Մի ծեծի պատմություն.Գեղամյանի սուտը բռնվեց

Հայրենի խորհրդարանում այսօր պատգամավորներ Արտաշես Գեղամյանի եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ միջադեպ է տեղի ունեցել. օրենսդիրները գործի են դրել բռունցքները, իրար քաշքշել, դա արել են ԱԺ միջանցքում, քիչ ականատեսների ներկայությամբ, ինչն էլ նախահարձակ կողմին մանեւրելու տեղիք տվեց։ Գեղամյանը ոչ մի կերպ չի ընդունում, թե ազատություն է տվել բռունցքներին։ Ամեն ինչ սկսվեց խորհրդարանում չարաբաստիկ համաձայնագրի քննարկման ընթացքում, Հայաստանի եւ Ռուսաստանի զինված ուժեր ստեղծելու մասին աղմկալի համաձայնագրի քննարկումը, որը ԱԺ-ն սկսել էր երեկվանից, շարունակվում էր նաեւ այսօր։ Նիկոլ Փաշինյանը իր ելույթի մի հատվածն էլ նվիրեց Գեղամյանի նախորդ օրվա հայտարարություններին։ Փաշինյանը հեգնեց, որ Գեղամյանը Մուշ ու Արդահանը գրավելու փոխարեն ճիշտ կանի խոսի լենինիզմից ու կոմունիզմից՝ ակնարկելով Արտաշես Գեղամյանի կոմունիստական անցյալը: Տեղից Արտաշես Գեղամյանը բղավեց «Չափդ մի կորցրու», ինչին Փաշինյանն արձագանքեց. «Այ քեզ բան, ես էսքան զահլա չունեմ, րոպես պահեք»: Գեղամյանը տեղից հորդորում էր պատասխանի իրավունք տալ, սակայն Բաբլոյանը նշեց, որ կանոնակարգը թույլ չի տալիս։ Եւ ահա, հերոսական Գեղամյանն էլ վրեժխնդրությամբ լցված միջանցքում տեսնելով Փաշինյանին ուղղվել է նրա կողմը՝ նախ հորդորել, որ այլեւս իր անունը չտա, իսկ երբ ցանկալի պատասխան չի ստացել, բռունցքով հարվածել է Փաշինյանի դեմքին։ Տեղեկությունների համաձայն միջադեպին շատ մարդ ականատես չի եղել, պատգամավորներից ԲՀԿ-ական Նապոլեոն Ազիզյանը եւ ԱԺ անվտանգության աշխատակիցներ։ Միջադեպի մասին առաջինը բարձրաձայնեց Նիկոլ Փաշինյանը։ Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հենց նոր ԱԺ միջանցքում Ա. Գեղամյանը բռունցքներով հարձակվեց ինձ վրա։ Հաջողությամբ պաշտպանվեցի։ Մի երկու անգամ էլ կոշիկներս փայլեցրի իրենով։ Ներողություն եմ խնդրում հանրությունից, որ ստիպված եմ աշխատել այս պայմաններում»: Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ահազանգում է, որ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը խորհրդարանի միջանցքում բռունցքներով հարձակվել է իր վրա, սակայն Արտաշես Գեղամյանը պնդում է, որ նման միջադեպ չի եղել: «ԱԺ միջանցքում Արտաշես Գեղամյանը բռունցքներով հարձակվեց ինձ վրա։ Հաջողությամբ պաշտպանվեցի։ Մի երկու անգամ էլ կոշիկներս փայլեցրի իրենով։ Ներողություն եմ խնդրում հանրությունից, որ ստիպված եմ աշխատել այս պայմաններում»,- «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը։ Լրագրողների հետ զրույցում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը պնդեց, որ որևէ մեկի վրա բռունցքներով չի հարձակվել: «Եթե ես որևէ մեկի վրա բռունցքներով հարձակվեմ, նա կհայտնվի հիվանդանոցում, քանի որ ես 3.5 տարի բռնցքամարտով եմ զբաղվել: Նման բան չի եղել»,- ասաց Գեղամյանը։ Հարցին՝ որևէ միջադեպ Նիկոլ Փաշինյանի հետ չի՞ եղել, Արտաշես Գեղամյանը պատասխանեց. «Բացարձակապես, եթե միջադեպ լիներ, դիմացինս կհայտնվեր հիվանդանոցում: Ես արդեն կես ժամ իմ աշխատասենյակում հանգիստ աշխատում եմ: Ես կռված մարդու տեսք ունե՞մ»: Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե նյարդային է, Գեղամյանն ասաց. «Նյարդային եմ, որովհետև միանգամից 10 հոգով լցվեցիք իմ աշխատասենյակ և սկսեցիք հարցեր տալ»: Գեղամյանը նաև հավելեց, որ եթե տղամարդկանց միջև վիճաբանություն է տեղի ունենում, ապա միանգամից տեղում համարժեք պատասխան են տալիս, ոչ թե «Ֆեյսբուք»-ում գրառում են կատարում: «Նորից եմ կրկնում, եթե ես հարձակվեի ձեր նշած անձի վրա, նա կհայտնվեր հիվանդանոցում: Ես նրան ոչինչ չեմ ասել, իմ պատասխանը նրան ես Ազգային ժողովի դահլիճում տվել եմ»,- ասաց պատգամավորը: Հարցին՝ Նիկոլ Փաշինյանի հետ քաշքշոց էլ չի՞ եղել, Գեղամյանը պատասխանեց. «Ես հիմա նմա՞ն եմ քաշքշոցի մեջ եղած մարդու: Ես կրկնում եմ՝ իմ աշխատասենյակում արդեն կես ժամ է հանգիստ աշխատում եմ»: Փաշինյանը լրագրողներին չցանկացավ այլ մանրամասներ հայտնել․ «Միայն կարող եմ ասել, որ Արտաշես Գեղամյանը Արտաշես Գեղամյանն է: Ուրիշ բան չունեմ ասելու»: Այնուհետև պատգամավորը նշեց, որ իր ասելիքը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ու դրան ավելացնելու ոչինչ չունի: Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այդ պահին չի ֆիքսել՝ տեսախցիկներ տարածքում եղել են, թե ոչ: Նապոլեոն Ազիզյանն էլ չխոստովանեց, որ ներկա է եղել, ասաց միայն, որ ձայներ է լսել, երբ մոտեցել է, արդեն ամեն ինչ ավարտված է եղել։ Բնականաբար ՀՀԿ-ականները դեռ չեն շտապում գնահատականներ տան, հարցը հանգամանալից կքննեն, նոր կարտահայտվեն։ Ամեն դեպքում Նապոլեոն Ազիզյանի «ցուցմունքից» ակնհայտ է, որ Գեղամյանը ստում է, միջադեպ, այնուամենայնիվ եղել է։ Հիշեցնենք, որ նախորդ գումարման ԱԺ-ում էլ նման միջադեպ էր տեղի ունեցել Լեւոն Զուրաբյանի եւ Սամվել Ֆարմանյանի միջեւ։ Անի Սահակյան

դիտվել է 65 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am