ՀՅԴ-ում «Ոսկե ձկնիկի» ժամանակներ են

Չնայած այն փաստին, որ շուրջ երկու տարի է բնապահպաններն ու Վայոց Ձորի մարզի մի շարք համայնքների բնակիչներն ահազանգում են Ամուլսարի հանքի շահագործման անդառնալի վտանգների մասին և պատկան մարմիններին հորդորում թուլ չտալ հանքի շահագործում, այդուհանդերձ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասկանը դաշնակցաբար առաջ է մղում ջայլամային քաղաքականությունը եւ հայտարարում, որ Ամուլսարի ոսկու հանքի շահագործման հարցում բողոքներ չկան: Այսօր «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի այս պնդումը վրդովեցրեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Վայոց Ձորի նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանին: Վերջինս փոխանցեց տեղի բնակչության տագնապները Ամուլսարի ոսկու հանքի շահագործան հետ կապված: «Տեղի բնակչության տագնապները հստակ են, ապագայի մտահոգությունները շատ են, նույնիսկ, եթե հանրային բողոք չկա, դա չի նշանակում, որ կարող ենք մատների արանքով նայել ծրագրին», - ասաց պատգամավորը։ Նա հղում կատարեց մի շարք «հզորագույն կազմակերպությունների», որոնք Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ծրագրին բացասական գնահատական են տվել։ «Հանքը շահագործող «Լիդիան Արմենիա»-ի ամբողջ հաշվետվությանը բացասական գնահատական է: Ես ուղղակի հորդորում եմ գործընկներին, որ ներդրումները շատ կարևոր են, բայց մեր համար շատ կարևոր է մարդը, հասարակությունը, և համալիր գնահատականը մարդակենտրոն եզրակացության հիման վրա պետք է հնչեցվի», - հավելեց պատգամավորը։ Արծվիկ Մինասյանը, թեպետ, պատրաստակամություն հայտնեց հարցով հանրային քննարկում կազմակերպել, սակայն կիսվեց տպավորություններով՝ ասելով, որ այդ ամենն իրեն «Կիկոսի մահն» է հիշեցնում: Արծվիկ Մինասյանի այս դիտարկմանը արձագանքեց ԱԺ նիստը վարող խորհրդարանի փոխնախագահ Միքայել Մելքումյանը. «Այո, իրավացի եք, «Կիկոսի մահին» մենք էլ համաձայն չենք, բայց նաև համաձայն չենք, որ մեր բնությունը, միջավայրը Գիքորի կարգավիճակով հանդես գա»։ Նախարար Մինասյանն էլ տեղեկացրեց, որ այս պահին Ամուլսարում «Լիդիան Արմենիա» ընկերությունը կառուցապատման աշխատանքներ է իրականացնում, և հանքավայրը չի շահագործվում։ Նշենք, որ ըստ բնապահպանական կազմակերպություննեի ուսումնասիրությունների՝ Ամուլսարի հանքավայրի շահագործման դեպքում առաջացող ռիսկերը նախ և առաջ կապված են երկրի ռազմավարական ջրային պաշարների հետ, քանի որ հանքավայրի բոլոր ենթակառուցվածքները տեղաբաշխված են Արփա և Որոտան գետերի ջրհավաք ավազանում, ինչպես նաև Կեչուտ և Սպանդարյան ջրամբարների մոտակայքում, որոնք իրենց հերթին մտնում են Սևանա լճի ավազանի մեջ : Հանքավայրի շահագործման ընթացքում Որոտան-Արփա թունել կլցվեն նոր որակի թունավոր մետաղների միացություններով հագեցած ջրեր: Վտանգ է սպառնում նաեւ Ջերմուկ առողջարանային քաղաքին: Իհարկե, ՀՅԴ-ական նախարարի համար այս ամենը հայտնի հեքիաթը պետք է հիշեցնի, քանզի այս կուսակցությունն իրեն բաժին հասած քվոտայով ընտրել է բնության հերն անիծելով գումար վաստակելու սկզբունքը: Անտառահատումներ, անտառապահերի նշանակումներ, հանքերի շահագործում եւ այլն, այս ամբողջը կյանքի է կոչվում շահախնդիր վերահսկողության ներքո եւ ՀՅԴ-ն, ի դեմս նախարարի լռության դիմաց, թանկ են վարձատրվում: Սա ՀՅԴ-ի համար Ոսկե ձկնիկի հեքիաթի ժամանակներ են: Անի Սահակյան

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am