Քննչական կոմիտեն հանցակազմի բացակայության հիմքով կարճել է ՀՀ արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար Էդգար Ղազարյանի նկատմամբ իրականացված բռնության վարույթը։ Էդգար Ղազարյանն այս մասին տեղեկացրեց Aravot.am-ին՝ հիշեցնելով, որ խոսքը 2022 թվականի սեպտեմբերին ԱԺ ընդունարանի մոտ դիմակավորված սեւ համազգեստավորների կողմից իր նկատմամբ իրականացված բռնության մասին է: «Հիշում եք, որ 2022 թվականի սեպտեմբերի 14-ին ԱԺ-ի առաջ զոհված զինծառայողների ծնողների նախաձեռնությամբ բողոքի ակցիա էր, որին ես էլ էի մասնակցում: Հաջորդ օրը ես, ինչպես կարգն է, գնացել էի ընդունարան եւ հանդիպում խնդրել ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավարի եւ քարտուղարի հետ: Որեւէ խախտում, անվտանգության հետ որեւէ բախում չի եղել: Այդ ընթացքում լրագրողներ եկան, ինձնից ճեպազրույց վերցրին: Ընդունարանի մուտքը չի արգելափակվել, ոչ մեկի ազատ տեղաշարժը չէր խոչընդոտվում, ինչը երեւում է կադրերից: Ու երբ ընդունարանից դուրս եկա, ինձ վրա հարձակվեցին ոստիկանական համազգեստով, դիմակավորված մոտ 5-6 անձինք: Ինձ թվաց, թե խուլիգաններ են, որովհետեւ ոստիկանության ոչ մի տարբերանշան չկար, ոչ մեկն ինձ չներկայացավ, ինձ ուղեկցել չառաջարկեց: Միանգամից տապալեցին գետնին, ձեռնաշղթաներ հագցրին ձեռերիս, թեեւ դիմադրություն ցույց չեմ տվել ու տարան ոստիկանության բաժին: Այնտեղ էլ մեկը էլի դիմակավորված ինձ հսկում էր զենքով: Եկավ ոստիկանության աշխատակից մի աղջիկ եւ հարցիս, թե ի՞նչ եմ արել, ինձ ինչո՞ւ են բերել այստեղ, պատասխանեց, իբր ոստիկանի օրինական պահանջը չեմ կատարել։ Բացատրեցի, որ ոչ մեկն ինձ որեւէ պահանջ չի ներկայացրել, հակառակը, ես համագործակցել եմ ոստիկանության հետ եւ իմ նկատմամբ կիրառված ապօրինի բռնության մասով ուզում եմ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին, քանի որ ինձ փաստացի առեւանգել են։ Հետո, երբ եկան փաստաբանները, ԱԺ պատգամավորներ եւ ազատ արձակվեցի, հաղորդումը հանցագործության մասին ներկայացրի եւ Քննչական կոմիտեում հարուցվեց քրեական վարույթ: Այն տեւել է մեկ տարի չորս ամիս: Հարցնում եմ, թե ինչն է այսքան ձգձգվելու պատճառը: Չէ՞ որ մեքենայի համարը ֆիքսված է: Ընդամենը պետք է պարզել, թե ովքեր են եղել այդ դիմակավորները, ով է տվել հրամանը եւ դա որքանով է օրինաչափ: Բայց այսօր դատախազից ստանում եմ գրություն, որ գործը կարճվում է հանցակազմի բացակայության հիմքով:
Հունվարի 15-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հունվարի 15-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունվարի 15-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հունվարի 15-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունվարի 15-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը
Հունվարի 14-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Սոնա Աղեկյանը
Հունվարի 14-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը
Հունվարի 14-ին, ժամը 10:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հունվարի 14-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հունվարի 13-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը