Լեհաստանի հատուկ ծառայությունները գաղտնալսել են «Օրենք և Արդարություն» կուսակցության անդամ Մատեուշ Մորավեցկիի հեռախոսազրույցները, երբ նա զբաղեցրել է վարչապետի պաշտոնը (2017-2023 թթ.): Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին հաղորդել է RMF FM ռադիոկայանը՝ վկայակոչելով սեփական հետաքննությունը։
Ռադիոկայանի տվյալներով՝ հատուկ ծառայությունները, որոնք այն ժամանակ վերահսկում էր ներքին գործերի նախարար Մարիուշ Կամինսկին, հսկողություն էին սահմանել կուսակցության 30 քաղաքական գործիչների, այդ թվում՝ կառավարության ղեկավարի նկատմամբ։ Մորավեցկիի հեռախոսային խոսակցությունները գաղտնալսվել են իսրայելական Pegasus ծրագրի միջոցով, գործակալները հետաքրքրվել են նրա անշարժ գույքով:
Կամինսկին X-ի իր էջում հերքել է հսկողության մեղադրանքները և ռադիոկայանի հետաքննության արդյունքներն անվանել հերյուրանք։
Հունվարի 26-ին Bloomberg գործակալությունը հաղորդել էր Լեհաստանի խորհրդարանի որոշման մասին՝ հետաքննելու նախկին կառավարության կողմից լրտեսային ծրագրի ենթադրյալ օգտագործումը: Օրենսդիրները հավանություն են տվել հանձնախմբի կազմին, որը պետք է զբաղվի այդ հարցով։ Հանձնախմբի նախագահ Մագդալենա Սրոկան հայտարարել է, որ Կամինսկին կկանչվի ցուցմունք տալու:
Դեկտեմբերի 20-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Դեկտեմբերի 20-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Դեկտեմբերի 20-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Դեկտեմբերի 20-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Դեկտեմբերի 19-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Դեկտեմբերի 19-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սոնա Աղեկյանը
Դեկտեմբերի 19-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Դեկտեմբերի 19-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Դեկտեմբերի 19-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Դեկտեմբերի 17-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը