ՔՊ-ականի «աչքալուսանքը»․ 4 զոհ ունենք ու դեռ այսպիսի դեպքեր էլի են լինելու (video)

ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը կարծում է՝ այն իրավիճակը, որ այսօր եղել է Ներքին Հանդում, եղել է ու լինելու է։

«Ուղղակի պետք է դրանք հասցվեն նվազագույնի, դրա համար մի շարք աշխատանքներ են պետք, ինչը արվում է և՛ քաղաքական, և՛ դիվանագիտական, և՛ ռազմական դաշտում»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Խաչատրյանի խոսքով՝ կարևոր է, որ նման դեպքերը չվերածվեն էսկալացիայի։

Նա կարծում է, որ ՊՆ-ում ծառայողական քննություն կիրականացվի՝ ինչպե՞ս առաջացավ այս սադրանքը, ինչի՞ պատճառ էր այս ամենը։

Լրագրողի հարցին՝ այսինքն հայկական կո՞ղմն է գործողություն արել՝ նա արձագանքեց. «Ադրբեջանցիները լուր են տարածել, այդ կապակցությամբ, կարծում եմ, ծառայողական քննություն է լինելու, բազմակողմանի վերլուծության արդյունքներով արդեն օբյեկտիվ պատկերն ի հայտ կգա»։

ՔՊ-ականի գնահատմամբ՝ եթե խաղաղության պայմանագիր կամ չհարձակվելու համաձայնագիր լինի՝ նման սադրանքները կհասցվեն նվազագույնի։

«Բայց ինչ էլ լինի՝ մեր զինված ուժերը պետք է միշտ պատրաստ լինեն ցանկացած սադրանքի ու ցանկացած հարձակման»,- հավելեց Արմեն Խաչատրյանը։

Հիշեցնենք՝ փետրվարի 13-ին Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր (վիճակը գնահատվում է միջին ծանրության, այս պահի դրությամբ կյանքին վտանգ չի սպառնում):

դիտվել է 590 անգամ
Լրահոս
«Հրապարակ»․ Արձակուրդում գտնվելիս հրամաններ է ստորագրել «Իրավունք». «Ուժեղների» շեֆը դժգոհ է ֆրակցիայից «Հրապարակ»․ Եհովականները վարձակալել են համալիրը Գագիկ Ծառուկյանն ընտանիքի անդամներին արգելել է կալանավայրում տեսակցել իրեն. «Հրապարակ» «Էն օրը գցեք, որ շունը տիրոջը չճանանչի». Փաշինյանը՝ ՔՊ–ականներին. «Իրավունք» Զինծառայողն ատեստավորումից մի քանի ժամ անց ինքնասպան է եղել. «Հրապարակ» Ի՞նչով է հայտնի Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի հարցը քննող դատավորը Նոր զարգացումներ Խորխոռունու սպանության գործով. «Իրավունք» Նախարարությունը հրաժարվել է ֆինանսավորել «Մոնթե» ֆիլմը. «Հրապարակ» Սեդրակ Քոչարյանը կալանավորվեց Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը Ինքնիշխան գժանոցի՝ օրվա լրահոսից Թուրքիան հերքել է փոքրամասնությունների դպրոցներում սահմանափակումների մասին լուրերը Ես պնդում եմ՝ հակագազով են եղել զինվորները, դրա համար էլ մեքենան չեն տեսել. վրաերթից մահացած զինվորի մայր. news.am Խոշոր ավտովթար Գեղարքունիքում․ կա 4 վիրավոր Ռոբերտ Քոչարյանի որդու և ևս 4 անձանց կալանավորման միջնորդություններ են ներկայացվել դատարան Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ հետապնդումների նոր փուլը գուժում է հերթական զիջումները․ Դանիելյան Տարածաշրջանային ինտեգրման անվան տակ ձևավորվում է Հայաստանի նոր կախվածությունը. Վահե Դավթյան ՊՆ-ն կրկին հերքում է Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված երկու գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից Մի խումբ դատավարագետների նախաձեռնությամբ կազմվել և Վեհափառին ու Դատավորին է ներկայացվել Amicus Curiae եզրակացություն Գյումրիում պայթյուն է տեղի ունեցել կայանված ավտոմեքենայում․ կա վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am