Պերմյակովը ձերբակալման պահին ամեն բան հասկանում էր. Մերզլիկին

Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի տարածքում` Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի գործով փետրվարի 26-ի դատական նիստին մանրամասներ ներկայացրեց սահմանապահ ջոկատի հրամանատարի տեղակալ Սերգեյ Մերզլիկինը: Նա պատմեց, որ կրտսեր սերժանտ Վալերի Պերմյակովի` 102-րդ ռազմաբազան զենքով լքելու մասին իրեն տեղեկացրել է բազայի հրամանատարը` խնդրելով տրամադրել հետախուզական շուն: Տրամադրվել է լավագույն շունը, հետախուզական աշխատանքներն սկսվել են ռազմաբազայից եւ հասել այն տունը որտեղ հայտնաբերվել է «18 հետքից ոչ պակաս»: Գործն ավարտված համարելով սահմանապահները մեկնել են սահմանապահ ջոկատ, ավելի ուշ` գիշերը 12-ի սահմաներում ուղեկալից Մերզլիկինին զանգահարել է սահմանապահ ջոկատի սպա Միխայիլ Խաչատրյանը և տեղեկացել է, որ հայ-թուրքական սահմանի մոտ հայտնաբերվել է մեկը, ով լապտերը վառած մոտեցել է իրեն: Մերզլիկինը հրամայել է Խաչատրյանին քողարկվել, որպեսզի Պերմյակովը մոտենա ազդանշանային համակարգին և անմիջապես ավտոմեքենայով մեկնել է դեպքի վայր: Մինչ իր տեղ հասնելը, Պերմյակովը, ով եղել է քաղացիական հագուստով արդեն եղել է ձերբակալված, և քանի որ նրա մոտ չի հայտնաբերվել փաստաթղթեր ու եղել է քաղաքացիական հագուստով, ըստ գործող կարգի, տարել են սահմանապահ ջոկատ`  Մերզլիկինի աշխատասենյակ` ինքնության ճանաչման համար: Այնտեղ հստակեցնելով նրա ինքնությունը` սահմանապահ ջոկատը Պերմյակովին հանձնել է բազայի հրամանատարին, նրան են հանձնվել նաև Պերմյակովի մոտ հայտնաբերված իրերը: Փաստաբանների այն հարցին, թե ինչու են հանձնել ռուսական կողմին, Մերզլիկինը պատասխանեց, որ, ըստ գործող կարգի, իրենք փնտրել են դասալիքի, որի մասին տեղեկություն ստացվել է հենց ռազմաբազայից և դասալիքի ինքնությունը պարզելու նպատակով է, որ նրան տարել են նախ սահմանապահ ջոկատ, ապա հանձնել 102-րդ ռազմաբազա: Փաստաբանների այն հարցին, թե ինչու է որոնողական աշխատանքներն իրականցնելիս սահմանապահ ջոկատը գործել մենակ, Մերզլիկինը նշեց, որ նա այդ օրը Շիրակ մարզադաշտի մոտ տեսել է բազայի հրամանատարին և շտաբի պետին, ովքեր ասել, են, որ իրենք հայ իրավապահներին տեղեկացրել են, որ կա դասալիք և նա փնտրվում է: «Տեղեկացնելը ռազմաբազայի գործն էր: Մենք իրականացնում էինք որոնողական աշխատանքներ: Մենք հայ ոստիկանների հետ որևէ խնդիր չենք ունեցել, նրանք էլ շատ պրոֆեսիոնալ են գործել: Եթե այս անձը ձերբակալվել է գիշերը և չկա փաստաթուղթ ինքնությունը նշող, այդ դեպքում մենք պարտավոր էինք նախ ճշտել նրա ինքնությունը: Ճիշտ է` ես լրատվամիջոցներով լսել էի, որ Գյումրիում տեղի էր ունեցել սպանություն, բայց պաշտոնապես մեզ հրահանգ էր եղել փնտրել դասալիքի»,-ասաց Մերզլիկինը: Այդուհանդերձ, նա նշեց, որ ինքնությունը ճշտելու ժամանակ հայ իրավապահները ներկա են եղել և նրանք ազատ էին կատարելու ցանկացած գործողություն, օրինակ` ձերբակալում: «Պերմյակովը ձերբակալման պահին վախացած էր, սակայն ամեն բան հասկանում էր, նաև որ ձերբակալվում է: Հարցին, թե որտեղ է զենքը, նա պատասխանել է, որ պահել է»,-պատմեց Մերզլիկինը: Դատախազը հետաքրքրվեց, թե ինչու է վկան ցուցմունքներից մեկում նշում, թե Պերմյակովը ձերբակալման պահին ասել է, որ անցնում էր Թուրքիա, իսկ մյուս անգամ նշել է. «այն կողմ», վկան պատասխանեց, որ հավանաբար ասել է «այն կողմ», ինքը հասկացել է` Թուրքիա կամ գուցե ասել է` Թուրքիա: Նիստն սկսվել է 20 րոպե ուշացումով: Հարցաքննվել է նաև սահմանապահ ուղեկալի վարորդ Արա Աթոյանը: Արմենպրես

դիտվել է 41 անգամ
Լրահոս
«Փաստ». Նույնական խոսույթների «անատոմիան». իշխանությունն ընդդեմ Հայաստանի Հանրապետության հիմքերի «Իրավունք». «Հլը տես հենց Գյումրու հրապարակում ինչ քյալլա ենք ուտելու Նիկոլին ճամփելուց հետո» «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը ՔՊ-ին սատարող պաշտոնյայի ընկերությունը միլիոնների պայմանագրեր է կնքել. «Հրապարակ» Մայիսի 28-ի զորահանդեսը՝ քաղաքական ցուցադրություն. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը. «Ժողովուրդ» «Գնա ղուրբան եղի Առուշին». Ինչն է հունից հանել Փաշինյանին. «Իրավունք» Ո՞ւմ թեկնածությունը կառաջադրվի Ռուսաստանի հայերի միության նախագահի պաշտոնում. «Փաստ» Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am