Փորձենք իրավիճակից շահած դուրս գալ․ Հանրային ռադիոյի տնօրեն

Հանրային ռադիոյի տնօրեն Գարեգին Խումարյանը անդրադարձել է հանրային հեռարձակման բնույթին և իր նախորդ հոդվածի շուրջ ստեղծված իրավիճակին․

«Խորհրդարանն ընտրում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամներին:

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամները նշանակում են Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ ընտրող հանձնաժողովը:

Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ ընտրող հանձնաժողովն ընտրում է Հանրային հեռարձակողի խորհրդի անդամներին (ներեցեք ֆրանսերենս):

Հանրային հեռարձակողի խորհրդի անդամները նշանակում են գործադիր տնօրենի հաստիքի համար հայտարարվող ու անցկացվող մրցույթների ընտրիչներին (համենայն դեպս մինչ այժմ այդպես է եղել և, օրինակ, ինձ ընտրած 5 ընտրիչներից միայն 2-ն էին Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ):

Ընտրիչներն ընտրում են գործադիր տնօրեններին:

Հանրային հեռարձակողները փակ բաժնետիրական ընկերություններ են, որոնց բաժնետոմսերի 100%-ը, այո, պետության ձեռքում է, բայց հնգաստիճան ընտրական այս լաբիրինթոսը, ի թիվս օրենսդրական այլ երաշխիքների, ներդրված է հենց այն բանի համար, որ Հանրայինի գործադիր տնօրենը հանկարծ ու հանկարծ չլինի պետական որևէ պաշտոնյայի կողմից ուղղակիորեն նշանակված և հանկարծ ու հանկարծ պետական կառավարման ուղղահայացի մասը չկազմի:

Հանրային հեռարձակման կարգավորումներն այնպես են արված, որ լաբիրինթոսի օղակներից որևէ մեկում նվազագույն դիմադրությունն ու մրցակցությունը գործարկում են այդ կարգավորումների մեջ իսկ դրված զսպումների և հակակշիռների մեխանիզմը, ինչի արդյունքում հանրությունը միայն և միայն հավելյալ արժեք է ստանում:

Բայցևայնպես հանրայինի շուրջ կա ընկալման իներցիա, որ որքան էլ ջանք ենք գործադրում, առայժմ հաղթահարել չի ստացվում:

Մեզ շարունակում են ընկալել իբրև պետական լրատվամիջոց, պետական կառավարման համակարգի մաս, պետության շարունակություն:

Կառավարությունը ստեղծել է լրատվամիջոցներ, իջեցրել ֆինանսավորում, որպեսզի դրանք ապահովեն պետության ներկայությունը տեղեկատվական դաշտում: Այս կարծրատիպն է, որ պիտի հաղթահարած լինեինք:

Իրականում հակառակն է: Հանրությունը, հասկանալով, որ մասնավոր լրատվամիջոցների աշխատանքը կարող է կրել սեփականատերերի, խոշոր գովազդատուների ու նրանց քաղաքական հովանավորների պատկերացումների ազդեցությունը (ասում եմ որպես մեկը, ով մինչև հանրային գալը մի ողջ կյանք մասնավոր լրատվամիջոցներ է ղեկավարել), հիմնում է իր լրատվամիջոցը և հանձնարարում կառավարությանը հոգալ այդ լրատվամիջոցի ծախսերը իր վճարած հարկերից:

Այլ բան, որ ռադիոյի դեպքում մենք իսկապես կրում ենք տասնամյակներ շարունակ պետական լրատվամիջոց եղած լինելու, ապա քայլ առ քայլ կրկին տասնամյակների ընթացքում հանրայինի վերածվելու ինստիտուցիոնալ սպիները:

Եվս մեկ անգամ ՝ հանրությունը ստեղծում է լրատվամիջոց, պատվիրակում կառավարությանը վերցնել այն իր բալանսի վրա և վճարել դրա ծախսերը:

Սա է հանրային հեռարձակման բնույթը:

Մենք՝ Հանրային ռադիոյի աշխատակիցներս, այս սկզբունքով էլ առաջնորդվում ենք, ու մեր ռադիոլսողները դա գերազանց գիտեն, ու, վստահ եմ, որ ում-ում՝ մեր ռադիոլսողներին նախորդ հոդվածս բնավ չի զարմացրել:

Զարմացրել է դրա շուրջ ստեղծված իրավիճակը՝ գործողություններիս իրավական և էթիկական նորմերին համապատասխանելու հարցը Հանրային հեռարձակողի խորհրդի կողմից քննել խոստանալը, ապա այդ հարցը Հայաստանի լրատվամիջոցների և լրագրողների ինքնակարգավորման նախաձեռնության ԶԼՄ-ների Էթիկայի Դիտորդ մարմնին վերապատվիրակելը:

Այստեղ, սակայն, դրական բան էլ կա: Ցանկացած ինքնակարգավորում շատ ավելի լավ է, քան ուղղահայաց կառավարման փորձերը՝ անգամ լաբիրինթոսի աստիճաններից մեկում դիմադրության ու մրցակցության պայմաններում:

Փորձենք իրավիճակից շահած դուրս գալ: Տպավորություն ունեմ, որ ստեղծված իրավիճակը հղի է ռեպուտացիոն լրատվամիջոցների ապագայի, լրագրողական ստանդարտների ու հանրային հեռարձակման արժեքների շուրջ մասնագիտական լուրջ և արգասաբեր բանավեճի վերածվելու հեռանկարով:

Գարեգին Խումարյան
Գործադիր տնօրեն
Հայաստանի Հանրային Ռադիո

Հ.Գ. Հոգաչափ շնորհակալ եմ աջակցության հարյուրավոր զանգերի, հաղորդագրությունների և գրառումների համար: Աննկարագրելի տպավորված եմ լրագրողական մեր համքարության արձագանքով՝ իրավիճակը լուսաբանող տասնյակ հրապարակումներով և հաջակցություն սկսված ստորագրահավաքով: Սա միջանկյալ «շնորհակալությունն» էր: Հիմնականը՝ շուտով»:

դիտվել է 212 անգամ
Լրահոս
ԲԴԽ-ն խտրականություն է դրսևորել. օբյեկտիվության անկում Տրանսպորտի վարորդները Ավինյանին խոստանում են «փետրվարյան» անակնկալներ Ֆինանսների նախարարը ստում է. պահուստային ֆոնդում այդքան գումար չկա Ովքեր են կարդացել անձնական նամակագրությունը Հայկ Սարգսյանը չի «մարսել» հոր հասցեին ռեպլիկը Ավինյանի թանկարժեք ավիատոմսի համար պատժվողներ դեռ չկան Անհետ կորածների հարազատների և Անդրանիկ Քոչարյանի հանդիպումը թեժ է անցել 2021-ի նոյեմբերին ստորագրված այսպիսի թուղթը փրկեց Ուկրաինային, երևի պատկերացրեցիք արդեն. Տիգրան Քոչարյան Փաստորեն, ստորագրվողը ոչ համաձայնագիր է, ոչ հռչակագիր, այլ հանձնաժողովի կանոնադրություն. Հակոբ Բադալյան Գնահատում ենք ԱՄՆ-ի հաստատուն աջակցությունը ՀՀ անկախությանն ու տարածքային ամբողջականությանը. Միրզոյան Հաջորդ շաբաթ սահմանային անվտանգության հատուկ թիմ է այցելելու Հայաստան․ Բլինքեն ՀՀ կառավարությունը ԱՄՆ հեռացող կառավարության հետ ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ ստորագրեց 1920-ին Սևրի պայմանագրով խաբեցին, հիմա՝ «ռազմական համագործակցության» պայմանագրով. Ազատ Ադամյան Թուրքիայում առաջին երեխայի համար սահմանված մեկանգամյա վճարը հասցվել է 177 դոլարի Իշխանությունն արդեն 2 զիջմամբ, արձագանքեց Ադրբեջանից հնչող սպառնալիքին, իսկ թե զիջումների ցանկը որքանով կընդլայնվի` կերևա առաջիկայում. Տիգրան Աբրահամյան Քննիչը պահանջում է երկարացնել Սերոբ Գասպարյանի կալանավորման ժամկետը «Ժամանակն է վերագործարկելու հայկական ազգային նախագիծը»․ ՀայաՔվե Դեմագոգ հակահայը շարունակում է իր անտրամաբանական մտքերի բացահայտումը... «3+3» ձևաչափում Վրաստանի համար տեղը հասանելի է մնում. Լավրով Իրանի և ՌԴ-ի միջև կստորագրվի Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը Արցախում կռվել է թուրքական բանակը. Հաքան Ֆիդան Պետբյուջեում փող չկա, Տավուշի մարզպետը սուբվենցիոն ծրագրերի հետաձգման այլ պատճառ է նշել․ Սարգսյան ԵՄ-ն մանրամասն կուսումնասիրի ՀՀ-ի անդամակցության հնարավոր դիմումը. Կոս Հակամարտության արմատները ոսկու շուկայում չեն. Հրայր Կամենդատյան Ոստիկանություն է տեղափոխել «Կիևյանցի կրիստալ Յուրան»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 15-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունվարի 15-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունվարի 15-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունվարի 15-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունվարի 15-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Հունվարի 14-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Սոնա Աղեկյանը Հունվարի 14-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Հունվարի 14-ին, ժամը 10:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունվարի 14-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Հունվարի 13-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am