Անհրաժեշտության դեպքում ՀԱՊԿ զորքերը կաջակցեն Հայաստանին. Անատոլի Սիդորով

ՀԱՊԿ անդամ երկրներին, այդ թվում նաև՝ Հայաստանի Հանրապետությանը, օգնության անհրաժեշտության դեպքում, ՀԱՊԿ հավաքական զորքերը պատրաստ կլինեն աջակցել: Այս մասին հոկտեմբերի 7-ին հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը՝ «Որոնում – 2017» զորավարժության շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանը. Հայտնում է «Ռազմինֆոյի» թղթակից Նազենիկ Սարոյանը: ՀԱՊԿ կանոնադրության և այլ փաստաթղթերի համաձայն՝ ՀԱՊԿ զորքերը նախատեսված են անդամ երկրների ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պահպանման համար: Դա տեղի է ունենում տվյալ անդամ պետության դիմումի համաձայն, իսկ որոշումը կայացնում է ՀԱՊԿ խորհուրդը: Ես չեմ պատմի հիմա կարմիր գծի մասին, բայց կարող եմ ասել, որ եթե անդամ պետություններից մեկին իրական օգնություն պետք լինի, ապա հավաքական զորքերը շատ ավելի մեծ քանակով, քան այն, որ մասնակցում են այսօրվա զորավարժությանը, պատրաստ կլինեն գալ և օգնել», — նշել է Անատոլի Սիդորովը: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5-ին Հայաստանի տարածքում մեկնարկել է «Որոնում – 2017» մարտավարական-մասնագիտական զորավարժության 2-րդ փուլը: Վարժանքների ընթացքում անցկացվում են ՀԱՊԿ անդամ պետությունների հետախուզական և հատուկ ստորաբաժանումների կիրառական գործողությունները: «Որոնում – 2017» զորավարժությունը անցկացվում է հոկտեմբերի 3-ին ՌԴ զինված ուժերի հարավային ռազմական շրջանի Դոնի Ռոստովի զորավարժարանում մեկնարած ՀԱՊԿ «Մարտական եղբայրություն – 2017» խոշոր զորավարժության շրջանակներում: Razm.info

դիտվել է 21 անգամ
Լրահոս
«Քրիստոնեական համերաշխություն» կազմակերպությունը կոչ է արել ազատ արձակել Ավետիք Չալաբյանին Խոշոր ավտովթար Լոռու մարզում․ «Սատանի կամրջի» մոտ ինքնաթափը կողաշրջվել է երկաթուղային գծերի վրա «Եվրոպական շուկաների» հեքիաթը փլուզվեց․ ՀՀ-ից ԵՄ պտուղ-բանջարեղեն չի արտահանվել․ թվեր․ yerevan.today Ձուկ չեն արտահանել, բայց 2 ընկերություն ռուսական պատժամիջոցների տակ է հայտնվել․ «Ազատություն» «ՀայաՔվեն» պահանջում է անհապաղ ազատ արձակել Ավետիք Չալաբյանին Դեռ լույսը կարգին չբացված` ներխուժում են մարդկանց տներ, որտեղ կան ընտանիքի անդամներ. «Փաստ» Տնտեսությունն ու արտաքին քաղաքականությունը հումորի թեմա չեն. էական վտանգների դեմ հանդիման. «Փաստ» Հստակեցումներ կարվեն արտադպրոցական ծրագրերի իրականացման գործընթացում. ի՞նչ գործնական խնդիրներ կան Իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներին. «Փաստ» Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զոհվածների թիվն ավելացել է Քաղաքապետարանն անհիմն պարզաբանում է տվել Նիկոլ Փաշինյանը «մոլորության» մեջ է Հազարամյակների բարեկամությունը չի նշանակում ցմահ ընդհանուր շահեր Ծրարներն այնքան թափանցիկ են եղել, որ հնարավոր է եղել տեսնել` ում է ընտրել ընտրողը. ԲՀԿ ներկայացուցիչ (video) Վերադարձրե՛ք ընտրողների ձայները. այստեղ ԲՀԿ-ի հարցը չէ. Էլինար Վարդանյանը՝ ՍԴ-ում (video) Արտահանվել է մոտ 3,5 անգամ ավելի քիչ ծիրան «Հըզբոլլահը» մերժել է Վաշինգտոնում ստորագրված Իսրայելի և Լիբանանի միջև համաձայնագիրը Կարո՞ղ է «Հատիկ առ հատիկի» շրջանակում պետությանը վերադարձված հողը Նուբարաշենի աղբանոցի կողքին է Թրամփը ներկայացրել է ԱՄՆ նոր անձնագիրը՝ սեփական պատկերով Իրանի ԻՀՊԿ ուժերը հարվածներ են հասցրել տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական օբյեկտներին՝ ի պատասխան ավիահարվածի ԻՀՊԿ․ ցանկացած նոր գործողություն կարժանանա «խիստ պատասխանի» Տեղի է ունեցել INSEE-ի գրեթե 13 հազար աշխատակիցների տվյալների արտահոսք Բեյրութում բողոքի ցույցեր են բռնկվել Ծեծկռտուք՝ Վրաստանի խորհրդարանում Տղամարդը ձերբակալվել է Աբովյան-Պուշկինի փողոցների խաչմերուկում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am