Գերմանացիների նվերը՝ Պուտինին
Բեռլինում գրաֆիտի է հայտնվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պատկերով՝ Ռուսաստանի նախագահի ծննդյան տարեդարձի օրը: Հեղինակները պատկերը զարդարել են Ֆրիդրիխ Շիլլերի «Դեպի ուրախություն» ստեղծագործության տողերով: Այս մասին գրում է Vesti.ru-ն: Ներբողի տեքստը գրված է ռուսերենով և գերմաներենով: Գրաֆիտիի վրա կա երկու սպիտակ աղավնի, որոնցից մեկը նստած է Պուտինի աջ ձեռքին: Աշխատանքը գտնվում է գրեթե երկու քաղաքային օկրուգների՝ Կրոյցբերգի և կենտրոնական Միտտեի սահմանին:
