Ռ. Տեր-Մինասյանի շիրիմ-աճյունասափորը շարունակում է մնալ պատշաճ հոգածության ներքո. տարածված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը

Երկու օր առաջ Էլբակեան Էդգարը գրառում էր արել, թե Փարիզի Պեր Լա Շեզ պանթեոնում պահվող հայ ականավոր գործիչ Ռուբեն Տեր-Մինասյանի աճյունասափորը, իբր վճարումներ չանելու պատճառով հանվել և ոչնչացվել է։ Այս մասին գրել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ համաշխարհային պատմության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Խաչատուր Ստեփանյանը:

«Առանձնահատուկ պատկառանք ունենալով Ռուբեն Տեր-Մինասյան գործչի հանդեպ՝ ցավ ապրեցի, բայց միաժամանակ ճանաչելով նրա ընտանիքին և Փարիզի ՀՅԴ կոմիտեի պատասխանատու ընկներներին, չհավատացի այդ լուրին, որը ցավով հրապարակել էր Էդգարը։

Իրականում, Ռուբեն Տեր-Մինասյանի աճյունասափորի խնամքն ու հոգածությունը իրենց նախաձեռնությամբ և պնդմամբ ստանձնել են ընտանիքի անդամները և պատվով են կատարում այդ սուրբ գործը։ Ռուբեն Տեր-Մինասյանի շիրիմ-աճյունասափորը նաև բազմաթիվ դաշնակցականների համար վաղուց ուխտատեղի է դարձել։ Նրա անունը կրող պատից ծաղիկները գրեթե երբեք չեն պակասում։

Անմիջապես կապվել եմ Ռուբեն Տեր-Մինասյանի թոռնուհու՝ Թալին Տեր-Մինասյանի հետ։ Նա ոչ միայն հերքեց Հայաստանյան սոցցանցերում տարածված լուրը, այլև նշեց, որ այն արդեն ալեկոծել է իր ընտանիքը։ Ապահովության համար Թալինի եղբայրներն այսօր ստուգել են։ Վերջին անգամ Ռուբեն Տեր-Մինասյանի շիրիմին այցելել էին 2023-ի նոյեմբերին։ Ամեն ինչ տեղում էր։ Էդգարի տարածած լուրը հավանաբար շփոթմունք է եղել։ Տարածված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։

Ռուբեն Տեր-Մինասյանի աճյունասափորը, ըստ ընտանիքի անդամների, շարունակում է մնալ պատշաճ հոգածության ներքո։ Բոլորը, այդ թվում նաև Էդգարը կարող են հանգիստ լինել։

Կից տեղադրում եմ նաև այսօր Պեր Լա Շեզում արված համապատասխան լուսանկարը»,- գրել է նա։

դիտվել է 674 անգամ
Լրահոս
Մութ ամպեր՝ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի գլխին «Միակ քայլը, որը կկանգնեցնի իսրայելական ամբարտավանությունը, դա իսլամական երկրների դաշինքն է». Էրդողան Իսրայելական ուժերը գրոհել են իրանական 14 նավ Արմավիրում կրակել են ոստիկանների ուղղությամբ. մեկ ծառայող զոհվել է, մյուսը՝ վիրավորվել Կրքերը չեն հանդարտվում. հանուն ԽԾԲ-ի 44-ամյա վարորդը, լինելով խմած, Mercedes-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել կանաչ գոտում Կրճատվել է գյուղատնտեսական նշանակության հողերի գրեթե կեսը. Հարություն Մնացականյան Այսօր Արցախում մնացել է 14 հայ. Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյան ՀԱՊԿ. Իրավիճակը անկայուն է Փուչիկը շատ արագ պայթեց. Զանգեզուրի միջանցքի հարցը ոչ թե փակվել է, այլ ընդամենը չի ներառվելու «խաղաղության պայմանագրում». Աշոտյան Հրդեհ՝ Բայանդուր գյուղում. տներից մեկին հարակից խորդանոցում 3 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք Կրկին բարձրաձայնում եմ Վեհափառ Հայրապետին ուղղված առաջարկս՝ սրբադասել Արցախյան գոյամարտի բոլոր նահատակներին. Արմեն Աշոտյան Հայաստանը չի հրաժարվել Հռոմի ստատուտի իր ստորագրությունից, սակայն հրաժարվել է ԵԽ նախարարների կոմիտեի հայտարարության ստորագրումից Հայաստանը Թուրքիային է փոխանցել Անիի կամրջի վերականգնման իր տարբերակը Մեդվեդև. «ԱՄՆ-ն կկործանվի քաղաքացիական պատերազմի հետևանքով» 1 զոհ, 1 վիրավոր. Հերհերի ջրամբարի մոտ բախվել են «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաներ Ագրարային համալսարանը Տիկտոկում դիմորդ է փնտրում, բայց չի գտնում Ուկրաինայի ԶՈՒ-ն Դոնեցկի շրջանում մանկական հիվանդանոց է գնդակոծել. տուժածների թվում կան երեխաներ Իրանի դեսպանը հնարավոր է համարել ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովում ՌԴ-ի հետ համապարփակ պայմանագրի ստորագրումը 2020 թվականի պարտության հիմնական մեղավորները մեր դիվանագիտությունն ու դիվանագետներն են եղել. քաղաքագետ ՌԴ ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ Կալինովո բնակավայրը. ՌԴ ՊՆ Մահացել է Էդվարդ Բալասանյանը Արգենտինան Միջազգային քրեական դատարանից Նիկոլաս Մադուրոյին ձերբակալելու օրդեր է խնդրել 325 միլիոն 908.679 դրամ․ հերթական պայմանագիրը «Դվին հյուրանոցային համալիրի» հետ, ԱԺ-ն նախապատրաստվում է երիտասարդ խորհրդարանականների համաժողովին Հայաստանում ԵՄ առաքելությունն իրականացնում է ԵՄ-ի և առանձին խաղացողների աշխարհաքաղաքական շահերի պաշտպանությունը. Հակոբ Բադալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Գառնիկ Դավթյանը Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր-Մկրտչյանը Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մետաքսյա Հակոբյանը Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը:
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am