Մոսկվան ու Բյուլբյուլը. նոր «լվացքատուն» ընդդեմ Հայաստանի՞

Ռուսաստանը պաշտպանել է Ադրբեջանի ներկայացուցիչ ՓոլադԲյուլբյուլօղլուի թեկնածությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում, երեկ այս մասին ՏԱՍՍ–ին հայտնել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գենադի Գատիլովը։ «Ընտրությունները տեղի կունենան երկուշաբթի, ամենայն հավանականությամբ կլինի մի քանի փուլ։ Մեզ համար առաջնահերթ է մնում Ադրբեջանը, իսկ հետո կողմնորոշվենք ըստ իրավիճակի »,- ասել է նա։ Գատիլովը նաև նշել է, որ իրենք այդ հարցում կանխակալ չեն։ «Մենք գրեթե բոլորի հետ հանդիպել ենք։ Նրանք բոլորն էլ եղել են Մոսկվայում»,- ասել է նա։ Ասել, թե այս նորությունն անսպասելի, կամ անհավատելի է՝ չափազանցություն կլիներ:Ռուսաստանը՝ Հայաստանի ռազմավարական դաշնակիցը, փաստորեն, հերթական քայլն է անում, որը ընդդեմ Հայաստանի է: ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործող գլխավոր քարտուղար Իրինա Բոկովան, որը պաշտոնավարում է երկրորդ ժամկետով, կհեռանա այս տարի։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնին հավակնում են Ադրբեջանի, Եգիպտոսի, Լիբանանի, Իրաքի, Կատարի, Չինաստանի, Վիետնամի, Ֆրանսիայի  ներկայացուցիչները։ Եվ այստեղ, արժե հիշեցնել, որԻրինա Բոկովայի անունը շոշափվում էր «Ադրբեջանական լվացքատան» սկանդալում։ Ըստ հետաքննող լրագրողների, Ադրբեջանում գործող մասնավոր ընկերություններից մեկից շուրջ 400 հազար եվրո էր ստացել նաև բուլղարացի տնտեսագետ Կալին Միտևը, որն անցյալ տարի ընդգրկվել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) խորհրդի կազմում: Ուշագրավ է, որ Միտևի կինը UNESCO-ի գլխավոր քարտուղար Իրինա Բոկովան է, որը 2010-ին այս կառույցի բարձրագույն պարգևը` Մոցարտի շքանշանն էր հանձնել Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային: Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության լուսաբանման նախագծի` OCCCRP-ի հրապարակած տվյալները բացահայտեցին Ադրբեջանի նախագահի ու նրա մերձավորների կոռուպցիոն գործարքները: «Ադրբեջանական լվացքատուն», այսպես են բնութագրում OCCCRP-ի երկուշաբթի օրը հրապարակված զեկույցի հեղինակները փողերի լվացման այն մեխանիզմը, որ գործել է 2012-ից 2014 թվականներին եվրոպական մի շարք երկրներում: Ծավալուն այս հետաքննության մանրամասները երկուշաբթի երեկոյան հրապարակվեցին բրիտանական հեղինակավոր The Guardian թերթում, հայտնում է «Ազատությունը»: Այդ հրապարակման համաձայն, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքն ու դրան մոտ կանգնած պաշտոնյաներն ու գործարարներն ընդամենը երկու տարում եվրոպական բանկերից մեկի և Մեծ Բրիտանիայում հատուկ այդ նպատակով գրանցված չորս ընկերությունների միջոցով շուրջ 3 միլիարդ դոլար են օրինականացրել: Հիմա խնդիրն այն չէ, որ Իրինա Բոկովայի պաշտոնին է հավակնում նաև Փոլադ Բյուլբյուլօղլուն, այլ այն, որ իրականում, բոլորի համար պարզ է, որ նրա հնարավոր պաշտոնավորումը՝ Ռուսաստանի աջակցությամբ, ուղղակիորեն Հայաստանի նկատմամբ կեղծիքի ու ստի տարածման քաղաքականության հեղեղով է առանձնանալու: Իսկ Մոսկվայի համար, դա, բնականաբար, խնդիր չէ: Ընդամենը այսքանը... Մետաքսյա Շալունց

դիտվել է 41 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am