Հայաստան ներթափանցած դիվերսանտը․ ի՞նչ է ծածկում ԱԺ ծեծկռտուքը․ Սուրեն Սուրենյանց (video) «Ալիևը դիվերսանտին հատուկ էր ուղարկել․․․ Փաշինյանը պետք է պատասխան տա»․ Երվանդ Բոզոյան (video) Նիկո՛լ, հենց «սшտկեք», մենք լավ համերգ կկազմակերպենք․ Խաչիկ Մանուկյան (video) Անդրանիկ Թևանյանի հետ կապված մի բացահայտում անեմ, որը շատ դժվար է ինձ համար․ Բոզոյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am