«Արցախ կատարած այցիս մեջ որևէ դատապարտելի արարք չեմ տեսնում». Չեթինօղլու

Թուրք ակտիվիստ, հրապարակախոս Սաիթ Չեթինօղլուն, ով սեպտեմբերին այցելել էր Արցախ, բացարձակապես անհիմն է համարում պաշտոնական Բաքվի կողմից բարձրացված աղմուկը, ինչպես նաև իրեն ու գործընկերներին կալանավորելու, միջազգային հետախուզում հայտարարելու մասին Ադրբեջանի գլխավոր դատախազության որոշումը: Այս մասին Չեթինօղլուն ասաց «Արմենպրես»-ին տված բացառիկ մեկնաբանության մեջ՝ իր մտահոգությունները հայտնելով Ադրբեջանի գործողությունների առնչությամբ, որոնք ուղղված են այլ երկրներն ու միջազգային կառույցներն իր կամակորության գործիքը դարձնելուն: «Պատմաբան և ցեղասպանության հետազոտող լինելուց բացի, ես նախ և առաջ իրավապաշտպան եմ և մարդու իրավունքների ակտիվիստ: Ղեկավար պաշտոն եմ զբաղեցրել Թուրքիայի Մարդու իրավունքների ընկերակցությունում: Երբ Amnesty International-ը դեռ Թուրքիայում չէր գործում, կազմակերպության միջազգային անդամի կարգավիճակ ունեցող անձանցից էի: Իսկ երբ արդեն Amnesty International-ը որոշեց գալ Թուրքիա, դրա առաջին համակարգողներից էի: Միառժամանակ զբաղեցրել եմ նաև Անկարայում Մտքի ազատության նախաձեռնության խոսնակի պաշտոնը: Այս տեսանկյունից Արցախ կատարած այցելությունս ավելի քան բնական է դիտվում: Ընկերոջս՝ Արագած Ախոյանից այդ առաջարկն առանց երկմտանքի եմ ընդունել: «Վիճարկելի» և «քննարկման առարկա հանդիսացող» տարածքներ անվանումները խիստ խնդրահարույց եմ համարում: Ո՞ւմ կամ ինչի՞ համաձայն են դրանք վիճարկելի: Այս հարցերի պատասխանը կոնյունկտուրային է և «ռեալպոլիտիկ»: Այլ կերպ ասած՝ սա քաղաքական իրադրություն է, որն իրականությունը չի արտացոլում: Մեր օրերում, երբ մարդկությունը այդքան մեծ արժեքային նվաճումների է հասել, սա բացարձակապես անընդունելի, հետադիմական մի իրավիճակ է: Որպես իրավապաշտպան և ակտիվիստ՝ Կովկասում «վիճարկելի» և «խնդրահարույց» անվանվող Արցախ/Ղարաբաղ իմ կատարած այցի և հետազոտությունների մեջ որևէ դատապարտելի բան չեմ տեսնում: Աշխարհի օրակարգում պահպանվող շարունակական բախումների մասին լուրերի կողքին այս տարածաշրջանում, որտեղ 2016 թվականի ապրիլին մարդու իրավունքների կոպտագույն խախտումներ տեղի ունեցան, ավելի քան բնական եմ համարում իրականացված այցելությունը՝ հասկանալու, թե այդ տարածաշրջանում ինչ է տեղի ունենում: Ավելին, պետք է խոստովանեմ, որ այս հարցում շատ ուշ եմ ներգրավվել: Ադրբեջանի՝ միջազգային իրավունքի նորմերը խախտելով մեր դեմ հետաքննություն սկսելն ու մեզ ձերբակալելու մասին որոշում ընդունելը բառիս բուն իմաստով բռնության դրսևորում են: Անընդունելի երկրորդ պահանջն էլ մեզ պատժելու համար մեր երկրից մեզ պահանջելն է, ինչը որևէ իրավական հիմք չունի, բացարձակապես անընդունելի է: Քմահաճություն: Այդ իսկ պատճառով էլ այդ պահանջը մեր երկրի կողմից ուշադրության չարժանացավ, անտեսվեց: Ադրբեջանի կողմից բռնության մեկ այլ դրսևորում է միջազգային հետախուզում հայտարարելով իմ ազատ շրջելու իրավունքը խոչընդոտելը: Այս իրադրությունը ոչ այլ ինչ է, քան մարդու հիմնարար իրավունքների խախտում, պետություններն ու միջազգային կազմակերպություններն Ադրբեջանի կամակորությունների գործիք դարձնելու փորձ: Փորձում են սահմանափակել ոչ միայն Արցախ, այլև արտերկրյա մեր մյուս այցելությունների իրավունքը: Ինչպես հայտնի է՝ ազատ տեղաշարժի իրավունքը մարդու հիմնարար իրավունքներից է: Այս սկզբունքից ելնելով՝ Միջազգային քրեական դատարանը տեղաշարժվելու իրավունքի սահմանափակումը որակում է որպես մարդկության դեմ իրականացվող հանցագործություն: Արցախում կատարած ուսումնասիրություններիս արդյունքները կհրապարակեմ առանձին»,-հայտարարում է Չեթինօղլուն: Արաքս Կասյան

դիտվել է 32 անգամ
Լրահոս
«Քրիստոնեական համերաշխություն» կազմակերպությունը կոչ է արել ազատ արձակել Ավետիք Չալաբյանին Խոշոր ավտովթար Լոռու մարզում․ «Սատանի կամրջի» մոտ ինքնաթափը կողաշրջվել է երկաթուղային գծերի վրա «Եվրոպական շուկաների» հեքիաթը փլուզվեց․ ՀՀ-ից ԵՄ պտուղ-բանջարեղեն չի արտահանվել․ թվեր․ yerevan.today Ձուկ չեն արտահանել, բայց 2 ընկերություն ռուսական պատժամիջոցների տակ է հայտնվել․ «Ազատություն» «ՀայաՔվեն» պահանջում է անհապաղ ազատ արձակել Ավետիք Չալաբյանին Դեռ լույսը կարգին չբացված` ներխուժում են մարդկանց տներ, որտեղ կան ընտանիքի անդամներ. «Փաստ» Տնտեսությունն ու արտաքին քաղաքականությունը հումորի թեմա չեն. էական վտանգների դեմ հանդիման. «Փաստ» Հստակեցումներ կարվեն արտադպրոցական ծրագրերի իրականացման գործընթացում. ի՞նչ գործնական խնդիրներ կան Իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներին. «Փաստ» Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զոհվածների թիվն ավելացել է Քաղաքապետարանն անհիմն պարզաբանում է տվել Նիկոլ Փաշինյանը «մոլորության» մեջ է Հազարամյակների բարեկամությունը չի նշանակում ցմահ ընդհանուր շահեր Ծրարներն այնքան թափանցիկ են եղել, որ հնարավոր է եղել տեսնել` ում է ընտրել ընտրողը. ԲՀԿ ներկայացուցիչ (video) Վերադարձրե՛ք ընտրողների ձայները. այստեղ ԲՀԿ-ի հարցը չէ. Էլինար Վարդանյանը՝ ՍԴ-ում (video) Արտահանվել է մոտ 3,5 անգամ ավելի քիչ ծիրան «Հըզբոլլահը» մերժել է Վաշինգտոնում ստորագրված Իսրայելի և Լիբանանի միջև համաձայնագիրը Կարո՞ղ է «Հատիկ առ հատիկի» շրջանակում պետությանը վերադարձված հողը Նուբարաշենի աղբանոցի կողքին է Թրամփը ներկայացրել է ԱՄՆ նոր անձնագիրը՝ սեփական պատկերով Իրանի ԻՀՊԿ ուժերը հարվածներ են հասցրել տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական օբյեկտներին՝ ի պատասխան ավիահարվածի ԻՀՊԿ․ ցանկացած նոր գործողություն կարժանանա «խիստ պատասխանի» Տեղի է ունեցել INSEE-ի գրեթե 13 հազար աշխատակիցների տվյալների արտահոսք Բեյրութում բողոքի ցույցեր են բռնկվել Ծեծկռտուք՝ Վրաստանի խորհրդարանում Տղամարդը ձերբակալվել է Աբովյան-Պուշկինի փողոցների խաչմերուկում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am