Պահքը ճիշտ առիթ է լռելու, կանգ առնելու և ներհայեցողությամբ քննելու այն ավերը, որ հասցնում ենք մեր սրբազան հայրենիքին. Վահրամ ավագ քահանա Մելիքյան

Պահքը ճիշտ առիթ է լռելու, կանգ առնելու և ներհայեցողությամբ քննելու այն ավերը, որ հասցնում ենք մեր սրբազան հայրենիքին, մեր ինքնագիտակցությանը, ապագայի տեսլականին և ի վերջո՝ ինքներս մեզ, այս մասին ֆեյսբուքյան էջում նշել է Վահրամ ավագ քահանա Մելիքյանը։

«Խոսքի ազատության իրավունքով, խնդրում եմ, պարզապես լռեք։ Պահքը ճիշտ առիթ է լռելու, կանգ առնելու և ներհայեցողությամբ քննելու այն ավերը, որ հասցնում ենք մեր սրբազան հայրենիքին, մեր ինքնագիտակցությանը, ապագայի տեսլականին և ի վերջո՝ ինքներս մեզ։ Պահքը առիթ է՝ լռության մեջ դիտարկելու մեր նախընթաց կեցությունը և փրկելու այն, ինչ իսպառ դեռ չի կորսվել, սրբագրելու և շտկվելու հանուն ապագայի։

Ո՞ւր պիտի հասնենք՝ ոտքի կոխան անելով անխտիր ամեն ինչ, արժեզրկելով ամեն սրբություն ու արժեք, մակերեսային և պարզունակ դարձնելով մեր ազգի անցյալի և ներկայի նվիրական մղումներն ու ձգտումները, վիճարկելով մեր գոյության իրավունքը։

Ի սեր Աստծո, կանգ առեք և գեթ առժամանակ լռեք։ Այն, ինչ տեսնում ենք, հոգեմտավոր սպանդ է, գրեթե ազգային ինքնասպանություն, մի ճահիճ, որն իր տիրույթում հայտնվածին երբեք առիթ չի տալիս փրկության։ Նկատելի մրցավազքի մեջ ոչինչ և ոչ մեկի չեք փրկի, եղածն էլ կկորցնենք։ Դրա իրավասությունը ոչ մեկին մեր ժողովուրդը չի ընծայել։

Սիրելիներ, մեր այսրոպեական հաղթանակները, որքան էլ որ թանկ ու գոհացուցիչ կարող են թվալ, արժեք չունեն և հաջորդ իսկ ակնթարթին՝ պատեհ կամ անպատեհ, վերաճում են նոր ողբերգության, պատճառում նոր ցավ և հուսալքություն։

Ի սեր Աստծո, կանգ առեք և մի ընկեք համընդհանուր հորձանապտույտի մեջ, ինչն անկարող է դարձնում մոլորեցուցիչ գաղափարական մեգի մեջ նշմարել ճշմարիտ ուղին։

Պետք է լռել, չհայհոյել, չայպանել, չվիրավորել, չհպարտանալ, չվատաբանել, չպիտակավորել, չզազրախոսել՝ այս բոլորը մեղք են, պետք է պարզապես լռել, հանդարտվել ու այդպիսով ունակ կլինենք ազգովի, ամենքս զատորոշելու այլ ձայներ, որոնք իսկ կուղենշեն անձնական և հավաքական վերընթացի ցանկալի ուղին։ Հենց լռության մեջ, ի վերջո, կարող եք լսել Աստծո՝ Արդարության, Սրբության և Ճշմարտության ձայնը։

Լուռ մնալը ևս պահեցողություն է։ Պետք է կարողանալ լռել, որպեսզի ատակ լինենք պատասխանատվությամբ իրագործելու ապագա հաղթություններն երաշխավորող վեհ առաքելությունը՝ ազգային ցանքը, որպեսզի մեր տեսակի ցորյանը լինի առողջ, ազնիվ, հասուն և բարեբեր։

Բարի պահեցողություն»,- նշել է Տեր Վահրամը։

դիտվել է 277 անգամ
Լրահոս
Փորձում են իրականացնել պլան Բ-ն․ Ի՞նչ կա Անդրանիկ Քոչարյանի մտքին (video) Սկանդալ՝ Երևանի դպրոցներից մեկում․ ծնողը պնդում է՝ իր անչափահաս երեխային ՆԶՊ-ի ուսուցիչը ծեծել է, ասել՝ թուրք է ՌԴ ԱԳՆ-ի ներկայացուցչի լավատեսությունը ես չեմ կիսում. հնարավոր չէ կազմակերպել արցախցիների վերադարձը Դավիթաշենում Եղվարդի խճուղին վերածվել է Վենետիկի Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը երկարացվել է Արագածի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում Փաշինյանը նախարարի 4 թեկնածուների հարցում նախընտրություն չունի ՀՀ մի շարք լեռնային բնակավայրերում տեղացել է առաջին ձյունը․ Սուրենյանը լուսանկար է հրապարակել Ժաննա Անդրեասյանը ներել է ագրարայինի նախկին ռեկտորին Անվտանգային հատուկ միջոցառումներ «Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց Թմրանյութեր վաճառողների պատիժը պետք է խստացվի՝ ընդհուպ 15 տարի Արտերկրից չեկան բանակում ծառայելուց. Փաշինյանը խաբել է. Մաս 234 Լարված վիճակ, հայհոյանքներ «Չաղ Ռուստամի» գործը դատարան կմտնի, բայց կրակ արձակածներին դեռ փնտրում են ԲԱՑ ՆԱՄԱԿ` ՀՀ գլխավոր դատախազ՝ Ա. Վարդապետյանին Վրաերթի ենթարկված 43-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է ՀՀ գործող վարչախմբի՝ տարածքների զիջումը բարդ վիճակ է ստեղծել ՀՀ պետականության համար Գյումրիի քաղաքապետը ծանր վիճակում տեղափոխվել է Երևան Որոշումը միայն պաշտոնապես մոբիլիզացված մեքենաների մասին է․ մնացածին կառավարությունը տեր չէ Նորատուսի անտառում ծառերի սպանդ է իրականացվել Բալասանյանների շնորհիվ Մարալիկում և Ախուրյանում իշխանությունը "զավթած" քայլիստները Բալասանյաններից խլու՞մ են Գյումրին Կենտրոնի թաղապետի և Ավինյանի խորհրդականի՝ մտերիմի ընկերությունը, 3 մլրդ դրամի տենդեր է հաղթել Կրակոցներ են հնչել Արարատի մարզում․ կրակողին վնասազերծել են Ոստիկանությանը հանձնարարություն է տրվել՝ Սամվել Բալասանյանին ՔԿ ներկայացնելու
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 18-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 17-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 17-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 17-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am