Տարօրինակ լոգո, ինչ է պատկերված արտաքին հետախուզության ծառայության լոգոյի վրա

Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել ՀՀ արտաքին հետախուզության ծառայության տարբերանշանի ձևը հաստատելու մասին:

Տարբերանշանի բաղադրիչներն են՝ Հայաստանի Հանրապետության դրոշի հերթական գույները, գլոբուսի տեսք ունեցող ցանցային գրաֆիկական պատկերը, տեսասևեռման գրաֆիկական պատկերը, աչքը, չափող թիրախի նշանացույցը, ութաթև արևները։

Հայաստանի Հանրապետության դրոշի հերթական գույները խորհրդանշում են Հայաստանի Հանրապետության պետականությունը, որի կենսական շահերն է սպասարկում ծառայությունը.

գլոբուսի տեսք ունեցող ցանցային գրաֆիկական պատկերը խորհրդանշում է արտաքին հետախուզական գործունեության բնույթը՝ արտաքին աշխարհում պետությունների, անձանց, երևույթների, իրադարձությունների, միավորումների, գաղափարների փոխկապակցվածությունը, որոնց իրական բնույթի ու նշանակության վերհանումը կենսական է արտաքին հետախուզական գործունեության համար.
տեսասևեռումը խորհրդանշում է արտաքին հետախուզության շատ կոնկրետ թիրախային բնույթը։ Արտաքին հետախուզությունը կենտրոնացած է ոչ թե «արտաքին աշխարհում ամեն ինչի», այլ Հայաստանի Հանրապետության կենսական շահերի համար կարևորություն ներկայացնող հարցերի վրա.
աչքը, որն ունի չափող թիրախի նշանացույց, խորհրդանշում է հետախուզության համար կարևորություն ներկայացնող հարցերի խորքը տեսնելու հետախուզության նպատակը.
չափող թիրախը խորհրդանշում է որոշումների ու գործողությունների հանգեցնող հետախուզական գործունեության վրա կենտրոնանալու ծառայության խնդիրը։ Չափող թիրախի նշանացույցը բնորոշում է վեր հանված հետախուզական տեղեկությունները հավասարակշռված և օբյեկտիվ վերլուծության ենթարկելու ծառայության խնդիրը.
ութաթև արևները, որոնք պատկերված էին հայկական Արտաշեսյանների արքունական դրոշի վրա, խորհրդանշում են հայոց պետականության հավերժության ապահովման հայ ժողովրդի իղձն ու Հայաստանի Հանրապետություն պետության նպատակը։
Ծառայության տարբերանշանը կլոր կապույտ երիզ է, որն իր մեջ է պարուրում գլոբուսի կլորություն ունեցող ցանցային գրաֆիկական գծապատկեր, որը գտնվում է տարբերանշանում իշխող դիրք ունեցող տեսասևեռման տպավորություն ստեղծող աչքի ներքո, որի կենտրոնում պատկերված է չափող թիրախի նշանացույց։ Կապույտ երիզը կլոր ցանցային գծապատկերից առանձնացված է Հայաստանի Հանրապետության պետական դրոշի գույները հաջորդականությամբ պատկերող ներքին եզրաշերտով։ Արտաքին կապույտ եզրաշերտի երկայնքով վերևի հատվածում նշված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅՈւՆ», իսկ ստորին հատվածում՝ «ԱՐՏԱՔԻՆ ՀԵՏԱԽՈւԶՈւԹՅԱՆ ԾԱՌԱՅՈւԹՅՈւՆ» բառերը, որոնք միմյանցից բաժանվում են երկու ութաթև արևի պատկերներով, որոնք տեղակայված են հորիզոնական նույն գծի վրա՝ կլորի երկու կողմերում։

 

դիտվել է 1330 անգամ
Լրահոս
Մոտավորապես 12 հազար դոլար եմ ներդրել «Հելոբիթ»-ում, պահանջում ենք գումարների վերադարձ․ տուժած (video) Ռուբեն Ռուբինյանը վիրավորեց լրագրողին, հետո ներողություն խնդրեց (video) Ո՞վ է Արամուսի մարդասպանը, որ ՔՊ-ականների հետ լուսանկարներ ունի․ Ռուզան Ստեփանյան (video) «Բա հեղաշրջվածն ինչո՞ւ չէր բողոքում, որ իրեն շրջել են․ կարծես թե ինքն էլ դեմ չէր այդ “շրջվելուն”» Չենք սպասելու մինչև կյանքի վերջ պայքարելու ենք․ գումարների վերադարձ պետք է լինի․ ակցիա ՔԿ-ի դիմաց (video) Արթուր Խաչատրյանի հիշեցումից հետո Կոնջոյանը վրդովվեց Մերձմոսկվայի դպրոցներից մեկում դեռահասը դանակով հարձակվել է աշակերտների վրա. կան տուժածներ և զոհ #ՈՒՂԻՂ. Սպասե՛ք. քահանաները մեծ անակնկալ ունեն Նիկոլի համար. Նարինե Դիլբարյան (video) Յուրաքանչյուր հայ պետք է գիտակցի՝ չունես պատմական հիշողություն՝ չունես ոչ ներկա, ոչ էլ ապագա Դատարանը հստակ նշել է, որ այլևս Սամվել Կարապետյանի քրվարույթի ձգձգումը խնդրահարույց է․ փաստաբան Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. «Hyundai Elysion»-ը գլխիվայր հայտնվել դաշտում. կա վիրավոր Անձամբ Նիկոլի հանձնարարականը ի կատար է ածել հայտնի քրեաօլիգարխիկ համակարգերից մեկը. Միհրան Հակոբյան Սյունիքի համար վարկ եք վերցնում, ժողովրդի հաշվին տոկոսնե՞րն եք տալու․ Աննա Գրիգորյան (video) Գյումրիում 37–ամյա որդին սպшնել է հորն ու մորը. կադրեր՝ դեպքի վայրից (video) «Ձախողել եք, կա՞ 1 մարդ, որ պատասխան է տալու այս համակարգի ձախողման համար»․ Աննա Գրիգորյան (video) «Եկել եք, հեքիաթներ եք պատմում». «Որ 8 միլիարդի զենք եք առել, ճանապարհը ինչի հաշվին եք կառուցել» (video) 26 հազար արցախցուց քանի՞ հոգի է դիմել եւ չի ստացել բնակարանի գումար․ պատգամավորի հարցը (video) «Բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը պոեմով խայտառակեց Ռուբեն Բաբայանին» (video) Արցախ վերադառնալու մեր իրավունքը չի կարող պայմանավորված լինել մեր քաղաքացիությամբ․ Արտակ Բեգլարյան Որքա՞ն գումար է տրամադրվել արցախցիների խնդիրները լուծելու համար. Աննա Գրիգորյան Սերժ Սարգսյանի համաներումով ազատված Փաշինյանը ոչ մի անգամ համաներում չի նախաձեռնել. բռնապետ Ալիևի չափ էլ չկա Պարույր Սևակի արձանը կհեռացվի Զանգակատան դպրոցի բակից. Սևակ Ղազարյան 250 միլիոնի վարկ եք վերցրել, որքա՞ն գումար եք ներգրավվել արցախցիների համար․ Աննա Գրիգորյան (video) Միքայել Սրբազանն արդեն տեղափոխվել է Իզմիրլյան ԲԿ Շտապօգնությունից՝ ընտանեկան բժշկի ուսերին․ պետությունը հերթական բեռը փոխանցում է առանց պայմանների. Անուշ Պողոսյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am